Մասնակից:Նարինե Կիրակոսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search Էմանուել Մակրոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունում է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ համբուրելով նրա ձեռքը, 24 ապրիլ, 2018թ Աջհամբույրը բարեկրթության, քաղաքավարության, հարգանքի, հիացմունքի և նույնիսկ նվիրվածության ժեստ է: Աջհամբույրը նախաձեռնում է բարևը ստացող անձը` ձեռքը ափի մեջ թեքելով դեպի ներքև կամ ողջույնը փոխանցող անձը՝ ձեռքը երկարելով դեպի դիմացինի ձեռքը: Այն անձը, ով համբուրվում է, խոնարհվում դեպի մատուցվող ձեռքը և (հաճախ խորհրդանշականորեն) շրթունքներով հպվում նրա ձեռքին, միևնույն ժամանակ թեթևակի բռնելով առաջարկվող ձեռքը: Այնուամենայնիվ, շրթունքները իրականում չեն դիպչում ձեռքին ժամանակակից ավանդույթի մեջ, հատկապես այն ֆորմալ միջավայրում, որտեղ կարող է լինել անհամապատասխան ցանկացած ինտիմ կամ ռոմանտիկ նախաձեռնությանը: Ժեստը կարճ է, տևում է մեկ վայրկյանից էլ քիչ:

Աջհամբույրը ներկայումս հազվադեպ է դարձել և հիմնականում սահմանափակված է պահպանողական վերին խավի կամ դիվանագետների կողմից:

Թուրքիայում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Սոմալիում և Բրունեյում ձեռքով համբուրելը և՛ իգական, և՛ արական սեռի տարեց մարդկանց՝ հիմնականում մերձավոր հարազատներին (ինչպես ծնողներին, պապիկներին, պապիկներին, այնպես էլ հորեղբայրներին կամ մորաքույրներին) և ուսուցիչներին ողջունելու ընդունված ձև է: Երբեմն ողջունողը ձեռքը տանում է դեպի ճակատը:

Հարավային Իտալիայում, հատկապես Սիցիլիայում, «Ես համբուրում եմ Ձեր ձեռքերը» բանավոր ողջույնի ձևը (իտալ. ՝ «Bacio le mani») առաջացել է աջհամբույրի օգտագործումից:

Աջհամբույրը բավականին ակնհայտորեն օգտագործվում է «Կնքահայր» ֆիլմերի շարքում, որպես Դոնին մատնանշելու միջոց: Այն նաև ցուցադրվում է պատմական ժամանակաշրջանի ֆիլմերում, ինչպիսիք են «Վտանգավոր կապերը»:


Բովանդակություն 1 Ասպետական ժեստ 2 Մատանին համբուրելը 3 Կրոնական կիրառություն 4 Տես նաև 5 Ծանոթագրություն 6 Արտաքին հղումներ Ասպետական ժեստ Աջհամբույրը համարվում էր ջենտլմենի կողմից օրիորդին ողջունելու հարգալից ձև։ Այդ սովորությունն առաջացել էր հոլանդա-լիտվական արքայատոհմում և Իսպանիայում 17-րդ և 18-րդ դարերում։ Այս ժեստը դեռ երբեմն կիրառվում է կենտրոնական և արևելյան Եվրոպայում՝ Հոլանդիայում, Ավստրալիայում, Հունգարիայում, Սլովակիայում, Ռումինիայում և Ռուսաստանում: Ավանդաբար, աջհամբույրը նախաձեռնում էր կինը, ով տղամարդուն առաջարկում էր իր ձեռքը, որպեսզի նա համբուրեր այն։ Այդ կինը պետք է լիներ միևնույն կամ ավելի բարձր սոցիալական դիրքի, քան տղամարդը։ Դա քաղաքավարության և խիստ բարեկրթության ժեստ էր և անքաղաքավարություն և նույնիսկ կոպտություն էր համարվում մեկնած ձեռքը մերժելը։ Այսօր այդ պրակտիկան շատ հազվադեպ է հանդիպում հյուսիսային Եվրոպայում և փոխարինվել է այտի համբույրով կամ ձեռքսեղմումով:

Այսօր աջհամբույրը կիրառվում է որպես ռոմանտիկ ժեստ, սովորաբար հրաժեշտ տալիս, և հաճախ նախաձեռնողը տղամարդն է։ Այն կարող էր օգտագործվել ավելի ավանդական և հուզական գրավչության զգացողություն փոխանցելու համար, քան մակերեսային, որը դարձել է 21-րդ դարի կարծրատիպը: Ժեստը կարող է սխալ մեկնաբանվել որպես բնօրինակ ժեստի պարոդիա կամ ծաղր, և իսկապես երբեմն այն կարող է օգտագործվել որպես այդպիսին, բայց սա միշտ չէ, որ միակ նպատակն է: Օրինակ ՝ ծիծաղելի չի լինի այն տղամարդը, ով իր ընկերուհուն բարի գիշեր ասելիս, համբուրում է ձեռքը, բայց այն մարդը, ով մեծապես չարաշահում է այս գործելակերպը, ծիծաղելի կդիտվի, ինչպես նաև այն մարդու համար, ում ձեռքը նա համբուրում է։


Վարշավայի ազգային թանգարանում Հոլանդական աջհամբույր Յոհան Խուակիմ Կենդլերի կողմից, 1740-ականներ, Վարշավայի ազգային թանգարան


