Մասնակից:Նելլի Ղազարյան/Ավազարկղ20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելլի Ղազարյան/Ավազարկղ20

Նինեթ Սինայի (անգլ.՝ Ninet Sinaii) , հայազգի ամերիկացի համաճարակաբան։ Եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաշխատող, ապա՝ Կլինիկական կենտրոնի( National Institutes of Health Clinical Center) կենսավիճակագրության և կլինիկական համաճարակաբանության ծառայության (BCES) անձնակազմի համաճարակաբան: Ստացել է բակալավրի աստիճան(BA) հոգեբանության ոլորտում, հանրային առողջության մագիստրոսի կոչում (MPH) համաճարակաբանության և կենսավիճակագրության ոլորտում, շնորհվել է համաճարակաբանության դոկտորի գիտական աստիճան(PhD): Բազմաթիվ բժշկական հետազոտությունների և տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է:

Մասնագիտական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Նինեթ Սինային ամերիկահայ է։ Նրա ընտանիքը Իրանից տեղափոխվել է Գերմանիա, իսկ ավելի ուշ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Համաճարակաբանության և հանրային առողջության առանձնահատկություններին ծանոթացել է Անգլիայում` վաղ տարիքում[1]։ 2000 թվականից աշխատել է Առողջապահության ազգային ինստիտուտում՝ Յունիս Քենեդի Շրայվերի Երեխաների առողջության և մարդկային զարգացման ազգային ինստիտուտում որպես գիտաշխատող, իսկ 2006 թվականից՝ որպես ԱԱԻ Կլինիկական կենտրոնի կենսավիճակագրության և կլինիկական համաճարակաբանության ծառայության անձնակազմի համաճարակաբան։ Դոկտոր Նանեթ Սինային իր բակալավրի աստիճանը ստացել է հոգեբանության ոլորտում(Օքսիդենտալ քոլեջ), որին հաջորդել է հանրային առողջության մագիստրոսի կոչումը (MPH) համաճարակաբանության և կենսավիճակագրության ոլորտում(Միլքենի ինստիտուտի հանրային առողջության դպրոց), ապա շնորհվել է համաճարակաբանության դոկտորի գիտական աստիճան(Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Կոլումբիայի քոլեջ)[2]: Կենսաբանության և կլինիկական համաճարակաբանության ծառայություն(BCES)-ում դոկտոր Սինայը համագործակցել է հետազոտական գործունեության լայն շրջանակներում և ուսումնասիրությունների նախագծերում, որոնք ներառում են հիվանդանոցային համաճարակաբանության և վարակիչ հիվանդությունների, բիոէթիկայի, մեծահասակների և երեխաների էնդոկրինոլոգիայի, կանանց առողջության և այլ՝ սուր ու քրոնիկ պայմանների ոլորտները: Նա համահեղինակել է տասնյակ գրախոսվող հոդվածներ, որոնք կարող են որոնվել Բժշկության ազգային լաբորատորիայի ազգային կենտրոնում(PubMed): Բացի այդ՝ Նինեթ Սանային մասնակցում է համաճարակաբանական դասընթացներին՝ նախատեսված բժշկական կրթությամբ շահառուների համար, ներգրավված է հանրային առողջապահական ծրագրերում և հանդիսանում է Կլինիկական կենտրոնի նշանակված ներկայացուցիչ Կանխարգելման հետազոտությունները համակարգող կոմիտեում[2]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինեթ Սինային ամուսնացած է և ունի երեխաներ։ Շուրջ 15 տարի եղել է զինվորականի կին։ Նինեթ Սինային քրիստոնյա է:

Հետազոտությունների յուրահատկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Նինեթ Սինային զբաղվում է այնպիսի հետազոտություններով, որոնք ուսումնասիրում են սուր և քրոնիկ հիվանդություններ, որոնք վերաբերում են հանրային առողջությանը, ընդգրկում են մեթոդաբանական խնդիրներ և էթիկական նկատառումներ։ Նրա հետազոտություններն ուղղված են հասկանալու, թե ինչպես են զարգանում հիվանդությունները, ինչպես կարելի է ամենաարդյունավետ ձևով կանխել դրանք և ինչպես կարելի է պահպանել առողջությունը: Օրինակ՝ իրականացված մի հետազոտության արդյունքները թույլ տվեցին եզրահանգել, որ էնդոմետրիոզով հիվանդ կանայք ավելի հաճախ են տառապում աուտոիմուն հիվանդություններից։ Հետազոտությունը հնարավորություն տվեց նաև գալ այն եզրահանգմանը, որ էնդոմետրիոզով հիվանդների մոտ հիպոթիրեոզը և շաքարախտն ունեն կասկածի ավելի բարձր ցուցանիշ: Սա հանգեցրեց մեկ այլ հետազոտության, որը նաև ցույց տվեց մելանոմայի և ձվարանների քաղցկեղի ավելի բարձր մակարդակ՝ ենթադրելով իմունային համակարգի այլ հնարավոր կապեր[3]: Ըստ դոկտոր Նինեթի՝ բժշկական հետազոտությունների խնդիրն այն է, որ այն շատ ժամանակատար է, և հաճախ տարիներ են պահանջվում, մինչև ստանում են հետազոտությունների անհրաժեշտ պատասխանները, որոնք կարող են անգամ մտահոգիչ լինել։ Առողջապահության ազգային ինստիտուտի բժշկական հետազոտություններն իրականացվում են հետազոտական խմբի կողմից։ Բժշկական հետազոտությունը կարծես փազլ լինի, որտեղ յուրաքանչյուր հետազոտող ունի իր մասնակցությունը և նպաստում է աշխատանքին։ Յուրաքանչյուր ուսումնասիրություն, որն ունի միջառարկայական բնույթ, ամբողջացնում է հետազոտությունը։ Դոկտոր Նանեթ Սինայի ներդրումը կայանում է նրանում, որ նա օգնում է նախագծել այդ ուսումնասիրությունները, վիճակագրականորեն վերլուծել հավաքագրված տվյալները և կատարել տեղեկացված եզրակացություններ: Նրա աշխատանքը քանակական է և հիմնված է հավանականության ու վիճակագրության վրա։ Դրանք իրենցից ներկայացնում են հաշվարկներ, որոնց իրականացման համար օգտագործվում են բարդ ծրագրեր[1]:

Կյանքի սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես ամերիկահայ եմ։ Ես ունեմ անտիպ անուն։ Ես և՛ կին եմ, և՛ տանտիկին, և՛ մայր, և՛ գիտնական։ Ես նաև քրիստոնյա եմ։
Ամեն ինչ անելու դժվարությունը ամեն ինչ անելն է, կյանքի և կարիերայի միջև հավասարակշռություն գտնելն է։
Կյանքը գեղեցիկ է իր բոլոր վերելքներով և անկումներով: Ցավը կյանքի գրավականն է։ Մենք միշտ ընտրության հնարավորություն ունենք, թե ինչպես արձագանքել, որն ավելի կարևոր է։
Մեր կյանքում գտնվող մարդիկ ամբողջացնում են մեզ, մեզ հեռանկար են տալիս և ոգեշնչում: Մենք իրար պետք ենք։ Նույնիսկ դժվար հարաբերությունները նպատակ ունեն։
Ես ապրում եմ նշանաբանով՝ ապրիր նրանով, ինչ սիրում ես։ Ես շատ բախտավոր եմ, քանի որ գտել եմ իմ մասնագիտական կոչումը: Սա ինձ դրդում է քրտնաջան աշխատել և հաղթահարել մարտահրավերները: Համառությունը բանալի է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]