Մասնակից:Մարիամ Միրիջանյան/Էլիսսա Նայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Միրիջանյան/Էլիսսա Նայթ

Էլիսսա Նայթ, , ամերիկյան Փիքսար-ի աշխատակից և հնչյունավորող դերասանուհի։ Հնչյունավորման նրա առաջին մեծ դերը ԵՎԱ-ն էր՝ «ՎԱԼԼ-Ի»(2008) մուլտֆիլմում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայթը աշխատում էր քարտուղարուհի Փիքսարի նոր ֆիլմերում, ներառելով «Ավտոմեքենաներ», «Ռատատույ» և «ՎԱԼԼ-Ի» մուլտֆիլմերը: Էլիսսան նաև հնչյունավորում էր կերպարներին անհրաժեշտության դեպքում: Հնչյունավորման նրա առաջին կերպարը «Ավտոմեքենաներ»(2006) մուլտֆիլմում էր — Թիա, երկու համասեռ Mazda Miata «քույր» զույգերից մեկը: էլիսսա նայթը նաև շարունակել է հնչյունավորումը «ՎԱԼԼ-Ի» մուլտֆիլմում: «ՎԱԼԼ-Ի»-ում նա խաղում է ԵՎԱ (ԵստեստվոՎեդչեսկայա Ավտոմատիկա) ռոբոտին — ֆուտուրիստական ռոբոտ, ոոր իջնում է Երկրի վրա որևէ շնչավոր էակ փնտրելու համար, հատկապես բույսեր, որոնք դեռևս գոյություն ունեն 29-րդ դարում: Նայթը հաստատում է, որ ինքը ոչ մի անգամ չի կարդացել «ՎԱԼԼ-Ի»-ի սցենարը: Հնչյունային ռեժիսոր Բեն Բյորտը բարելավել է նրա ձայնագրած ձայնը, և ռեժիսոր Էնդրյու Ստենտոնը որոշեց թողնել[2]:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի հայերեն անվանում օրիգինալ անվանում դեր
2006 Ավտոմեքենաներ Cars Թիա
2008 ՎԱԼԼ-Ի WALL-E ԵՎԱ (ԵստեստվոՎեդչեսկայաԱվտոմատիկա)
ԲԵՐՆ-Ի BURN-E
2008-2011 Մետրայի հեքիաթները Cars Toons: Mater’s Tall Tales Թիա

[3]

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դեր
2010 Խաղալիքների պատմությունը, մեծ փախուստ Toy Story 3: The Video Game Լիլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Elissa Knight profile». hollywood.com. Վերցված է 2008-07-05-ին.
  2. «Elissa Knight profile». hollywood.com. Վերցված է 2008-07-05-ին.
  3. «Elissa Knight». IMDB. Վերցված է 2008-07-05-ին.