Մասնակից:Նազ*/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պղնձե ներարգանդային պարույր (ՆԱՊ), հայտնի որպես ներարգանդային սարք կամ պղնձե պարույր: Այն օգտագործվում է ծնելիության վերահսկման և շտապ հակաբեղմնավորման համար անպաշտպան սեռական հարաբերությունից հինգ օրվա ընթացքում[1]: Սա ծնելիության վերահսկման ամենաարդյունավետ ձևերից մեկն է, որի մեկ տարվա կտրվածքով ձախողման մակարդակը մոտ 0,7% է[2]: Սարքը տեղադրվում է արգանդում և գործում է մինչև տասներկու տարի[1][3][4]։ Այն կարող է օգտագործվել բոլոր տարիքի կանանց կողմից՝ անկախ նրանից՝ երեխաներ ունեցել են, թե ոչ[5]: Հեռացումից հետո պտղաբերությունն արագ վերականգնվում է[3]:

Կողմնակի ազդեցությունները կարող են ընդգրկել առատ դաշտանները, և/կամ հազվադեպ՝ պարույրը կարող է արտամղվել[1]: Այն ավելի քիչ խորհուրդ է տրվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների բարձր ռիսկ ունեցող մարդկանց, քանի որ կարող է մեծացնել կոնքի բորբոքային հիվանդության վտանգը ներդրումից հետո առաջին երեք շաբաթվա ընթացքում[5]: Խորհուրդ է տրվում այն ​​մարդկանց, ում ցուցված չեն հորմոնալ հակաբեղմնավորիչները: Եթե ​​կինը հղիանում է ներարգանդային պարույրով, խորհուրդ է տրվում հեռացնել վերջինս[5]: Շատ հազվադեպ արգանդի թափածակում կարող է առաջանալ ներդրման ժամանակ, եթե պատշաճ կերպով չկատարվի միջամտությունը[3]: Պղնձե ներարգանդային պարույրը երկարատև դարձելի հակաբեղմնավորիչ միջոց է[2]: Այն հիմնականում գործում է՝ ոչնչացնելով սպերմատոզոիդներին: Պղնձե ներարգանդային պարույրը բժշկական կիրառության մեջ մտավ 1970-ական թվականներին[3]: Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է [6]: Դրանք օգտագործում են ավելի քան 170 միլիոն կանայք ամբողջ աշխարհում[7][8]:

Բժշկական ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձե ներարգանդային պարույրները երկարաժամկետ, դարձելի հակաբեղմնավորիչներ են, այդ դասին պատկանողներից ամենաարդյունավետներից մեկը[9]: Շրջանակի տեսակը և պղնձի քանակը կարող են ազդել տարբեր մոդելների արդյունավետության վրա[10]: Տարբեր մոդելների ձախողելու հավանականությունը 1 տարի օգտագործելուց հետո տատանվում է 0,1-ից մինչև 2,2%: Պղնձի 380 մմ² մակերեսով T-աձև մոդելներն ունեն ձախողման ամենացածր մակարդակը: Օգտագործման 12 տարիների ընթացքում պղնձի ավելի քիչ մակերես ունեցող մոդելներն ունեն ձախողման ավելի բարձր մակարդակ: 2008-ին առկա T-աձև պղնձե ՆԱՊ-երի վերանայումը խորհուրդ տվեց, որ TCu 380A-ն և TCu 280S-ը օգտագործվեն որպես առաջին ընտրության պղնձե ՆԱՊ-եր, քանի որ այդ երկու մոդելներն ունեն ձախողման ամենացածր գործակիցը և ամենաերկար տևողությունը[10]: Պղնձի ներարգանդային պարույրի արդյունավետությունը (0.8%) համեմատելի է խողովակների մանրէազերծման հետ (0.5%) առաջին տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, պղնձե ներարգանդային պարույրի ազդեցությունը շրջելի է, ինչը կարող է դիտվել որպես առավելություն կամ թերություն՝ կախված հակաբեղմնավորման դեմ մարդու նպատակներից:

Հրատապ հակաբեղմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձե ներարգանդային պարույրը որպես շտապ հակաբեղմնավորման միջոց հայտնաբերվել է 1976 թվականին[11], այն շտապ հակաբեղմնավորման ամենաարդյունավետ ձևն է: Այն ավելի արդյունավետ է, քան ներկայումս առկա հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերը[12]: Այն շտապ հակաբեղմնավորման համար կարող է օգտագործվել անպաշտպան սեռական հարաբերությունից մինչև հինգ օր հետո և արդյունավետությունը չի նվազում այդ հինգ օրվա ընթացքում[13]: Անհետաձգելի հակաբեղմնավորման համար պղնձե ներարգանդային պարույրի օգտագործման լրացուցիչ առավելությունն այն է, որ այն կարող է օգտագործվել որպես հակաբեղմնավորիչ միջոց ներդրումից հետո 10-12 տարի[13]:

Հեռացում և պտղաբերության վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձե ներարգանդային պարույրի հեռացումը նույնպես պետք է իրականացվի որակավորված բժշկի կողմից: Ապացուցված է, որ սարքը հեռացնելուց հետո պտղաբերությունն արագ վերականգնվում է: Ուսումնասիրություններից մեկի համաձայն, TCu 380Ag պարույրն օգտագործող կանանց դեպքում հեռացումից մինչև պլանավորված հղիություն միջին ժամանակահատվածը երեք ամիս է:

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտամղում: Երբեմն պղնձե ներարգանդային պարույրը կարող է ինքնաբերաբար դուրս մղվել արգանդից: Արտամղման (էքսպուլսիա) հավանականությունը տատանվում է կիրառողների 2,2%-ից մինչև 11,4% առաջին տարվանից մինչև 10-րդ տարին: TCu380A-ն ունի արտմղման առավել ցածր հավանականություն[14]: Ոչ բնորոշ հեշտոցային արտադրությունը, ջղաձգությունը կամ ցավը, միջդաշտանային արյունային արտադրությունը, սեռական հարաբերությունից հետո (հետկոիտալ) արյունահոսությունը, ցավոտ սեռական հարաբերությունը (դիսպարեունիան) կարող են լինել հնարավոր արտամղման նշաններ[15]: Եթե արտամղվում է, կինն իհարկե պաշտպանված չէ հղիությունից: Եթե պարույրը տեղադրվում է էքսպուլսիայից հետո, ապա ուսումնասիրություններից մեկի համաձայն, կրկնակի արտամղման ռիսկը մեկ տարի հետո կազմում է դեպքերի մոտավորապես մեկ երրորդը[16]: Մագնիսառեզոնանսային շերտագրությունը կարող է առաջացնել ՆԱՊ-ի արտամղում, և այդ պատճառով խորհուրդ է տրվում ստուգել ՆԱՊ-ի տեղակայումը ՄՌՏ-ից առաջ և հետո[17]:

Թափածակում (պերֆորացիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հազվադեպ ՆԱՊ-ը կարող է թափածակել արգանդի պատըՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name: Պերֆորացիայի ռիսկը հիմնականում որոշվում է տեղադրումն իրականացնող մասնագետի հմտությամբ: Փորձառու բժիշկների համար պերֆորացիայի ռիսկը 1 է կամ ավելի քիչ 1000 տեղադրումների հաշվարկով:

Վարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԱՊ-ի ներդրումից հետո առաջին 21 օրվա ընթացքում առկա է կոնքի բորբոքային հիվանդության ԿԲՀ անցողիկ ռիսկ: Այնուամենայնիվ, դա փոքր վտանգ է և վերագրվում է տեղադրման ժամանակ առկա գոնորեային կամ քլամիդիոզային վարակին[18][19]: Վարակման ճիշտ կանխարգելումը առանձնապես չի ազդում այս վարակների ընթացքի վրա, սակայն կարևոր են հաճախորդներին և մասնագետներին վարակից պաշտպանելու տեսանկյունից[19]: Վարակի կանխարգելումն ընդգրկում է ձեռքերը լվանալը, այնուհետև ձեռնոցներ հագնելը, արգանդի վզիկի և հեշտոցի մաքրումը, ոչ ստերիլ մակերեսների հետ նվազագույն շփումը (օգտագործելով առանց հպման տեղադրման տեխնիկա), և պրոցեդուրայից հետո նորից ձեռքերը լվանալը, այնուհետև գործիքների մշակումը[20]: Սարքը տեղադրման ժամանակից հետո ինքնին չի պարունակում ԿԲՀ-ի ավելացված ռիսկ:

Մկանակծկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կանայք կարող են ունենալ ջղաձգություններ ՆԱՊ-ի տեղադրման գործընթացի ժամանակ և անմիջապես դրանից հետո արգանդի վզիկի լայնացման արդյունքում[21]: Գործընթացից առաջ ՈՍՀԲԴ-ների ընդունումը հաճախ նվազեցնում է գանգատները, ինչպես և տեղային անզգայացնող միջոցները: Միզոպրոստոլը ներդրումից 6-12 ժամ առաջ կարող է նպաստել արգանդի վզիկի լայնացմանը[22]: Որոշ կանայք կարող են ցավեր ունենալ տեղադրումից հետո 1-2 շաբաթվա ընթացքում:

Առատ դաշտան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձե ՆԱՊ-ը կարող է մեծացնել դաշտանային արյան հոսքը[23]: Միջին հաշվով, դաշտանային արյան կորուստը ներդրումից հետո կարող է աճել 20-50%-ով: Այս ախտանիշը որոշ կանանց մոտ կարող է վերանալ 3-ից 6 ամիս հետո[24]:

Անկանոն արյունահոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կանանց մոտ պղնձե ՆԱՊ-ը տեղադրվելուց հետո առաջին 3-6 ամիսների ընթացքում կարող է առաջացնել միջդաշտանային արյունահոսությունՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name:

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև հազվադեպ, բայց եթե հղիություն է գրանցվում ՆԱՊ-ի պայմաններում, կարող են առաջանալ կողմնակի ազդեցություններ: Արտարգանդային հղիության վտանգն այս դեպքում ավելի փոքր է, քան հակաբեղմնավորիչ միջոց չօգտագործող կանանց դեպքում: Այնուամենայնիվ, գրանցված հղիությունների սպասվածից մեծ տոկոսն (3–4%) արտաարգանդային է [23]: Բարձր է վիժման կամ վաղաժամ ծննդաբերության ռիսկը: Dalkon Shield ՆԱՊ-ի դեպքում գրանցվել են սեպտիկ վիժումներ (ինֆեկցված վիժում): ՆԱՊ-երը բնածին արատների ռիսկի վրա չեն ազդում[23]: Որոշ պատնեշային հակաբեղմնավորիչներ պաշտպանում են սեռավարակներից: Հորմոնալ հակաբեղմնավորիչները նվազեցնում են ԿՊՀ-ի զարգացման ռիսկը, որը որոշ սեռավարակների լուրջ բարդություն է: ՆԱՊ-որը չեն պաշտպանում սեռավարակներից կամ ԿԲՀ-ից[25][26]:

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

3-րդ կատեգորիայի հակացուցումների դեպքում ռիսկերը սովորաբար գերազանցում են պղնձե ՆԱՊ տեղադրելու առավելությունները: 4-րդ կատեգորիայի դեպքում առկա է անընդունելի առողջական խնդիրների ռիսկ:

Կանայք չպետք է օգտագործեն պղնձե ՆԱՊ, եթե նրանք.

(Կատեգորիա 4)

  • Հղի են կամ կարծում են, որ կարող են հղի լինել
  • Ունեն արգանդի կառուցվածքային շեղումներ
  • Ունեն չարորակ տրոֆոբլաստիկ հիվանդություն
  • Ունեն սեռավարակ
  • Անցած երեք ամսվա ընթացքում ունեցել կամ հնարավոր է ունեցել են կոնքի օրգանների վարակ
  • Ունեն կոնքի օրգանների տուբերկուլյոզ
  • Ունեն անբացատրելի անոմալ հեշտոցային արյունահոսություն
  • Ունեն արգանդի վզիկի չբուժված քաղցկեղ
  • Ունեն արգանդի քաղցկեղ
  • ՈՒնեն սեպտիկ հղիություն կամ վիժում

