Մասնակից:Մհեր Իսրայելյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախգազ ՓԲԸ Պատմություն http://artsakhgaz.am/page/85]

1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 1970թ. տեղամասը վերափոխվեց հեղուկ գազի մատակարարման շրջանային կազմակերպության, իսկ 1973թ.` Ստեփանակերտի գազի շրջանային արտադրական ընկերության: Վերջինս ուներ 10 արտադրաշահագործման տեղամաս: Արդեն 1979թ.-ին ԼՂԻՄ-ն լրիվությամբ ապահովված էր հեղուկ գազով: 1976թ. սկսվեց բնական գազով գազիֆիկացումը ք. Ստեփանակերտում և շրջկենտրոններում: 1992թ. պատերազմական գործողությունների հետևանքով գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղում լրիվությամբ դադարեցվեց: Գազատարների, գազաբաշխիչ կայանների մոտ 80% ենթարկվեց վթարի: Գազամատակարարումը Արցախում վերսկսվեց 1997թ.: Եվ պատերազմից հետո գրեթե ամեն ինչ պետք էր սկսել նորովի: Պաշտպանության պետական կոմիտեի թիվ 227 առ 15.06.1993թ. որոշման համաձայն Ստեփանակերտի գազի շրջանային արտադրական ընկերությունը վերանվանվեց «Արցախգազ» արտադրական ընկերության: ԼՂՀ կառավարության թիվ 29 առ 02.03.1999թ. որոշմամբ ստեղծվեց «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, որի հիմնադիրն է ԼՂՀ կառավարությունը: Այսօր ընկերությունն ունի ութ արտադրաշահագործման տեղամաս՝ Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Տողի և Խաչենի: Միասնական ջանքերով ընկերությունը ձեռնամուխ է եղել ԼՂՀ 67.1 տոկոսով գազիֆիկացմանը, որից քաղաքները՝ 93, իսկ գյուղերը՝ 43.1 տոկոսով: «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը մատուցվող ծառայությունների բարձ մակարդակի համար բազմիսց պարգևատրվել է ամենատարբեր կառույցների կողմից: