Մասնակից:Մարինե1992/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմաբան Ալեսանդրո Մոնգիլին նշում է, որ հետագա տարիներին բոլշևիկներն անգամ չէին ամաչում միմյանց հետ խոսել հոկտեմբերյան «հեղափոխության» (հեղաշրջում) մասին[1]: Իր ինքնակենսագրության մեջ Տրոցկին օգտագործում է «ապստամբություն», «իշխանության նվաճում» և «հեղաշրջում» բառերը [2]: Հոկտեմբերյան հեղաշրջման մասին հիշատակություններ են պահվում գերմանացի կոմունիստ Ռոզա Լյուքեմբուրգի հուշերում[3]:

Մարկ Ֆերոն կարծում էր, որ 1917 թվականի հեղափոխությունը փոքրամասնության կողմից ժողովրադավարության հասնելու կատարյալ փորձ էր, երբ զինյալներն անցան բնակչության կողմը և համատեղ պայքարեցին իշխանափոխության համար: Շուտով ընտրվեցին նաև Խորհրդային պետության ապագա ղեկավարները՝ Լենինը, Տրոցկին, Կամենևը, Զինովևը: Հեղափոխության հաղթանակից հետո նրանց առաջին քայլը «բուրժուազիայի» բացառումն էր երկրի հետագա պատմությունից: Մյուս կողմից, չի կարելի հերքել, որ ապստամբության մասնակիցները համոզված էին, որ իշխանությունը անցնելու է խորհրդային իշխանություններին: Բայց նրանք անգամ չէին պատկերացնում, որ բոլշևիկները ևս ուզում են հասնել միանձնյա ղեկավարության[4]:

Ֆրանսիացի պատմաբան Նիկոլաս Վերտը Հոկտեմբերյան հեղափոխության մասին ասում էր. «Հոկտեմբերյան հեղափոխությունը ոչ այն ինչ էր քան իրադարձությունների պատահականություն, որի արդյունքում երիկիրը շեղվեց իր բնականոն կյանքից: Արդյունքում տուժվեց ռուս բնակչությունը: Սակայն այս իրադարձությունները ռուս պատմաբանները վերագրում են բոլշևիկներին, ովքեր միտումնավոր գործողություններ կազմակերպեցին ժողովրդավարության հասնելու համար: 1917 թ. հոկտեմբերի հեղափոխությունը համարվում է երկու շարժումների միաժամանակյա կոնվերգենցիա: Այդ շարժումներից յուրաքանչյուրն ունի իր ժամանակը, ներքին դինամիկան, կոնկրետ ձգտումները: 1917 թվականի վերջերին բոլշևիկների վարած քաղաքականությունը և նրանց գործողությունները համընկնում էին ռուս բնակչության ձգտումներին»[5]:

  1. Alessandro Mongili, Staline et le stalinisme, Casterman, 1995.
  2. Léon Trotsky, Ma vie, Gallimard, coll. « Folio », Paris, 2004, p. 403-408.
  3. Rosa Luxemburg, La Révolution russe, op. cit., p. 15.
  4. Marc Ferro (avec Jean Elleinstein), La Révolution d’Octobre, L’Humanité en Marche, Éd. du Burin, 1972, p. 95.
  5. Nicolas Werth, « Paradoxes et malentendus d’Octobre », in Le Livre noir du communisme, Robert Laffont, 1997, p. 49-51.