(Կատեգորիա 3)

  • Հետծննդյան 48 ժամից մինչև 4 շաբաթ շրջանում է: CDC-ի և ԱՀԿ-ի չափանիշները տարբերվում են այս առումով: CDC-ն սա չի համարում հակացուցում:
  • ՈՒնեն ՄԻԱՎ
  • Ունեն բարորակ տրոֆոբլաստիկ հիվանդություն
  • ՈՒնեն ձվարանի քաղցկեղ
  • Ունեն գոնորեայի կամ քլամիդիոզի զարգացման շատ բարձր անհատական ռիսկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 World Health Organization (2009). Stuart MC, Kouimtzi M, Hill SR (eds.). WHO Model Formulary 2008. World Health Organization. էջեր 370–2. hdl:10665/44053. ISBN 9789241547659.
  2. 2,0 2,1 Wipf, Joyce (2015). Women's Health, An Issue of Medical Clinics of North America (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 507. ISBN 978-0-323-37608-2. Արխիվացված օրիգինալից 2017-09-24-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Goodwin, T. Murphy; Montoro, Martin N.; Muderspach, Laila; Paulson, Richard; Roy, Subir (2010). Management of Common Problems in Obstetrics and Gynecology (անգլերեն) (5 ed.). John Wiley & Sons. էջեր 494–496. ISBN 978-1-4443-9034-6. Արխիվացված օրիգինալից 2017-11-05-ին.
  4. «IUD Birth Control Info About Mirena & ParaGard IUDs». www.plannedparenthood.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 4 January 2021-ին. Վերցված է 22 March 2018-ին.
  5. 5,0 5,1 5,2 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 557–559. ISBN 978-0-85711-156-2.
  6. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  7. Speroff, Leon; Darney, Philip D. (2011). A Clinical Guide for Contraception (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 243. ISBN 978-1-60831-610-6. Արխիվացված օրիգինալից 2017-11-05-ին.
  8. Schäfer-Korting, Monika (2010). Drug Delivery (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 290. ISBN 978-3-642-00477-3. Արխիվացված օրիգինալից 2017-11-05-ին.
  9. Winner, B; Peipert, JF; Zhao, Q; Buckel, C; Madden, T; Allsworth, JE; Secura, GM. (2012). «Effectiveness of Long-Acting Reversible Contraception». New England Journal of Medicine. 366 (21): 1998–2007. doi:10.1056/NEJMoa1110855. PMID 22621627. S2CID 16812353. Արխիվացված օրիգինալից 2020-08-17-ին. Վերցված է 2019-08-18-ին.
  10. 10,0 10,1 Kulier R, O'Brien P, Helmerhorst FM, Usher-Patel M, d'Arcangues C (2008). «Copper containing, framed intra-uterine devices for contraception (Review)». Cochrane Database of Systematic Reviews (4): CD005347. doi:10.1002/14651858.CD005347.PUB3. PMID 17943851.
  11. Lippes, J; Malik, T; Tatum, HJ (1976). «The postcoital copper-T». Adv Plan Parent. 11 (1): 24–9. PMID 976578.
  12. Cheng, L; Gulmezoglu, AM; Piaggio, G; Ezcurra, E; Van Look, PF (2008). Cheng, Linan (ed.). «Interventions for emergency contraception». Cochrane Database of Systematic Reviews (2): CD001324. doi:10.1002/14651858.cd001324.pub3. PMID 18425871.
  13. 13,0 13,1 Cleland K, Zhu H, Goldstruck N, Cheng L, Trussel T (2012). «The efficacy of intrauterine devices for emergency contraception: a systematic review of 35 years of experience». Human Reproduction. 27 (7): 1994–2000. doi:10.1093/humrep/des140. PMC 3619968. PMID 22570193.
