Jump to content

Մասնակից:Նելլի Ղազարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, կառույց, որի նպատակն անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական, իրավաբանական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերի լուծումն է անվճար հիմունքներով[1]։ Գրասենյակը հիմնադրվել է 2009 թվականի հունվարի 24-ին ՀՀ ԿԲ-ի կողմից՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն [2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հիմնադրամ է, որի հիմնադիրը ՀՀ Կենտրոնական բանկն է։ Կենտրոնական բանկը պարտավոր է գրասենյակին տրամադրել կազմակերպությունների կողմից կատարվող վճարների ճշտությունը ստուգելու համար անհրաժեշտ տեղեկատվություն: Գրասենյակն ունի կառավարման մարմիններն՝ խորհուրդ և գրասենյակի կառավարիչ։ Գրասենյակի կանոնադրությունը հաստատում է խորհուրդը։ Գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնում է ֆինանսական համակարգի հաշտարարը։

Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդը հաստատում է գրասենյակի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերը, լսում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հաշվետվությունները, վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը, ընթացիկ և ֆինանսական գործունեությունը, հաստատում է գրասենյակի բյուջեն,տարեկան ֆինանսական հաշվետությունը, ֆինանսական համակարգի հաշտարարի և գրասենյակի աշխատակիցների վարձատրման և պարգևատրման կարգը[3]։

Ֆինանսական համակարգի հաշտարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական համակարգի հաշտարարն իրականացնում է գրասենյակի կառավարչի լիազորությունները,այդ թվում՝ հանդես է գալիս գրասենյակի անունից,կնքում է պայմանագրեր,խորհրդի հաստատմանն է ներկայացնում վարչակազմակերպական կառուցվածքը,գրասենյակի բյուջեն,ապահովում է գրասենյակի բնականոն գործունեությունը և այլ լիազորություններ։Ֆինանսական համակարդի հաշտարարն անկախ է և որևէ մեկին հաշվետու չէ։Ֆինանսական համակարգի հաշտարարը նշանակվում է Խորհրդի կողմից չորս տարի ժամկետով՝ առնվազն հինգ անդամների ձայներով։Նրա վարձատրությունը չի կարող ցածր լինել բանկային համակարգում վարձատրության միջին չափի եռապատիկից:Ֆինանսկան համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությամբ պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն օրինական դատավճռով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]