Jump to content

Մասնակից:Մելինե Հարությունյան 2008/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաչմաչ գյուղը գտնվում է ԱՀ հարավարևելյան հատվածում՝ Մարտունի և Ասկերան շրջանների սահմանամերձ լեռնաճյուղերից մեկի հարավահայաց անտառածածկ լանջին:

Խաչմաչը Վարանդայի հինավուրց գյուղերից մեկն է։ Խաչմաչ գյուղի շրջակայքում միջնադարյան գյուղատեղիներից պահպանված մնացորդները դրա մասին են վկայում: Մասնավորապես տների հետքեր են պահպանվել Թղուփ, Թալար, Նավավըղ տեղամասերում։

Ներկայիս գյուղի ծագման վերաբերյալ տարբեր ավանդազրույցներ են մեզ հասել։ Պատմում են, որ Շահ Աբաս Առաջինի ժամանակ պարսկահպատակ հայկական գավռներից երեք եղբայրներ` Խաչին, Սարոն և Սարգիսը, չդիմանալով Իրանի տիրակալի ոտնձգություններին, ընտանիքներով տեղափոխվում են Արցախ, որպես ապահով վայր։ Սարոյի կառուցած գյուղը ստացել է Սարուշեն, Սարգսինը՝ Սարգսաշեն, իսկ Խաչունը՝ Խաչմաչ անունները: Ասում են՝ երեք գյուղերի բնակիչները միասնաբար որոշում են իրենց բնակավայրերի արանքում կառուցել Սբ. Ամենափրկիչ եկեղեցին

Խաչմաչի տարեցների մոտ պահպանված մեկ այլ ավանդության համաձայն, քանի որ այդ տարածքներում դարերի ընթացքում միայն հայեր են ապրել, հետևաբար աստծո ողորմությամբ հրեշտակը գյուղի չորս կողմերում խաչեր է կառուցել և բնակավարը թողել խաչերի արանքում՝ ըստ Արցախի բարբառի` «խաչերեն մաչեն»: Այդտեղից էլ գյուղը ստացել է Խաչմաչ անունը. Իրականում ներկայիս բնակավայրից 1–2 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերից բնակիչները տեղափոխվել և հաստատվել են ավելի բարենպաստ միջավայրում: Հետագայում որոշ ընտանիքներ այստեղ են տեղափոխվել Բարգուշատից, Քյաթուկից, Բերդաշենից և Հարավից։

1651 թվականին. Խաչմաչի բնակիչները կառուցել են Սբ. Ստեփանոս եկեղեցին: Ըստ պահպանված արձանագրության եկեղեցին կառուցել են «… ուստա Յուսեփ և Գևորգ» քարագործ վարպետները: Թադևոս քահանայի խնդրանքով Աղեքսանդր եպիսկոպոսի օրինակած վերոհիշյալ եկեղեցու Ավետարանը պահվել է Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցում։

Խաչմաչի Սբ. Ստեփանոս եկեղեցու քահանայի մոտ եղել է երկու գրագիր սաղմոս։ Նրանցից մեկը՝ մագաղաթյա և գեղագիր, ունեցել է նաև Աթանաս եպիսկոպոսի, Դավիթ մարգարեի մեկնությունը: Վերջին չորս ձեռագրերի Ճակատագրերը հայտնի չեն։

Նույն եկեղեցու` 100 կգ քաշ ունեցած զանգը տեղափոխել են Բաքու և որպես ադրբեջանական ժողովրդի «պատմական հնություն»` ցուցադրվում է պտմության թանգարանում: 2007 թվականին. բարերար Սեյրան Կարապետյանի միջոցներով եկեղեցին վերանորոգվել է։

Խաչմաչի երիտասարդները 1905–1907 թվականների հայ–թաթարական ընդհարումների ժամանակ հայ կամավորականների շարքերում պաշտպանել են Վարանդայի գյուղերը: Առանձնապես տպավորիչ է նրանց 1918–1920 թվականերին. պայքարը։ Խաչմաչեցի Հարություն Մկրտչյանը և ցարական բանակի նախկին սպա, պորուչիկ Խաչատուր Հայրումյանը գյուղում կազմակերպում են ինքնապաշտպանական ջոկատ և Թևան Ստեփանյանի օգնությամբ զինվում ու պաշտպանում հայկական գյուղերի անդորրը․

Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո գյուղը մտցվել է Ստեփանակերտի շրջանի կազմի մեջ, իսկ 1978 թվականին. այն դառնում է նոր կազմավորված Ասկերանի շրջանի բնակավայրերից մեկը։

1930 թվականին. Խաչմաչում կազմակերպվում է կոլտնտեսություն։ 1951 թվականին. կատարվում է կոլտնտեսությունների խոշորացում: Խաչմաչի, Վերին ու Ներքին Սզնեքների և Կարմիր գյուղի տնտեսությունների հիման վրա ստեղծվում է «Կոմունիզմ» կոլտնտեսությունը։ 1988 թվականին. կատարվում է կոլտնտեսությունների ապախոշորացում։ Խաչմաչի կոլտնտեսությունը առանձնանում է և կրում Նադեժդա Կրուպսկայայի անունը: 1998 թվականին կազմալուծվում եվական կոլտնտեսությունները, և ստեղծվում են մենատնտեսություններ: Խորհրդային տարիներին կոլտնտեսությունը ղեկավարել են Գերասիմ Դանիելյանը, Մելիք Հայրապետյանը, Վարդան Պողոսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գրիշա Համբարձումյանը, Ջալալ Առուշանյանը, Ժորա Պետրոսյանը, Սուրեն Մելիքսեթյանը, Օղուլ Քարամյանը, Հենրիխ Խաչատրյանը, Արարատ Պետրոսյանը:

