Մասնակից:Նարմար/Խաչիկ Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաչիկ Մանուկի Մխիթարյան / ծնվ. է 1912թ. գյուղ Լիճքում , մահացել՝ 1950թ. Երևանում / հայ ականավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ: Ծնվել է 1912թ. Նոր Բայազետի Լիճք գյուղում: Մասնագիտական կրթութունը ստացել է Լենինգրադի Ֆինանսա- էկոնոնիկական ինստիտուտում 1930թ. / Ленинградский финансово-экономический институт им. Н. А. Вознесенского /: Մինչև Հայրենական Մեծ պատերազմը աշխատել է սկզբում որպես հաշվետար, այնուհետև հաշվապահ, էկոնոմիստ Հայաստանի ֆինանսների նախարարությունում  : 1939 -1941 թթ. ուսանել է Տուլայի հրետանա- ինժիներային ինստիտուտում /Тульский артиллерийский инженерный институт(ТАИИ) /  : Հայրենական Մեծ պատերազմի առաջին օրվանից զորակոչվել է Կարմիր բանակ: Սկզբում եղել զինտեխնիկայի տեխնիկ, այնուհետ հրետանային արտադրամասի պետ: Պատերազմում վիրավորվել է, բուժվել հոսպիտալում և նորից մեկնել ռազմաՃակատ: 1945թ. Հայրենական պատերազմի Մեծ Հաղթանակը դիմավորեց որպես դիվիզիայի գլխավոր մեխանիկ Առաջին Բելոռուսական ֆրոնտի: Պատերազմի ավարտից հետո, մեկ տարի, գվարդիայի կապիտան Խաչիկ Մանուկի Մխիթարյանը կազմակերպում էր մեր զինվորների վերադարձը Գերմանիայից : Հայրենիքին մատուցած ծառայությունների հանար պարգևատրվել է ,, Կարմիր աստղ,, շքանծանով /орденом Красной звезды/, ,, Գվարդիա,, պատվավոր կրծքանշանով /Почетный нагрудный знак «Гвардия» Гвардейский знак как награда для сильных, смелых и ловких,/ ,,Խիզախության համար,, մեդալով «За отвагу», ,,1941-1945թթ.Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը Գերմանիայի դեմ,,մեդալով /Медаль «За победу над Германией в Великой Отечественной войне 1941—1945 гг./, Մարտական ծառայությունների համար,, մեդալով/ медалями «За боевые заслуги»/, ,,Լեհաստանի ազատագրման համար,, / «За освобождение Польши»/ և ,,Բեռլինի գրավման համար,, մեդալներով «За взятие Берлина»: Պատերազմի ավարտից հետո աշխատել է ՀՍՍՀ Պետական վերահսկողության նախարարությունում: 1949թ. նշանակվել և աշխատել է Տուլայի Զինգործարանում որպես տնօրեն /Тульский оружейный завод, основанный в 1712 году по именному Указу Петра I /: Կարճ էր նրա կյանքը ,բայց շատ բուռն ու պայծառ : 1950թ. 38 տարեկան հասակում Երևանում խարդավանքների զոհ դարձավ ականավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Խաչիկ Մանուկի Մխիթարյանը: Ունեցել է երկու որդի , չորս թոռ: Թոռնուհին դերասանուհի Մարինե Մխիթարյանն է:

օգտագործված գրականությունը՝

http://suzdal-media.ru/index.php?part=guestbook http://www.tulatoz.ru/