Մասնակից:Յուվան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրջա Ընդհանուր բնութագիրը Օրջա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 7 կմ հյուսիս, Փարվանա գետի աջ վտակ Արակովայի նույն կողմում, ծ.մ. 1670մ բարձրության վրա։Գյուղում բնակվում է 195 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 537 մարդ։Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 775հա, արոտավայրեր ՝ 466հա։Օրջայի դպրոցում սովորում է շուրջ 72 աշակերտ, դասավանդում՝ 15 ուսուցիչ։ Օրջայի արևելյան եզրին են գտնվում երբեմնի ընդարձակ և համակ սրբատաշ քարով կառուցված Սբ.Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցու ավերակները։ Բնակիչների նախնիները եկել են 1830 թվականին` Էրզրումի նահանգից։