Jump to content

Մասնակից:Նարե8/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից




Պետար Ստոյանովիչ (սլովեն.՝ Petar Stojanović; ), սլովենացի ֆուտբոլիստ, «Էմպոլի» ակումբի և Սլովենիայի հավաքականի պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարիբոր» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան է: Մեծահասակների ֆուտբոլային կարիերան սկսել է 2011 թվականին նույն ակումբի հիմնական թիմում։ 16 տարեկան և 5 ամսական հասակում Պետարը ակումբային նոր ռեկորդ սահմանեց՝ որպես բարձրագույն դիվիզիոնում խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ խաղացողը՝ 2 ամիս 23 օրով գերազանցելով Լուկա Կրայնցի նախորդ ռեկորդը[1]։

Այնուամենայնիվ, Ստոյանովիչը չկարողացավ դառնալ հիմնական խաղացող, որի համար վարձակալվեց ստորին լիգայի «Վերժեյ» ակումբին, որից վերադառնալուց հետո նա դարձավ մարիբորցիների հիմնական խաղացողը՝ նրանց հետ նվաճելով մի շարք ազգային գավաթներ:

2016 թվականի հունվարի 5-ին Զագրեբի «Դինամոյի» հետ կնքել է 2 միլիոն եվրոյի հնգամյա պայմանագիր[2][3]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին իր նորամուտը նշել Է Սլովենիայի պատանեկան հավաքականի կազմում, որի հետ մասնակցել է պատանեկան Եվրո-2012-ին, որի ժամանակ նույնիսկ գրավել է Բելգիայի հասակակիցների դարպասը, սակայն նրա հավաքականը խմբում զբաղեցրել է վերջին տեղը[4]։

2014 թվականից ընդգրկվել է Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Երիտասարդական մակարդակում մասնակցել է 3 պաշտոնական հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Soigralci in navijači odnesli tremo» (Slovenian). NK Maribor official website. 2012-03-26. Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին. Վերցված է 2012-03-27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Petar Stojanović v Zagrebški Dinamo» [Petar Stojanovic to Dinamo Zagreb] (Slovenian). NK Maribor official website. 2016-01-05. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-01-06-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. M.R. (2016-01-05). «Stojanović iz Maribora v Dinamo!» [Stojanovic from Maribor to Dinamo] (Slovenian). RTV Slovenija. Արխիվացված է օրիգինալից 2016-10-24-ին. Վերցված է 2016-01-06-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. T.O. (2012-05-10). «Nobeden izmed želenih scenarijev se kadetom ni izpolnil» (Slovenian). RTV Slovenija. Արխիվացված է օրիգինալից 2019-12-05-ին. Վերցված է 2012-05-14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]



Ջորջե Ալեքսանդրու Պուշկաշ (ռումիներեն՝ George Alexandru Puşcaş, ապրիլի 8, 1996, Մարգիտա, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Բարի» ակումբի և Ռումինիայի ազգային հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջեն սկսել է ֆուտբոլով զբաղվել «Լիբերթի» ակումբի Ակադեմիայում։ 2012/13 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել Ռումինիայի երկրորդ լիգայում «Բիհորի» կազմում։ Գեորգեն անցկացրել է տասներեք հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։ 2013/14 մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է Միլանի «Ինտերնացիոնալի» պրիմավերայում։ Հաջորդ մրցաշրջանում Գեորգեն գնվեց իտալացիների կողմից։ 2015 թվականի փետրվարի 1-ին կայացավ նրա նորամուտը Ա Սերիայում՝ «Սասուոլոյի» դեմ խաղում[1]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջեն հանդես է եկել ռումինացիների տարբեր պատանեկան հավաքականներում, ինչպես նաև «Երիտասարդական» թիմում: 2014 թվականի նոյեմբերին նա հրավիրվել էր Ռումինիայի ազգային հավաքական՝ հյուսիսիռլանդացիների հետ խաղերի[2] և դանիացիների կողմից[3], սակայն խաղադաշտ դուրս չեկավ։

