Մասնակից:Մարիամ Ծատուրյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանաստեղծ, գրականագետ

Արմեն Սարգսյան

Բանաստեղծ, գրականագետ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Հրաչյայի Սարգսյանը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 31-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: 1998-2008 թվականներին սովորել է տեղի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում: 2008-ին ընդունվել և 2014-ին ավարտել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը (ավարտական աշխատանքի թեման՝ Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատության գրական արժեքը): 2014-2016 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, մասնագիտացումը՝ լեզվաբան (մագիստրոսական աշխատանքի թեման՝ Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատության տերմինաբանությունը): 2012-2013 թվականներին ավարտել է «Հույսի կամուրջ» ՀԿ լրագրության դասընթացը, սովորել Նունե Ալեքսանյանի դասարանում:

2010-2012 թվականներին զորակոչվել է բանակ և ծառայել ԼՂՀ Մարտունու զորամասում: 2012 թվականին նրա՝ «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք» պատմվածքը լավագույնն է ճանաչվել ՀՀ ԶՈւ-ում: 2014 թվականին ժամանակակից հայոց լեզվի վերաբերյալ նրա փոփոխությունների ծրագիրն արժանացավ Բրիտանական խորհրդի կրթաթոշակին: 2013-2016 թվականներին եղել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահը: 2014 թվականին հիմնադրել է «Կարդացի և...» գրքի համաբուհական քննարկումների ակումբը: 2010 թվականից թղթակցել է տպագիր և էլեկտրոնային տարբեր լրատվականների: 2014 թվականին համահեղինակությամբ հիմնադրել է «Արեգ» մանկապատանեկան ամսաթերթը: 2014-2015 թվականներին լրագրություն և խոսքի մշակույթ է դասավանդել ՀՊՄՀ հիմնական դպրոցում: 2015 թվականից ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգողն է։ «Այսպիսին է կյանքը» կայքէջի հիմնադիր խմբագիրն է: Շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածի հեղինակ է: Ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ»-ում, «Գրեթերթ»-ում, «Նարցիս»-ում։ «Գրանիշ» գրական համայնքում 2015 թվականի ընթացքում ամենաընթերցված գրողն է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզում էի մոռանալ քեզ,

ռետինով ջնջեցի մատիտանկարդ,

թուղթը փչեցի,

հիմա ամբողջ սենյակումս դու ես…

Մոպասանի 11-րդ էջում

չորացած երիցուկներ էին,

Մոպասանի 11-րդ էջում

սիրում էիր ինձ…

Գարուններ եմ լցրել գրպաններս,

որ ինձ շռայլված աշունների

մանրը վերադարձնեմ…

 

Ես քեզ ընտրել եմ

չկարդացած բոլոր գրքերի

և չնայած բոլոր ֆիլմերի

փոխարեն…

Բարձրակրունկներով

մտար սիրտս,

հետո՝ թանաքամանս

և սկսեցիր վազել

սպիտակ թղթերիս վրայով…

Ես քեզ սիրում եմ

բանաստեղծություն գրելու նման

չմտածված, կարճ ու սիրուն,

ճերմակը դեղին ներկելու պես,

վերևում` արև, ներքևում` ձյուն,

ու ռետինով եմ նկարում մեր սերը…

Ու վաղվանից առաջ

մի լուսավոր գիշեր`

մոռանալու համար,

քո գնալուց հետո

եկած այս օրը

ինձ չի հերիքում…

Երեկոն ցածրացել է

Երևանի տափակ կտուրներին,

վաղվանից մնում եմ

քո բացակայությամբ կահավորված այս քաղաքում՝

իմանալով,

որ ձմռան ամենաերկար գիշերն է,

որ ժամանակն ավարտվել է հիվանդ փողոցներում,

և ինչ-որ մեկը հաշվում է բոլոր քայլողներին…

Երեկվա մենությունը կա

վաղվա օրվա մեջ,

խոնավ տխրություն կա,

և ևս մի բուռ

անհանգստություն կա

վաղվա օրվա մեջ,

հին ցավը,

խեղդող կարոտն այսօրվա,

ամեն ինչ նորից վերապրելու վախ,

և տարակուսանք կա

վաղվա օրվա մեջ…

Դու այնքան մոտ ես,

որ քաղաքը կտեղավորվի մեր արանքում,

ուր ես կարող եմ օրերով սպասել

ու չվախենալ, որ կհասնես ինձ,

անձրևից հետո փոքրացող

ու բարակ այս քաղաքում

դու այնքան մոտ ես,

որ ձեռքդ չեմ կարող բռնել,

որ ներես ինձ…

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://gretert.com/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/

http://granish.org/vaghvanic-araj/

http://granish.org/armen-sargsyan-poems/

http://narcis-handes.am/tag/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/