Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոահիմ Գաուկ - (գերմ.՝ Joachim Gauck, ծնվել է 1940 թվականի հունվարի 24-ին, Ռոստոկ, Մեքլենբուրգ, Գերմանիա) գերմանացի քաղաքական գործիչ: Գերմանիայի ֆեդերալ նախագահ 2012 թվականի մարտի 23-ից: Բողոքական պաստոր, ԳԴՀ-ի իրավապաշտպան շարժման արաջնորդներից մեկը, եղել է Նոր ընդդիմադիր ֆորումի ակտիվ անդամ և ռեգիոնալ ներկայացուցիչ, և 90-ականների ոչ կոմունիստական ալյանսի կողմից ԳԴՀ-ի ժողովրդական պալատի վերջին գումարման պատգամավոր: Միասնական գերմանական պետության ստեղծվելուց հետո 1990-2000 թվականներին եղել է ԳԴՀ-ի պետական պաշտպանության նախարարության արխիվների առաջին կառավարիչ: Նա եղել է Պրահայի հռչակագիրը, ինչպես նաև կոմունիզմի հանցանքների հռչակագիրը ստորագրողների թվում:

Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոահիմ Գաուկը ծնվել է նավապետի ընտանիքում, այնուհետև նրա հայրը դարձավ ծովային աստիճանավոր: Յոահիմի մայրը եղել է գրասենյակային արժեքավոր աշխատող: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին բրիտանացիները գերի վերցրին նրա հորը, որտեղից վերջինս 1946 թվականի ամռանը վերադարձավ Ռոստոկ: Նա սկսեց աշխատել Ռոստոկի նավաշինարանում որպես աշխատանքի պաշտպանության տեսուչ:

1951 թվականին նրան ձերբակալել են արևմտյան երկրների համար լրտեսություն անելու, ինչպես նաև հակասովետական քարոզչության կատարելու մեղադրանքով: Սակայն բաց դատական պրոցեսի ժամանակ նա չի դատվել, այլ պարզապես «անհետացավ» ու ընտանիքը տեղեկություն չուներ նրա ճակաատագրի մասին մինչև 1955 թվականը, երբ նա ազատ արձակվեց՝ Կոնրադ Ադենաուերի ԽՍՀՄ այցից հետո:

Հոր ձերբակալումն ու բանտարկությունը մեծ ազդեցություն ունեցան Յոահիմի քաղաքական հայացքների վրա: Արդեն դպրոցում նա չէր թաքցնում իր հակակոմունիստական հայացքները, հստակ հրաժարվելով, մասնավորապես, ընդունվել անկախ գերմանական երիտասարդների պրոկոմունիստական միության շարքերը: Նա ուզում էր դառնալ լրագրող, բայց հակակոմունիստական հայացքները փակեցին ժուռնալիստիկա սովորելու նրա հնարավորությունը:

Դրա փոխարեն Գաուկը դարձավ Մեկլենբուրգի եկեղեցու բողոքական պաստոր: Պաստորի գործանեությունը ԳԴՀ-ում եղել է հույժ խոչընդոտ եկեղեցում թշնամություն տիրող ռեժիմի պատճառով, այդ իսկ պատճառով Գաուկը երկար ժամանակ ԳԴՀ-ի պետական պաշտպանության նախարարության կողմից ներկայանում էր որպես հսկողության օբյեկտ: Դոսյեում Գաուկը բնութագրվեց որպես «անուղղելի հակակոմունիստ»: 1982-1990 թվականներին Գաուկը գլխավորեց Մեկլենբուրգի եկեղեցական խորհրդի աշխատանքը:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Գաուկը դարձավ Նոր ֆորումի, դեմոկրատիկ ընդդիմադիր շարժման անդամ, և ընտրվեց ղեկավարության կազմ: Նա մասնակցում էր ամենանշանակալից միտինգների մեծամասնությանը և ցուցադրումներին ի դեմ տիրող ռեժիմին: