Jump to content

Մասնակից:Նանա Կարապետյան/Սևագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արաքսյա Կարապետյան (ծնվ. 1984թ. ապրիլի 4, Երևան ), ավելի հայտնի որպես Նանա: Երգել սկսել է 2004 թվականից: Ճանաչում է ձեռք բերել «ԻՄ ԱՆՈՒՇ ՄԱՅՐԻԿ» երգով: Սովորել է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում: Երգում է տարբեր ոճերում` ֆոլկ, փոփ, 6/8: Վայելում է հանդիսատեսի սերը, և դա է համարում իր հաջողության բանաձևը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի: 2010 թվականին, Երևանում ` Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում կայացավ Նանայի առաջին մենահամերգը: Շատ է շրջագայում համերգային ծրագրերով ամբողջ աշխարհում: Նաև մասնակցում է բազմաթիվ բարեգործական միջոցառումների:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին թողարկել է իր առաջին երգն ու տեսահոլովակը, որը կոչվում է «ԻՄ ԱՆՈՒՇ ՄԱՅՐԻԿ», երգը ժողովրդական է: 2004 թվականին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որն իրեն բերեց մեծ հաջողություններ: Սսկսեց շրջագայել աշխարհով մեկ: Նանան թողարկել է 6 ձայնասկավառակ, ունի 30-ից ավել տեսահոլովակ, բազում դուետներ և՛ հայ, և՛ արտասահմանյան երգիչների հետ:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ո՞ւր ես, ո՞ւր
  • Ո՞վ է ասել
  • Սիրիր ինձ
  • Հաբիբի
  • Ջիգյար
  • Սիրահարվել եմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանայի մրցանակներից մի քանիսը.

  • 2004 թ. արժանացել է «Մայր գովերգող երգչուհի» տիտղոսին
  • 2007 թ. արժանացել է պատվոգրի` հայ երգարվեստում ունեցած մեծ ավանդի համար
  • 2011 թ. ստացել է մրցանակ «Տարվա հիթ» «Սպասիր,ընտրիր» երգի համար
  • 2012 թ. ստացել է մրցանակ «Տարվա հիթ» «Սիրահարվել եմ» երգի համար
  • 2012 թ. ստացել է մրցանակ «Ամենաշատ շրջագայած երգչուհի»
  • 2012 թ. ստացել է մրցանակ «Լավագույն ժամանակակից երգչուհի»
  • 2013 թ. ստացել է մրցանակ «Լավագույն երգչուհի»
  • 2013 թ. ստացել է մրցանակ «Տարվա հիթ» «Հալելա» երգի համար
  • 2013 թ. ստացել է մրցանակ «Բջջայինների հիթ» «Հալելա» երգի համար
  • 2014 թ. ստացել է մրցանակ «Լավագույն դուետ» «Կարոտ» երգի համար
  • 2014 թ. ստացել է մրցանակ «Լավագույն տեսահոլովակ» «Կարոտ» երգի համար