Ազնվականը համբուրում է օրիորդի ձեռքը, 1746


Թատրոնում, 19-20-րդ դար։


Դենիս Թետչերը ողջունում է ԱՄՆ-ի առաջին տիկին Նենսի Ռեյգանին՝ համբուրելով նրա ձեռքը, 1988թ.։


Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը և այն ժամանակ Աստուրիայի թագավորության իշխան Ֆիլիպը, նրա երդմնակալության արարողությանը, հունվար, 2011

Մատանին համբուրելը Ձեռքը համբուրելը կամ մասնավորապես մատանին ձեռքին համբուրելը նաև պաշտոնական անձին ողջունելու ձև էր կամ դիվանագիտական ​​ժեստ: Ժեստը նշանակում էր հպանցիկ համբուրել խորհրդանշական մատանին՝ որպես անձի հեղինակության խորհրդանիշ: Ժեստը տարածված էր եվրոպական վերին խավում 18-րդ և 19-րդ դարերի ընթացքում: Այն սկսեց անհետանալ 20-րդ դարում՝ փոխարինվելով ձեռքսեղմամբ: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը իր ապրանքային նշանն էր դարձրել, և այդ ժեստը դեռ հանդիպում է դիվանագիտական ​​իրավիճակներում[1]:

Կրոնական կիրառություն

Բրազիլիայի փոխնախագահ , Ջոս Ալքան-ը (2003–2010)համբուրում է կարդինալ Ջոս Ֆրերիա Ֆալքո-ի աջ ձեռքի մատանին Կաթոլիկ եկեղեցում կաթոլիկ հավատացյալը, հանդիպելով Պապին կամ կարդինալին կամ նույնիսկ ավելի ցածր աստիճանի հոգևորականին, համբուրում է նրա ձեռքի մատանին։ Սա հազվադեպ է դարձել պաշտոնական արարողակարգերում: Երբեմն, բարեպաշտ կաթոլիկը համատեղում է ձեռքի համբույրը ձախ ծնկի վրա ծնկի իջնելու հետ՝ որպես հոգևոր բարձրաստիճան հոր համար ֆիզիկական հարգանքի նույնիսկ ավելի ուժեղ արտահայտություն: Այնուհետև հոգևորականը հայրական ձևով կարող է իր մյուս ձեռքը դնել համբուրողի գլխին կամ նույնիսկ օրհնել նրան ձեռքով խաչակնքելով: Կաթոլիկ եկեղեցում ավանդական է նաև համբուրել նորընծա քահանայի ձեռքերը նրա երդման արարողությունից հետո՝ ի պատիվ Քրիստոսի մարմնի, որը պահվում է քահանայի ձեռքերում՝՝ խաչի տեսքով, Սուրբ արարողության ժամանակ:

Արևելյան Ուղղափառ եկեղեցում տեղին է և սովորական, որ հավատացյալները հոգևորականներին ՝ քահանաներին կամ եպիսկոպոսներին, ողջունելը առավել պատշաճ դարձնելու համար , խոնարհվում էին՝ ասելով. «Հա՛յր, օրհնի՛ր» (քահանային) կամ «Վարդապե՛տ, օրհնի՛ր» (եպիսկոպոսին): Այնուհետև քահանան օրհնում է նրանց խաչի նշանի միջոցով, իսկ հետո ձեռքը դնում է ափի մեջ՝ հնարավորություն ընձեռնելով համբուրել աջը։ Ուղղափառ քրիստոնյաները համբուրում են իրենց քահանայի ձեռքերը ոչ միայն հարգելու իրենց հոգևոր խոստովանահորը, այլև հարգանքի տուրք մատուցելու Քրիստոսի մարմնին, որը քահանան որպես խորհրդանիշ ուղղորդում է պատարագի ժամանակ, երբ նա պատրաստում է Սուրբ հաղորդություն: Նաև սովորական պրակտիկա է, երբ քահանային նամակ գրելիս սկսում ենք «Հա՜յր, օրհնի՛ր» բառերով, այլ ոչ թե «Հարգելի՛ հայր» և նամակը ավարտում «Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սուրբ Աջոյն» բառերով[2], այլ ոչ թե «Անկեղծորեն»:

Պատարագի ժամանակ ստորին հոգևորականները համբուրում են քահանայի ձեռքը, երբ նա իրենց պարտականությունների ընթացքում ինչ-որ բան հանձնի իր աջ ձեռքով, օրինակ՝ գրիչ, և եպիսկոպոսի երկու ձեռքերն էլ, երբ նա ինչ-որ բան է տալիս, քանի որ եպիսկոպոսը օրհնություններ է տալիս երկու ձեռքերով:

7-րդ դարի սկզբին Իսլամական խալիֆայությունում աջհամբույրի մասին արձանագրություններ կան[3]:

Բահայի հավատն արգելում է աջհամբույրը:

Տես նաև Կենաց Ծանոթագրություն

Rosenberg Adam։ «Please enjoy a photo of Emmanuel Macron crushing Donald Trump's hand»։ Mashable (անգլերեն)։ Վերցված է 2020-08-01
«Դիմելաձևեր | Qahana.am»։ www.qahana.am։ Վերցված է 2020-08-01
Tirmizî, Sünen, âsrâ Tefsiri, İbn Mâce, II, p. 1221

Արտաքին հղումներ Catholics kissing prelate's hands on a church watching blog