2019 թվականի ամռանը Ջորջը հրավիրվել էր ազգային հավաքական՝ մասնակցելու Իտալիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Խմբում Խորվաթիայի դեմ առաջին խաղում նա գոլով աչքի ընկավ 11-րդ րոպեին, իսկ նրա թիմը խոշոր հաշվով հաղթեց 4:1 հաշվով: Խմբի երկրորդ խաղում 11 մետրանոցից գնդակ է խփել Անգլիայի հավաքականի դարպասը, իսկ նրա թիմը հաղթել է 4:2 հաշվով: Կիսաեզրափակչում երկու գնդակ խփեց Գերմանիայի դարպասը, սակայն դա չօգնեց և նրա հավաքականը պարտվեց 2:4 հաշվով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Match report». Արխիվացված է օրիգինալից 2015-02-08-ին. Վերցված է 2015-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Match report». Արխիվացված է օրիգինալից 2015-04-05-ին. Վերցված է 2015-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Match report». Արխիվացված է օրիգինալից 2015-01-11-ին. Վերցված է 2015-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Քրիստիան Թերս Ներգոր, (դան՝Christian Thers Նøրգաարդ;), դանիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և «Բրենտֆորդ» ակումբի ավագ։ Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ: Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ փուլի մասնակից:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներգորը «Լինգբյու» ակումբի սան է։ 2011 թվականի նոյեմբերի 20-ին «ՀԲ Կեգեի» դեմ խաղում իր նորամուտը նշեց Դանիայի Սուպերլիգայում[1]։ 2012 թվականին Քրիստիան տեղափոխվեց գերմանական «Համբուրգ»՝ կնքելով 3.5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 400 հազար եվրո[2]։ Նոր ակումբում կարողացել է իր նորամուտը նշել հիմնական թիմի կազմում՝ հանդես գալով կրկնօրինակ և երիտասարդական կազմերի համար։

2013 թվականի ամռանը Ներգորը վերադարձավ հայրենիք՝ չորս տարվա պայմանագիր կնքելով «Բրոնդբյուի» հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 360 հազար եվրո։ Սեպտեմբերի 22-ին «Օրհուսի» դեմ խաղում նա նորամուտը նշեց նոր թիմում[3]։ 2015 թվականի մարտի 22-ին «Վեստշելանի» դեմ խաղում Քրիստիան խփեց իր առաջին գոլը «Բրոնդբյուի» կազմում[4]։ Մեկ ամիս անց պատասխան խաղում նա դուբլի հեղինակ դարձավ[5]։

2018 թվականի ամռանը Ներգորը տեղափոխվեց իտալական «Ֆիորենտինա»[6]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 միլիոն եվրո։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Նյերգորը Դանիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Մեքսիկայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բրազիլիայի թիմերի դեմ խաղերին[7],Կոտ դ ' Իվուար[8] և Ավստրալիա[9]։

  1. «Люнгбю VS. ХБ Кёге 2:2» (անգլերեն). soccerway.com. 2011-11-20. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-08-07-ին.
  2. Hanghøj Kristensen, Søren (2012-01-25). «Lyngby-talent solgt to HSV» (դանիերեն). www.tipsbladet.dk. Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին. Վերցված է 2012-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Орхус VS. Брондбю 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013-09-22. Արխիվացված է օրիգինալից 2015-07-27-ին. Վերցված է 2015-08-07-ին.
  4. «Вестшелланн VS. Брондбю 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015-03-22. Արխիվացված է օրիգինալից 2015-04-05-ին. Վերցված է 2015-08-07-ին.
  5. «Брондбю VS. Вестшелланн 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015-04-26. Արխիվացված է օրիգինալից 2015-04-30-ին. Վերցված է 2015-08-07-ին.
  6. ««Фиорентина» купила полузащитника Нергора у «Брондбю»» (ռուսերեն). sports.ru. 2018-07-19. Արխիվացված է օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.
  7. «Бразилия (до 17) VS. Дания (до 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011-06-20. Արխիվացված է օրիգինալից 2016-05-11-ին. Վերցված է 2015-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Кот-д'Ивуар (до 17) VS. Дания (до 17) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2011-06-24. Արխիվացված է օրիգինալից 2016-05-11-ին. Վերցված է 2015-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Австралия (до 17) VS. Дания (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011-06-27. Արխիվացված է օրիգինալից 2015-10-15-ին. Վերցված է 2015-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)