Մասնակից:Մարինե1994/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բրունո Էքարտ (1885թ., Բեռլին-1918թ. Պաղեստինյան ռազմաճակատ): Գերմանացի հասարակական գործիչ, մարդասեր, ով փորձում էր կանխել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունո Էքարտը ծնվել է 1885թ. Բեռլինում:Ավարտել է Բեռլինի արվեստների համալսարանը` ստանալով նկարչի մասնագիտություն:1910 թ. Եդեսիա է ուղարկվել` ղեկավարելու տեղի գորգերի և հնագույն ձեռագործության նմուշների արտադրության ֆաբրիկան:

Հայերի արտաքսումից առաջ Եդեսիայում` Էքարտների հիմնած և ղեկավարած ֆաբրիկայում, ութսունից ավելի հայուհի էր աշխատում: Ձեռքի աշխատանքով ստեղծված անձեռոցիկները` որպես տեղի հայ բնակչության արվեստի առանձնահատուկ տեսակ, նրանց յուրօրինակ ոճը և կատարողական բարձր մակարդակը, որ հատուկ էին Արևմտյան Հայաստանի յուրաքանչյուր շրջանին, գրավեցին գերմանացի նկարիչ Բրունո Էքարտի ուշադրությունը: Ֆաբրիկան ղեկավարելու տարիներին նա փնտրեց, հավաքեց և պատճենեց հայ ժողովրդական այդ յուրօրինակ արվեստի տարբեր նմուշները` ձեռագործ իրերի Բեռլինյան ցուցահանդեսում հետագա ներկայացման համար: Բայց 1914թ. պատերազմը խախտեց նրա բոլոր ծրագրերը: Էքարտը որպես սպա սկսեց ծառայել Եդեսիայում (Ուրֆա) գտնվող գերմանակն ռազմական շտաբում:

Բրունո Էքարտը մահացել է 1918 թ. Պաղեստինյան ռազմաճակատում:

Բրունո Էքարտը և հայոց ցեղասպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունո Էքարտը սովորական մարդ էր, բայց միևնույն ժամանակ ականավոր մարդասեր, որն անհավատալի ջանքեր էր գործադրել Ուրֆայում բնակվող և Թուրքիայի մեծաթիվ այլ շրջաններից այդ քաղաքը տեղահանված հայերին փրկելու համար: Թուրք բարբարոսների դիվային ծրագրի մասին Բ. Էքարտը գրում է «Այս ծրագիրը ոչնչացման մտադրություն է, համաշխարհային պատմության մեջ այն կմնա որպես խայտառակ բիծ»:

Երբ 1914թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Ֆրանց Էքարտը (Բրունո Էքարտի ավագ եղբայրը) և Բրունո Էքարտը, լինելով զինապարտներ, դարձան գերմանակն բանակի սպաներ: 1915 թ. գարնանը Ուրֆայում այլ շրջաններից և քաղաքներից սկսեցին հայտնվել փախստականներ: Էքարտ եղբայրները գորգագործական ֆաբրիկայի դարպասները բացեցին նրանց համար և ապաստան տվեցին:

Էքարտ եղբայրները շատ պատասխանատու մարդիկ էին` մինչև վերջ իրենց մարդկային և միսիոներական պարտքը կատարող: Երկու եղբայրների ճակատագիրն էլ ողբերգական էր: 1918 թ. ամռանը Պաղեստինի սահմանին զոհվում է Բրունո Էքարտը: 1918թ. դեկտեմբերին, երբ Ֆրանց Էքարտը իր ընտանիքի` կնոջ և վեց երեխաների հետ մտադրվում է վերադառնալ Գերմանիա, ձերբակալվում է:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]