Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ42

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եկատերինա Ամոսովա (), խորհրդային և ուկրաինացի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր, Ալեքսանդր Բոգոմոլեցի անվան Ազգային բժշկական համալսարանի ռեկտոր (2014 թվականի հունիսի 13 - 2019 թվականի հունվարի 8), համալսարանի № 2 բժշկական թերապիայի ամբիոնի վարիչ(1990 - 2014)[1], «Սիրտ և անոթներ» և «Therapia» ամսագրերի գլխավոր խմբագիր[1]։ Ուկրաինայի բժշկական գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է[1]։

Ակադեմիական թերացում հակամրցանակի դափնեկիր է «Թունավոր ռեկտոր 2018» անվանակարգում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինան ծնվել է 1956 թվականի փետրվարի 8-ին Կիևում՝ Ուկրաինայի բժշկական ազգային ակադեմիայի և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա ակադեմիկոս Նիկոլայ Ամոսովի ընտանիքում։ Մայրը՝ Լիդիա Դենիսենկոն, ավարտել է Կիևի բժշկական ինստիտուտը, աշխատել է որպես վիրաբույժ, ֆիզիոթերապևտ։

1978 թվականին ավարտել է Կիևի բժշկական ինստիտուտը։ 1983 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Խոշոր օջախային սրտամկանի սուր ինֆարկտի ընթացքի կանխատեսումը և անմիջական արդյունքները» թեմայով, իսկ 5 տարի անց դոկտորական թեզ՝ «Դիլատացված կարդիոմիոպաթիա» թեմայով։

2004-2005 թվականներին եղել է Ուկրաինայի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբանը։

2014 թվականի հունիսին Ալեքսանդր Բոգոմոլեցի անվան ազգային բժշկական համալսարանի աշխատակազմի կողմից ընտրվել է ռեկտորի պաշտոնում։

Պաշտոնից ազատվել է Ուկրաինայի Առողջապահության նախարարության՝ 2019 թվականի հունվարի 8-ի որոշմամբ՝ համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության խախտումների և դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը աշխատավայրից առանց հիմնավոր պատճառի բացակայելու համար, ինչը փաստացի արգելափակել է համալսարանի աշխատանքը։

Եկատերինա Ամոսովան երկար տարիներ եղել է Ուկրաինայի բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի փորձագետ։ Նա նաև Ուկրաինայի սրտաբանների և ռևմատոլոգների համայնքի խորհրդի անդամ է:

Հին Ղրիմ քաղաքի պատվավոր քաղաքացի է (2003 թվականի հոկտեմբերի 30-ից)[3]։

Ամուսինը բժիշկ Վլադիմիր Միշալովն է։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոսովան հեղինակել է ավելի քան 600 աշխատություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Екатерина Амосова уважает «Доктора Хауса» и не жалует «Интернов»
  2. Марина Ясинская. «Академическое недостоинство 2018»: новинка сезона — «Спец(з)рада року» // Зеркало недели, 16 января, 2019
  3. «Почетные граждане города Старый Крым». Старый Крым. Официальный сайт администрации. 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]