Jump to content

Մասնակից:Մարիամ Հովհաննիսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեյդենֆրոստի էֆեկտ

Եթե ​​երբևէ տեսե՞լ եք ջրի կաթիլների վարքագիծը, երբ նրանք ընկնում են շատ տաք թավայի մեջ, ապա դուք ականատես եք եղել Լեյդենֆրոստի էֆեկտին: Երևույթը անվանվել է գերմանացի բժիշկ Յոհան Գոտլոբ Լեյդենֆրոստի անունով և թվագրվում է հեռավոր 1796 թվականներին:

Սա ֆիզիկական երևույթ է, որը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ հեղուկը մտնում է մակերես, որտեղ զգալիորեն ավելի տաք է, քան հեղուկի եռման կետը: Այս պայմաններում հեղուկը ստեղծում է գոլորշու պաշտպանիչ շերտ, որը շրջապատում է այն և պաշտպանում արագ եռման գործողությունից:

Տաք տապակում ջրի կաթիլների դեպքում ջուրն իհարկե, ամեն դեպքում իսկապես եռում և գոլորշիանում է, բայց դա ավելի դանդաղ է ընթանում, քան եթե թավայի մակերևույթի ջերմաստիճանը բարձր լիներ եռման կետից, բայց՝ ցածր Լեյդենֆրոստի կետից:


Այս  էֆեկտը հնարավորություն է տալիս ջուրը, հատուկ պայմաններում այսպես ասած, «կախել» մակերեսներից: Այն նաև բացատրում է այն փաստը, թե ինչու ենք կարողանում թաց մատով պահել հեղուկ ազոտը և չվնասվել, կամ նույնիսկ հեղուկ ազոտը պահել մեր բերանում:


Բայց, ամեն դեպքում, փորձել խորհուրդ չի տրվում,դա շատ վտանգավոր է: