Մասնակից:Նարե Անթառանյան/ԱվազարկղՌուդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1980 թվականին տնտեսական բարեփոխումների արդյունքում բանկի կոմերցիոն գործառույթները բաշխվել են 4 անկախ, բայց պետական ​​սեփականություն հանդիսացող բանկերի միջև, և 1983 թվականին Պետական ​​խորհուրդը որոշել է, որ Չինաստանի ազգային բանկը կգործի որպես կենտրոնական բանկ։ 1995 թվականի մարտի 18-ին իրավական կարգավիճակը վերջնականապես հաստատվել է։ 1988 թվականին՝ կառուցվածքային բարեփոխման արդյունքում, բոլոր տեղական և մարզային մասնաճյուղերը փակվել են, իսկ Չինաստանի ազգային բանկը բացել է 9 տարածքային մասնաճյուղ, որոնց լիազորությունները չեն համապատասխանում տեղական վարչական բաժանմանը։