  14. Kaneshiro B, Aeby T (2010). «Long-term safety, efficacy, and patient acceptability of the intrauterine Copper T-380A contraceptive device». International Journal of Women's Health. 2: 211–220. doi:10.2147/ijwh.s6914. PMC 2971735. PMID 21072313.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  15. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Dean 2011» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  16. Bahamondes L, Díaz J, Marchi NM, Petta CA, Cristofoletti ML, Gomez G (November 1995). «Performance of copper intrauterine devices when inserted after an expulsion». Hum. Reprod. 10 (11): 2917–8. doi:10.1093/oxfordjournals.humrep.a135819. PMID 8747044.
  17. Berger-Kulemann, Vanessa; Einspieler, Henrik; Hachemian, Nilouparak; Prayer, Daniela; Trattnig, Siegfried; Weber, Michael; Ba-Ssalamah, Ahmed (2013). «Magnetic Field Interactions of Copper-Containing Intrauterine Devices in 3.0-Tesla Magnetic Resonance Imaging: In Vivo Study». Korean Journal of Radiology. 14 (3): 416–22. doi:10.3348/kjr.2013.14.3.416. ISSN 1229-6929. PMC 3655294. PMID 23690707.
  18. Mohllajee, AP; Curtis, KM; Peterson, HB (2006). «Does insertion of an intrauterine device increase the risk of pelvic inflammatory disease among women with sexually transmitted infection? A systematic review». Contraception. 73 (2): 143–153. doi:10.1016/j.contraception.2005.08.007. PMID 16413845. Արխիվացված օրիգինալից 2020-02-06-ին. Վերցված է 2020-09-30-ին.
  19. 19,0 19,1 «Infection Prevention Practices for IUD Insertion and Removal». Արխիվացված է օրիգինալից 2010-01-01-ին. By the United States Agency for International Development (USAID). Retrieved on Feb 14, 2010
  20. Treiman, Katherine; Liskin, Laurie; Kols, Adrienne; Rinehart, Ward (December 1995). «IUDs—an update» (PDF). Population Reports. Series B, Intrauterine Devices. Baltimore: Johns Hopkins School of Public Health, Population Information Program (6): 1–35. PMID 8724322. Արխիվացված (PDF) օրիգինալից October 29, 2013-ին. Վերցված է July 9, 2006-ին.
  21. Treiman, Katherine; Liskin, Laurie; Kols, Adrienne; Rinehart, Ward (December 1995). «IUDs—an update» (PDF). Population Reports. Series B, Intrauterine Devices. Baltimore: Johns Hopkins School of Public Health, Population Information Program (6): 1–35. PMID 8724322. Արխիվացված (PDF) օրիգինալից October 29, 2013-ին. Վերցված է July 9, 2006-ին.
  22. Hutten-Czapski P, Goertzen J (2008). «The occasional intrauterine contraceptive device insertion» (PDF). Can J Rural Med. 13 (1): 31–5. PMID 18208650. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-08-14-ին. Վերցված է 2009-01-22-ին.
  23. 23,0 23,1 23,2 Treiman, Katherine; Liskin, Laurie; Kols, Adrienne; Rinehart, Ward (December 1995). «IUDs—an update» (PDF). Population Reports. Series B, Intrauterine Devices. Baltimore: Johns Hopkins School of Public Health, Population Information Program (6): 1–35. PMID 8724322. Արխիվացված (PDF) օրիգինալից October 29, 2013-ին. Վերցված է July 9, 2006-ին.
  24. World Health Organization (2015). Medical eligibility criteria for contraceptive use (5th ed.). Geneva: World Health Organization. hdl:10665/181468. ISBN 9789241549158.
  25. Farley TM, Rosenberg MJ, Rowe PJ, Chen JH, Meirik O (1992). «Intrauterine devices and pelvic inflammatory disease: an international perspective». Lancet. 339 (8796): 785–8. doi:10.1016/0140-6736(92)91904-M. PMID 1347812. S2CID 22226835.Grimes DA (2000). «Intrauterine device and upper-genital-tract infection». Lancet. 356 (9234): 1013–9. doi:10.1016/S0140-6736(00)02699-4. PMID 11041414. S2CID 7760222.
  26. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Dean 20112» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]