Մասնակից:Միլենա Գրիգորյան/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերո-Մորենո օդնավակայան
Անտոֆագաստա նավահանգստի հարավային գոտի

Սերո-Մորենո միջազգային օդնավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հյուսիսում գտնվում է Սերո-Մորենո օդանավակայանը։ Պաշտոնապես միջազգային է համարվում, բայց այժմ այն սպասարկում է միայն չիլիական ավիաընկերություններին՝ PAL Airlines, LAN Airlines, Sky Airline, որոնք այստեղից ներքին չվերթներ են կատարում: Կառուցումը ավարտվել է 1954 թվականին։ Որոշ ժամանակ օգտագործվել է ռազմական նպատակով։

Ծովային նավահանգիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի երկու ծովային նավհանգիստ։ Առաջինը ՝ արվարձանայինը, գտնվում է Անտոֆագաստայից հարավ ՝ Սերո-Կոլոզոյի մոտակայքում և հանդիսանում է Լա Էսկոնդիդա պղնձի հանքի մի մասը: Երկրորդ նավահանգիստը քաղաքային է, այն ժամանակակից տեսք ունի, սակայն գոյություն ունի 1943 թվականից: Կարող է փոխադրել մոտ 5 միլիոն տոննա բեռ:

Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի վերահսկիչ կայան, որը շահագործում են պետական սեփականություն հանդիսացող երկաթուղային «Ferronor» ընկերությունը և «Անտոֆագաստայից դեպի Բոլիվիա երկաթուղի» (FCAB) մասնավոր ընկերությունը: «Ferronor» ընկերությունը բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ է իրականացնում Չիլիի քաղաքներում, իսկ FCAB ընկերությունը բեռնափոխադրումներ Անտոֆագաստայի և հարևան Բոլիվիայի քաղաքների միջև:

Ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«TransAntofagasta» միկրոավտոբուս

Քաղաքի միջով հարավից հյուսիս անցնում է №1 մայրուղին՝ հյուսիսում այնկապելով Մեխիլոնեսի և Իկիկեի հետ, իսկ հարավում՝ Թալթալի հետ: № 26 և 28 ճանապարհները, որոնք անցնում են Ափամերձ Կորդիլերայով, կապված են № 5 մայրուղու հետ, որն անցնում է հյուսիսից հարավ գրեթե ամբողջ երկիրի տարածքով:

Քաղաքում կան ավտոբուսներ և 2005 թվականից ի վեր «TransAntofagasta» երթուղային տաքսիներ: Անտոֆագաստայի քաղաքաշինական և ժողովրդագրական աճի հետ կապված`քաղաքապետարանը քննարկում է քաղաքային երկաթուղու գործարկման հարցը, որը կօգտագործի առկա FCAB ենթակառուցվածքի երթևեկության համար[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի մի քանի պետական և մասնավոր ուսումնական հաստատություններ: Քաղաքում գործում են երկու հիմնական պետական համալսարաններ.

  • Կաթոլիկական Հյուսիսիսային համալսարան (Universidad Católica del Norte)
  • Անտոֆագաստայի համալսարան (Universidad de Antofagasta)

Մասնավոր համալսարաններ․

  • Ծովի համալսարան (Universidad del Mar)
  • Մայոր համալսարան (Universidad Mayor)

և այլն։

Մասնավոր համալսարանները բացվել են սկսած 2002 թվականից։ Մինչ այդ, Խոսե Սանտոս Օսայի անվան համալսարանը (Universidad José Santos Ossa) միակ մասնավոր համալսարանն էր Անտոֆագաստայում, սակայն այժմ այն չի գործում։

Չնայած հանրային դպրոցները գրեթե միատեսակ են բաշխված ամբողջ քաղաքում, մասնավոր դպրոցները գործում են հիմնականում քաղաքի կենտրոնական և հարավային մասերում, որտեղ ապրում են ամենահարուստ բնակիչները:

  1. Metrotren para Antofagasta. 2009.