Մասնակից:Շահանե Թադևոսյան/Սևագրություն 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանս-Ալբեր Ռենեի ավտորիտար կառավարման տարիներին նախկին նախագահն ու նրա կուսակցությունը խիստ քննադատության են ենթարկվել պաշտոնական իշխանությունների կողմից. իր ելույթներում ու ժողովրդին ուղղված ուղերձներում Ռենեն ՍԴԿ-ն անվանում էր ռեակցիոն[1]։ Խորհրդային Միությունում, որը պաշտոնապես աջակցում էր Ռենեի ռեժիմին, Մենչը, որը հավատարիմ էր պրոիմպերիալիստական քաղաքականությանը, նույնպես խիստ բացասաբար էր բնութագրվում։ Այսպես, Օգոնյոկ ամսագիրը նրան անվանում էր գաղութարարների «դրածո և անգլիական գործակալ»[2], իսկ «Ասիան և Աֆրիկան այսօր» ամսագիրը՝ «արևմտամետ ռեժիմի պարագլուխ»[3]։

Ընտանիք, զբաղմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին Մենչն ամուսնացել է Հիզեր Ջին Էվանսի հետ, որի հետ բաժանվել է 1974 թվականին։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են դուստր՝ Քերոլայնը և որդի՝ Ռիչարդը։ 1985 թվականին նա կրկին ամուսնացել է ավստրալացի լրագրող Քեթրին Օլսենի հետ, ով ծանոթացել էր Մենչեմի հետ, երբ հարցազրույց էր վերցրել նրանից: Նրանք Ալեքսանդր անունով որդի են ունեցել[4]։

Նախկին նախագահը զբաղվել է լրագրությամբ, այդ թվում՝ հեռուստատեսային։ Դեռևս 1965-1970 թվականներին նա համարվում էր «Ռոյթերս» և «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունների թղթակից, 1964 թվականին դարձել Է «Seychelles Weekly» թերթի հիմնադիրը, իսկ 1974 թվականին ելույթ է ունեցել BBC հեռուստատեսությամբ[4]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • James R. Mancham. Paradise raped: life, love, and power in the Seychelles. — Methuen, 1983. — 256 p. (անգլ.)
  • James R. Mancham. War on America: seen from the Indian Ocean. — Paragon House, 2002. — 172 p. (անգլ.)
  • James R. Mancham. Seychelles: personalities of yesterday. — Mahe Publications, 2005. — 127 p. (անգլ.)
  • James R. Mancham. Seychelles global citizen: the autobiography of the founding president of the Republic of Seychelles. — Paragon House, 2009. — 385 p. (անգլ.)
  1. René, France Albert The torch of freedom: a collection of speeches and writings by France Albert Réne, 1964-1977. — Ministry of Education and Information, 1981. — P. 21. — 144 p.
  2. [1] // Огонёк : журнал. — 1986. — С. 23.
  3. [2] // Азия и Африка сегодня : журнал. — 1984. — С. 6.
  4. 4,0 4,1 «Sir James R. Mancham, KBE — PhD: biographical data» (անգլերեն). culturaldiplomacy.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-08-14-ին. Վերցված է 2011-15-10-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)