Jump to content

Մասնակից:Նարեկ Շահբազյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B8%D0%B1%D1%83%D1%81,_%D0%94%D0%B5%D0%BD%D0%B5%D1%88 Դենեշ Դիբուս (հունգ. Dibusz Dénes; ծնվ. 1990 թ. նոյեմբերի 16[2][3], Պեչ)՝ հունգարացի ֆուտբոլիստ, դարպասապահ և «Ֆերենցվարոշ» ակումբի ու Հունգարիայի հավաքականի ավագ։ Մասնակցել է 2016 և 2020 թվականների Եվրոպայի առաջնություններին։


Դենեշ Դիբուշը իր ծննդավայրի «Պեչ» ակումբի սան է։ 2009 թվականին նա վարձավճարով հանդես էր գալիս «Բարչ» ակումբում։ Վարձավճարի ավարտից հետո Դիբուշը վերադարձավ «Պեչ»։ 2010 թվականի օգոստոսի 21-ին «Կոզարմիշլեն» ակումբի դեմ խաղում նա կատարեց իր դեբյուտը Հունգարիայի առաջնությունում։ 2014 թվականի սկզբին Դիբուշը տեղափոխվեց «Ֆերենցվարոշ»։ Մարտի 2-ին «Դյոռի» դեմ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ իր նոր թիմում։ «Ֆերենցվարոշի» կազմում Դենեշը դարձել է Հունգարիայի չեմպիոն, ինչպես նաև Հունգարիայի գավաթի, Հունգարիայի լիգայի գավաթի և Հունգարիայի սուպերգավաթի հաղթող։

Միջազգային կարիերա 2014 թվականի հոկտեմբերի 14-ին Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում Դենեշը կատարեց իր դեբյուտը Հունգարիայի հավաքականի կազմում։

2016 թվականին Դենեշը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը Ֆրանսիայում՝ հավաքականի կազմում։ Տուրնիրի ընթացքում նա պահեստային էր և դաշտ դուրս չեկավ։ 2020 թվականին Դիբուշը երկրորդ անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը։ Տուրնիրի ընթացքում նա կրկին պահեստային էր և դաշտ դուրս չեկավ։