Հայրենական մեծ պատերազմին Խաչմաչից մասնակցել է 105 մարդ, զոհվել՝ 66–ը։ Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կառուցվել, որը բացվել է 1971 թվականին մայիսի 9–ին։

Խաչմաչի երիտասարդության ակտիվ մասնակցություն է ունեցել արցախհայության ազատագրական պատերազմին: Նրանցից 5 քաջեր՝ Վանյա Մնացականյանը, Աշոտ Հայրապետյանը, Գառնիկ Հարությունյանը, Կամո Մնացականյանըիրենց մատաղ կյանքն են դրել հայրենիքի զոհասեղանին: 2003 թվականին. հուլիսի 2–ին գյուղում տեղի ունեցավ արցախյան պայքարում զոհված խաչմաչցիների հիշատակը հա- վերժացնող հուշարձանի բացումը:

1873 թվականին. Խաչմաչում գործել է ծխական դպրոց` 27 աշակերտով, որտեղ դասավանդել է 1 ուսուցիչ: 1903 թվականին գյուղի բնակիչների միջոցներով կառուցվել է դպրոց: 1915 թվականին դպրոցում սովորում էր 45 աշակերտ և դասավանդում 1 ուսուցիչ։ Ծագումով Խաչմաչից են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ԱՀ ֆինանսների նախարար, ներկայումս ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հարությունյան

Խաչմաչում և նրա շրջակայքում են գտնվում Շոշկավանքը, որը կառուցվել է 12–13–րդ դարերում, այնուհետև հիմնովին վերակառուցվել 17–րդ դարում և 1999 թվականին., Սբ.

Ստեփանոսի եկեղեցին, Սուրբ Վանես վանքը, Հարավա Եղցի եկեղեցին, միջնադարյան խաչքարեր, որոնցից են Հունի խաչը, Տանձի խաչը, Կաղնու խաչը։ Խաչմաչում նշանավոր են Թղուփ, Կույրաղբյուր, Ծլլոկ, Ղազախյուրդ, Քարեն, Երե Ճյուր, Ցորտ, Թոխ, Կյարմուր, Նադար, Կենե, Սարգիսին, Կետե ձյուր, Քարե ձյուր աղբյուրները:

Խաչմաչի հին ազգատոհմերից են՝ Ղըզարանք, Ղահրունք, Ափունք, Բախշունք, Մընըցկանանք, Գյուլունք, Համբարձումանք, Հըրըվեցեք, Թյունունք, Քյասունք, Մրսելանք, Զարգարանք, Կըրըբեդանք, Ըղամանք, Դալլաքանք, Ըփըրհամանք, Տընյելանք, Հիրումանք, Վիտիսանք:

1823—1833 թվականերին. Խաչմաչում ապրում էր 13 ընտանիք6: 1841 թվականին տվյալներով գյուղում ապրում էր 18 ընտանիք՝ 72 բնակիչներով, որոնցից 35–ը արական և 37–ը իգական սեռի ներկայացուցիչներ: 1851 թվականին. գյուղում ապրում էր արդեն 175 մարդ, իսկ 1873 թվականին.` 338 մարդ: 1885 թվականին. Խաչմաչում կար 80 ծուխ, 409 մարդ210: 1890 թվականին. գյուղում կար 62 ծուխ, 510 բնակիչ։ Ըստ 1897 թվականին. համառուսաստանյան մարդահամարի տվյալների Խաչմաչում ապրում էր 411 բնակիչ, որից 210–ը՝ տղամարդ, 201–ը՝ կին :

Հաջորդ տասնամյակի ընթացքում բնակչության թիվը համարյա անփոփոխ է մնում: 1906 թվականին. տվյալներով գյուղի բնակչության թիվը կազմել է 422 մարդ213:

20–րդ դարասկզբին Խաչմաչի բնակչության թիվն աճեց: 1917 թվականին. այն կազմեց 657 մարդ .

1921 թվականին տվյալներով Խաչմաչ գյուղում կար 102 ընտանիք, 545 բնակիչ, որից 276–ը` կին,269–ը՝ տղամարդ: 1926 թվականին. այդ թիվը կազմել է 87 ընտանիք` 435 մարդ, որից 216–ը՝ տղամարդ և 219–ը` կին։ 1987 թվականին. Խաչմաչում արդեն կար 56 տուն` 185 բնակիչ,2018 թվականին Խաչմաչում ապրում էր 240 մարդ;

Վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել գյուղի սոցիալտնտեսական վիճակը բարելավելու համար: Գյուղը գազաֆիկացվել է, կառուցվել են նոր ջրագիծ, համայնքային կենտրոն, որտեղ գործում են գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակը և 150 հոգու համար նախատեսված միջոցառումների դահլիճը Սալահատակվել են գյուղամիջյան ճանապարհները։

2009 թվականին. ստեղծվել է «Խաչմաչ» հիմնադրամը, որը գյուղում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք խթանում են ինչպես ծնելիության աճին, այնպես էլ գյուղի հետ կապված հարցերի լուծմանը: