Մասնակից:Նարինե Ատանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հելիոս» բժշկական կենտրոն

Սփյուռքահայ գործարարներ Հելեն Ազարյանն ու Ֆիլիպ Փաթաթանյանը 2007թ. Հայրենիքում՝ մայրաքաղաք Երևանում, հիմնադրեցին “Հելիոս” բժշկական կենտրոնը՝ առողջ ու գեղեցիկ ապրելակերպի գաղափարախոսությամբ: Կենտրոնը կոչված է մատուցելու բարձրակարգ ծառայություններ ու Հայաստանի առողջապահական համակարգում գրավել իր ուրույն տեղը` ձևավորվելով բժշկական ծառայությունների մատուցման նոր և առավել զարգացած համակարգ:

Մեր նպատակն է` «Բարին արարել»

Մեր առաքելությունն է` «Փոխանցել առողջ ու գեղեցիկ ապրելու գաղտնիքը»

Կենտրոնի հիմնադիրներն առաջնորդվել են առողջապահական գերազանցության կենտրոն ստեղծելու տեսլականով ու իրենց հիմնադրած կառույցի գործունեության հիմքում դրել են անկեղծ նպատակադրման ու կազմակերպված աշխատանքի փիլիսոփայությունը: Գրանցում հաճախորդին հարմար ժամին, հերթերի բացակայություն, հստակություն և հուսալիություն, աշխատանքային սկզբունքների խստորեն պահպանում. այս ամենի շնորհիվ «Հելիոս» բժշկական կենտրոնը մշտապես արժանանում է հաճախորդների բարձր գնահատականին: Կենտրոնում մատուցվում են միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ: Տրամադրվում են բժշկական, էսթետիկ, ՍՊԱ, ախտորոշիչ և մանրէաբանական լաբորատոր բարձրակարգ ծառայություններ: Հաճախորդներին սիրով ընդունում են աշխատանքային մեծ փորձ ունեցող արհեստավարժ մասնագետները:

Helios.am

[1]