Jump to content

Մասնակից:Մարիամ Աբրահամյան 148 ավագ դպրոց/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

-~07.07.2014[[Հայոց Ցեղասպանության սկիզբը, ընթացքը, ավարտը և հետևանքները

]]

«Գենոցիդ» տերմինն առաջին անգամ օրինական գործածության մեջ է մտել անցած դարի 30-40-ական թվականներին, ազգությամբ հրեա լեհաստանաբնակ իրավագետ Ռաֆաել Լեմկինի կողմից, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 1945թ. դեկտեմբերի 9-ին իրավական կարգավիճակ ստացավ, որպես մարդկության դեմ ծանրագույն ոճրագործություն արտահայտող հասկացություն: Լեմկինը որպես ցեղասպանություն որակավորել էր հայերի ջարդը թուրքերի կողմից, իսկ հետագայում նաև հրեաների հոլոկոստը ֆաշիստական Գերմանիայում և Հիտլերի կողմից օկուպացված Եվրոպական երկրներում: Հետագայում ՄԱԿ-ը ընդունեց գենոցիդին վերաբերվող մի շարք որոշումներ, որոնցից հիմնականներն են գենոցիդի հանցագործության կանխման և պատժի իրականացման մասին Համաձայնագիրը (1948) և 1968 թվականին ընդունված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վաղեմություն չունենալու մասին Համաձայնագիրը: Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide) Օսմանյան կայսրության կառավարող ուժերի՝ երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքքի» կուսակցության կողմից կազմակերպված ոճիր, որի արդյունքում 1915-1923 թթ.-ներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը: Հայերի ցեղասպանությունը պայմանավորված էր մի շարք փաստերով: Դրանց մեջ կարևոր նշանակություն ունեին Պանիսլամիզմի և Պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, որոնք քարոզվում էին XIX դարի կեսերին Օսմանական տերության իշխող ուժերը: Պանիսլամիզմի զավթողական քաղաքականությունը հայտնի էր ոչ մուսուլմանների նկատմամբ անհանդուրժողականությամբ: Այն քարոզում էր բացահայտ ազգայնամոլություն, կոչում էր ոչնչացնել ազգությամբ ոչ թուրք բոլոր ժողովուրդներին: Պատերազմ սկսելով, երիտթուրքական կառավարությունը «Մեծ Թուրան» ստեղծելու հեռուն գնացող պլաններ էր մշակում: Այն իրենից ներկայացնում էր Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Մերձվոլգայի և Միջին Ասիայի միացումը օսմանական տերությանը: Այդ ճանապարհին ամենից առաջ անհրաժեշտ էր ոչնչացնել հայ ժողովրդին, որը լինելով միակ քրիստոնյա ազգը դեմ էր կանգնել պանթյուրքիստների զավթողական քաղաքականությանը: 1911թվականի հոկտեմբերին Սալոնիկ քաղաքում կայացած «Միություն և առաջխաղացում» կուսակցության նիստի ժամանակ որոշում ընդունվեց կայսրության ոչ թուրք ժողովուրդերի թրքացման մասին, մասնավորապես կազմվեց հայերի ջարդերի ծրագիր, որը իրենից ներկայացնում էր հայերի հիմնովին վերացում: Առաջին համաշխարհային պատերազմը դարձավ առիթ, որպեսզի երկրորդ անգամ սկսվեր հայերի ոչնչացումն ու բռնագաղթը, քանզի դեռ 1894-1896թթ. Օսմանյան կառավարությունը կատարել էր զանգվածային կոտորածներ: Համիդեական ջոկատները նետվել էին Արևմտյան Հայաստանի քաղաքների ու գյուղերի վրա և հենց այս ժամանակ էր, որ առաջին հարվածը ուղղվեց ազատատենչ Սասունի վրա, որտեղ պայքարը խեղտվեց արյան մեջ: Ներխուժած զորքերը մինչև օգոստոսի վերջը կոտորեցին Սասունի 40 հայկական գյուղերի ավելի քան 10000 խաղաղ բնակիչների:Իր զեկուցագրերից մեկում Զեքի փաշան Սասունում ստեղծված իրավիճակի մասին գրում էր. <<Մենք այնպես մաքրազարդեցինք այդ շրջանը,որ ապագայում այնտեղ (հուզումներ)... այլևս տեղի ունենալ չեն կարող>>: Կատարած գործողությունների համար Զեքի փաշան պարգևատրվեց սուլթանի կողմից շքանշանով, իսկ քրդական 4 ցեղապետեր կառավարական մետաքսե դրոշներով: 1914 թվականի սկզբին տեղական իշխանություններին ուղերձ է հղվում, որում նշվում են այն չափանիշները, որոնք պետք է կիրառվեն հայերի նկատմամբ: Այն փաստը, որ ուղերձը հղվել է պատերազմից առաջ, հավաստիացնում է, որ հայերի ջարդը եղել է նախօրորք մտածված և ծրագրավորված, այլ ոչ թե հատուկ պատերազմական իրավիճակով պայմանավորված գործողություն ինչպես որակվել նախկին Օսմանյան կայսրության և շարունակում է որակվել ներկայիս Թուրքական պետության կողմից: 1914 թվականի հոկտեմբերին կայացած ժողովի ժամանակ, որը գլխավորում էր ներքին գործերի նախարար Թալեաթը, ստեղծվում է հատուկ մարմին- երեքի գործադիր կոմիտե, որին հանձնարարվում է կազմակերպել հայ ժողովրդի ոչնչացումը: Այդ կոմիտեի կազմի մեջ մտան երիտթուրքերի ղեկավարներ Նազիմը, Շաքիրը և Շուքրին: Ժողովի ժամանակ Նազիմը հայտարարում է.«Այսքան հարմար պահ կարող է այլևս չլինել: Մեծ տերությունների միջամտությունն ու բողոքները ոչ մի արդյունքի չեն բերի, քանի որ նրանք կկանգնեն արդեն իրականացված փաստի առաջ, դրանով իսկ հարցը կփակվի: Մեր գործողությունները պետք է ուղղված լինեն հայերի ոչնչացմանն այնպես, որ ոչ մի հայ կենդանի չմնա»: Այսուհանդերձ հայ ազգաբնակչության կոտորածով Թուրքիայի իշխող մարմինները մի քանի նպատակ էին հետապնդում.

  1. Հայկական հարցի անվավերացումը, ինչը վերջ կդներ եվրոպական տերությունների միջնորդությանը:
  2. Թուրքերը կազատվեին տնտեսական մրցակցությունից, նրանց ձեռքը կանցներ հայ ժողովրդի ողջ հարստությունը
  3. Հայ ժողովրդի վերացումը ուղի կհարթեր դեպի Կովկաս, դեպի թրքացման վեհ գաղափարը

Եվ այսպիսով 1914թ.-ից սկսվեց հայերի ցեղասպանության երկրորդ առավել դաժան անմարդկային ծրագրի իրագործումը, որը տևեց մինչև 1923թ.: Աշխարհի գերտերությունները ներքաշված էին համաշխարհային պատերազմի մեջ և իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները վեր էին դասում ոչնչացվող 2 000 000 հայերի ճակատագրից...... 1916 թվականի հոկտեմբերին «Կովկասյան խոսք» թերթում հրապարակվում է Բասկան գյուղում հայերի ջարդի մասին մի հոդված, որում հեղինակը գրել էր ականատեսի պատմածը.«Մենք տեսանք, թե այդ խեղճերի վրայից սկզբից հանում էին արժեքավոր իրերը, հետո մերկացնում, ոմանց հենց տեղում էին սպանում, ոմանց էլ ճանապարհից հանում և խուլ անկյուններում մորթում էին: Մենք տեսանք երեք կանանցից կազմված մի փոքր խումբ, որոնք մահվան վախից ամուր գրկել էին իրար և նրանց այլևս անհնար էր բաժանել..Երեքին էլ սպանեցին.. Լացն ու ողբն այնպիսին էին, որ արյունը սառեցնում էին երակներում»: Բարբարոսաբար ոչնչացվեցին նաև Կիլիկիայի հայ բնակչության մեծամասնությունը: Հայերի ջարդը շարունակվում է նաև հաջորդող տարիներին: Բնաջնջվում են Օսմանական կայսրության հարավային շրջաններ գաղթված և Ռասուլ-Հայնայի և Դեր Զորի ճամբարներում փրկություն գտած հազարավոր հայեր...Երիտթուրքերը մտադրված էին ցեղասպանության ենթարկել նաև Արևելյան Հայաստանի հայերին, որտեղ տեղաբնակներից բացի ապաստան էին գտել Արևմտյան Հայաստանից բազմահազար փախստականներ: 1918 թվականին հարձակվելով Անդրկովկասի վրա, թուրքական զորքերը եղեռնաթակ էին անում հայերին Արևելյան Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Ադրբեջանում: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրքերի պարագլուխները մեղադրվեցին Թուրքիային իր համար կործանիչ պատերազմին ներքաշելու մեջ և դատի տրվեցին: Ռազմական հանցագործներին տրված մեղադրանքների մեջ կար նաև Օսմանական կայսրությունում հայերի ջարդը կազմակերպելն ու իրականացնելը: Սակայն թուրք դահիճներից մի քանիսը դատապարտվեցին հեռակա, քանի որ Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվեց փախչել և խուսափել պատժից: Դատի ընթացքում մի շարք թերթեր հրապարակում էին ի հայտ եկած փաստաթղթերը, իսկ մեղադրողը երիտթուրքերի պարագլուխներին ներակացրեց 2 մեղադրանք.

