Մասնակից:Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ13

Նենսի Ուորդ (անգլ.՝ Nancy Ward, ), «զինվորական կին» Չերոկի ցեղից։ Այդ կոչումը թույլատրում էր նրան մասնակցել և որոշումներ ընդունել ցեղերի առաջնորդների հետ հավաքներին, այլ կանանց հետ միասին։ Նա հավատում էր եվրոամերիկացիների հետ խաղաղ գոյակցությանը և բանակցում էր նրանց հետ։ Նաև դեսպան էր, մեծ դեր է խաղացել խաղաղության պահպանման գործում։ Նրա գործունեությունը հանգեցրել է զգալի փոփոխությունների Չերոկիների հասարակության մեջ[1]:

Զինվորական կին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսին ծնվել է Չիրոկիի գլխավոր քաղաք Չոտեում։ Նրա չերոկիական անունը Nanyehi է, որը թարգմանաբար նշանակում է «նա, ով առաջինն է գնում»։ Նա բրիտանացի սպայի դուստրն էր և չերոկիների ղեկավարի (գայլերի կլան) քույրը և տիրապետում էր երկու լեզվի (անգլերեն և չերոկիերեն)[1]։ Իր ցեղում նա կրում էր «Զինվորական կին» բարձր կոչումը, որը նրան թույլ էր տալիս մասնակցել բարձրագույն հավաքների և ընդունել որոշումներ իր հետ ոչ հավասարների հետ։ Այս կարգավիճակը նրան տրվել է այն բանից հետո, երբ նա իրեն դրսևորել է որպես լավ մարտիկ Չերոկիների և Քրիք ցեղի միջև ռազմական հակամարտության ժամանակ 1775 թվականին[1]: Այդ կռվում սպանվել է նրա ամուսինը, իսկ Նենսին վերցրել է նրա զենքը և նետվել մարտի, իր ազգին տանելով հաղթանակի[2]։ 18 տարեկան հասակում Նենսին դարձել է ղեկավարների խորհրդի անդամ։ Նա նաև նշանակվել է կանանց խորհրդի ղեկավար և ստանձնել բանակցողի ու դեսպանի դերը[3]։

Նենսին ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա ամուսինը դարձել է Բրայեն Ուորդը, ով, սակայն, այդ ժամանակ արդեն կին ուներ, ով ապրում էր Հարավային Կարոլինայում։ Շուտով նա վերադարձել է իր առաջին կնոջ մոտ, բայց չի դադարեցրել հարաբերությունները Նենսիի հետ[4]։

Փոփոխություններ հասարակության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1760-ական թվականների սկզբին Չերոկին դաշինք է կնքել անգլիացի գաղութարարների հետ։ Հնդկացիներին օգնելու դիմաց գաղութարարները խոստացան պաշտպանել նրանց Կրիկ և Չոկտաու ցեղերի հարձակումներից։ Դա հանգեցրեց Չերոկիի հողերի վրա բրիտանական ռազմաբազայի կառուցմանը: Սակայն տեղի ունեցավ մի դեպք, երբ բրիտանացի զինվորականները սպանեցին որսից վերադարձող Չերոկի հնդկացիների խմբին։ Վրեժխնդիր լինելով՝ հնդկացիները սպանեցին ռազմաբազայի 20 վերաբնակչի, և սկսվեց երկամյա հակամարտություն Չերոկիների և վերաբնակների միջև[5]:

Որպես զինվորական կին, Նենսին հնարավորություն ուներ սեփական ցանկությամբ ազատել գերիներին։ 1776 թվականին նա գերությունից ազատել է միսիս Լիդիա Բինին, ում Նենսին տարել է իր տուն՝ բուժելու նրա վերքը, որը ստացել էր բրիտանացիների և չերոկիների միջև տեղի ունեցած ճակատամարտում։

Միսիս Բինը Նենսիին սովորեցրել է հագուստ հյուսել։ Մինչև այս պահը չերոկիները հագուստ էին պատրաստում կենդանիների կաշվից և գործվածքներից, որոնք գնվել էին գաղութարարներից: Սա հսկայական փոփոխություններ բերեց Չերոկիի հասարակության մեջ: Փոխվեց ոչ միայն հագուստը, այլև ապրելակերպը՝ այժմ կանայք են հյուսում, իսկ տղամարդիկ պետք է ստանձնեին գյուղատնտեսական աշխատանքները, որոնք մինչ այդ ավանդաբար համարվում էին կանացի գործ[6]։

Միսին Բինը նաև երկու կով բերեց ռազմաբազայից և Նենսիին սովորեցրեց կթել, խնամել և մեծացնել, ինչպես նաև սովորեցրեց կաթնամթերք պատրաստել: Նենսին փոխանցեց այս գիտելիքները հնդկացիներին, իսկ ավելի ուշ դա օգնեց նրանց գոյատևել այն տարիներին, երբ որսորդները քիչ որս էին բերում[6]։

Այս երկու նորամուծություններն էլ պատճառ հանդիսացան Չերոկիի սոցիալական կառուցվածքի և ապրելակերպի մեծ փոփոխությունների։

Բանակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսին դիվանագիտության արվեստը սովորել է մոր հորեղբոր՝ առաջնորդ Ատտիկուլակուլլայից[7]։ Նենսին հավատում էր խաղաղ բանակցություններին, երկար տարիներ փորձել է խաղաղություն հաստատել իր ցեղի և բրիտանացիների միջև, փորձել է կանխել ռազմական բախումները, եղել է իր ցեղի ոչ պաշտոնական դեսպանը։ Նրա ջանքերը օգնեցին կանխել հարձակումները ինչպես անգլիացի վերաբնակիչների վրա չերոկիների կողմից, այնպես էլ հնդկացիների վրա բրիտանացիների կողմից[8]։ Բայց ոչ բոլոր խաղաղություն հաստատելու և իր ցեղակիցներին պաշտպանելու փորձերն են հաջողվել։ Այսպիսով, նա փորձեց կանգնեցնել իր ցեղակիցներին, ովքեր հող էին վաճառում գաղութատերերին: Նա զգուշացնում էր հնարավոր հետևանքների մասին և հորդորում զարգացնել ու ավելացնել սեփական հողերը, որպեսզի վաճառելու փոխարեն ավելի շատ օգուտ ստանան: Սակայն իր խոսքերը անտեսվում էին և ավելի շատ հողեր անցնում ուրիշներին[9]։

1787 թվականին չերոկիները հանդիպում են Ջոն Սևերի գլխավորած պատվիրակությանը՝ խոսելու Փոքր Աղավնի գետի երկայնքով գտնվող հողերի մասին։ Նենսին զարմացել էր, որ գաղութատերերի մեջ ոչ մի կին բանակցող չկար։ Իսկ Ջոնը իր հերթին զարմացած էր, որ այսպիսի մեծ գործը պետք է վստահվեր կնոջ։ Ինչին նենսին պատասխանեց նրան․

Դու գիտես, որ կանայք միշտ դիտվում են որպես դատարկ տարածք, սակայն մենք ձեր մայրերն ենք, իսկ դուք՝ մեր որդիները: Մենք ձեզ խաղաղության կոչ ենք անում։ Եվ այս աշխարհը պետք է հավերժ լինի։ Ձեր կանանց որդիները թող լինեն մեր որդիները, իսկ մեր որդիները՝ ձերը։ Թող ձեր կանայք լսեն մեր խոսքերը[10]։

Ավելի ուշ այդ հանդիպման ականատեսները հայտնեցին, որ նրա ելույթը շատ հուզիչ էր։

Հուշատախտակ Նենսի Ուորդի գերեզմանին

Նենսիի հիշատակին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսին մահացել է նախքան ամերիկացիների կողմից չերոկիների վռնդումը իրենց հողերից: Նրան թաղել են Բենթոնի բլրի գագաթին, Թենեսիում։ 1923 թվականին նրա գերեզմանի վրա հուշատախտակ է տեղադրվել[11]։

Նաև փորձեր են արվել ստեղծել Նենսի Ուորդի թանգարան։ 1906 թվականին ստեղծված Նենսիի արձանը գողացել են, Ամերիկայի պատմական ընկերությունը փորձում է գտնել և վերադարձնել այն[12]։

Նենսին հիշվում է ոչ միայն որպես Չերոկի ազգի կարևոր գործիչ, այլ նաև որպես ամերիկյան քաղաքականության առաջին կանանցից մեկը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Brooklyn Museum: Nancy Ward». www.brooklynmuseum.org. Վերցված է 2018-03-18-ին.
  2. Transatlantic feminisms in the age of revolutions. — New York: Oxford University Press, 2011. — 1 online resource (xii, 403 pages) с. — ISBN 9780199743490
  3. «Nancy Ward | Native American leader». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018-03-18-ին.
  4. «Nanyehi (Nancy) Ward» (անգլերեն). National Women's History Museum. Վերցված է 2018-03-18-ին.
  5. Carl Waldman Encyclopedia of Native American Tribes. — Infobase Publishing, 2014-05-14. — 386 с. — ISBN 9781438110103
  6. 6,0 6,1 Timberlake, Henry, -1765. The memoirs of Lt. Henry Timberlake : the story of a soldier, adventurer, and emissary to the Cherokees, 1756-1765. — Cherokee, N.C.: Museum of the Cherokee Indian Press, 2007. — xxxii, 176 pages, [8] pages of plates с. — ISBN 9780807831267
  7. Notable American women, 1607-1950; a biographical dictionary.. — Cambridge, Mass.,: Belknap Press of Harvard University Press, 1971. — 3 volumes с. — ISBN 9780674627345
  8. Felton, Harold W., 1902-1991. Nancy Ward, Cherokee. — New York: Dodd, Mead, 1975. — 89 pages с. — ISBN 9780396070726
  9. Rozema, Vicki, 1954- Footsteps of the Cherokees : a guide to the eastern homelands of the Cherokee Nation. — 2nd ed. — Winston-Salem, N.C.: John F. Blair, 2007. — xix, 394 pages с. — ISBN 9780895873460
  10. Indigenous women and feminism : politics, activism, culture. — Vancouver: UBC Press, 2010. — x, 333 pages с. — ISBN 9780774818087
  11. Women and war : a historical encyclopedia from antiquity to the present. — Santa Barbara, Calif.: ABC-CLIO, 2006. — 1 online resource (2 volumes) с. — ISBN 9781851097708
  12. 12,0 12,1 Sutton, Jane S. The house of my sojourn : rhetoric, women, and the question of authority. — Tuscaloosa: University of Alabama Press, 2010. — 1 online resource (xii, 219 pages) с. — ISBN 9780817317157