Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ35
Մանրածախ բանկ, վարկային կազմակերպություն, որը սպասարկում է մեծ թվով հաճախորդների՝ այդ ընթացքում կիրառելով հատուկ տեխնոլոգիաներ։ Մանրածախ բանկի կողմից մատուցվող բանկային ծառայությունների շրջանակը շատ մեծ[1]: Նմանատիպ բանկում սպասարկվում են իրավաբանական և ֆիզիկական անձինք[2]: Բնակչությանը ծառայություններ մատուցող ոչ բոլոր բանկերն են կոչվում մանրածախ բանկեր[1]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասական մանրածախ բանկը կենտրոնացած է հաճախորդների ամենատարբեր խմբերի հետ աշխատելու վրա[1]:
21-րդ դարում մանրածախ բանկը կազմակերպություն է, որը կիրառում է հատուկ տեխնոլոգիաներ, զբաղվում է մեծ թվով հաճախորդների սպասարկմամբ և նրանց մատուցում հնարավորինս մեծ թվով ծառայություններ: Մանրածախ բանկում կիրառվող տեխնոլոգիաները նման են այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են ցանցային խանութներում և ծառայությունների ոլորտում։ Մանրածախ բանկում ամեն ինչ ուղղված է սպառողին[1]:
Մանրածախ բանկի ծառայություններից օգտվում են ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք: Մանրածախ բանկի մենեջերները կենտրոնացած են հաճախորդների կարիքները առավելագույնս բավարարելու վրա[3]:
Մանրածախ բանկը կառուցված է չորս հիմնական բլոկից՝ տնտեսական բլոկ, ՏՏ ուղղություն, պլանավորում և մոտիվացիա, բանկի վճարային ծառայությունների և արտադրանքի մշակման և վաճառքի համակարգ։ Մանրածախ բանկը վարկային հաստատություն է, որն ունի վաճառքի կետերի լայն միջտարածաշրջանային ցանց: Բանկային հաստատությունում մեծ թվով հաճախորդների սպասարկումը հնարավոր է միայն լավ ավտոմատացված գործընթացներով: Բանկի աշխատակիցները պետք է լավ մոտիվացված լինեն, դա կբարձրացնի նրանց արտադրողականությունը[4]:
Մանրածախ բանկերը մշտապես աշխատում են վաճառքի նոր կետեր բացելու ուղղությամբ: Վարկային հաստատության զարգացման տարեկան հայեցակարգը մշակելիս դրանում ներառում են վաճառքի նոր կետերի քանակը և դրանց գտնվելու վայրը, դրա իրականացման համար անհրաժեշտ ծախսերը[5]:
Գերմանիայի մանրածախ բանկերը փորձել են ընդլայնել իրենց հաճախորդների բազան անհատական հաճախորդների օգնությամբ: Սա դժվար է իրագործվել ոչ բանկային և քվազիբանկային հաստատությունների կողմից աճող մրցակցության պատճառով, այդ հաստատություններից որոշներն իրենց ծառայությունները մատուցում են առցանց: Ամերիկյան «Washington Mutual Inc.» բանկն իր աշխատանքում կիրառել է մանրածախ բանկային գործունեության նոր մոդել: Այս նորամուծությունը նախատեսում է հաճախորդների հետ ավելի ազատ շփումների ձևավորում: Այս մոտեցումն իրականացվել է «Occasio» մասնաճյուղի շրջանակներում, որտեղ դրամարկղերի փոխարեն տեղադրված են համակարգչային կրպակներ։ Դրանցում հաճախորդները խորհրդատուների օգնությամբ կարող են պահանջել ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն, կատարել վճարում, գնել ներդրումային ապրանքներ[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Технологии розничного банка, 2016, էջ 11
- ↑ Технологии розничного банка, 2016, էջ 10
- ↑ Технологии розничного банка, 2016, էջ 12
- ↑ Технологии розничного банка, 2016, էջ 13
- ↑ Технологии розничного банка, 2016, էջ 14
- ↑ Шабаева В.И. «Деньги. Финансы. Кредит».
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пфау Е.В. Технологии розничного банка. — Москва: КНОРУС, 2016. — 256 с. — ISBN 978-5-406-04421-6