  1. Նրանք մեղավոր են և պատասխանատվություն պիտի կրեն Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու համար
  2. Նրանք մեղավեր են և պատրասխանատվություն պիտի կրեն հայ ժողովրդին կոտորելու համար

Թուրքական և եվրոպական բոլոր թերթերը գրում էին, որ գլխավոր մեղադրողի պահանջը երիտթուրք ոճրագործ պարագլուխների կողմից կատարած հանցագործությունը պետության կողմից պաշտոնապես ընդունելն էր: Դեպքերի վերաբերյալ Աքաթուրքը(թուրքերի հայր) գրեց. <<Մեր արյունակիցները գործեցին անասելի ոճիրներ, կազմակերպեցին տեղահանում և կոտորած, ծծկեր երեխաների վրա նավթ էին թափում և վառում նրանց, կանանց, երիտասարդ կանանց ու ջահել աղջիկներին ձեռքերն ու ոտքերը կապած ծնողների աչքի առաջ բռնաբարում էին, լրացնում էին շարժական ու անշարժ գույքը, նրանք հայերին դնում էին այնպիսի իրավիճակի մեջ, որ մինչ այդ չէր տեսել ոչ մի ժողովուրդ պատմության մեջ...>>: Սակայն այս նույն տողերի հեղինակը գրավեց 24հազ. քառ. կմ հայկական տարածք և սպանեց շուրջ 200000 հայերի: Եվ այսպիսեվ 1919թ. ապրիլի 12-ին գլխավոր դատախազը հրապարակեց իր մեղադրական եզրակացությունը: Հենվելով անառարկելի փաստերի վրա դատարանը ապացուցված համարեց ներկայացված բոլոր մեղադրանքները և հեռակա կերպով մահապատժի դատամարտեց երիտթուրք պարագլուխներ Էնվերին, Թալեաթին,Ջեմալին,դոկտոր Նազըմին և մյուսներին: Բոլոր թերթերը միաբերան գրում էին, թե հաղթեց արդարությունը և պատժվեցին մեղավորները, բայց ով պիտի իրականացներ պատիժը այն դեպքում, երբ բոլոր մեղավորները փախուստի էին դիմել և Եվրոպական մի շարք քաղաքներում վայելում էին <<իրենց վաստակած հանգիստը>>: Այս ամենը մնացին թղթի վրա մինչ այն պահը, երբ ոճրագործներին գտան հայ վրիժառուների գնդակները: '''<< Թեհլերյանին Շիրակյանին և մյուսներին չխառնեք; Նրանք ուրիշ էին, նրանք ժողովրդական վրիժառուների էին, ահաբեկիչները կատարում են մի նեղ խմբի կամքը, իսկ ժողովրդական վրիժառուն կատարում է մի ողջ ժողովրդի կամքը: Դրա համար էլ Թեհլերյանը դատարանում ասեց ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ>> Պերճ Զեյթունցյան(գրող, հրապարակախոս)''''' Գործողությունը ստացավ <<Նեմեսիս>> անվանումը, հին հունական դիցաբանության մեջ վրեժի աստվածուհի Նեմեսիսի անունից: Իրականացնելու համար կազմավորվեց մի մարմին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Փաստրմաճյանի (Արմեն Գարո) ղեկավարությամբ, նյութական ապահովումը և օպերատիվ ղեկավարությունը հանձնվեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերժանովին, տեղեկություններ պիտի հայթհայթեր Հրաչ Փափազյանի գլխավորած խումբը: Վրիժառուների յուրաքանչյուր խմբուն ընդգրկված էր 3-4 մարդ, ովքեր հետևում էին և հարմար պահի իրականացնում դատավճիռը: Այս գործողության ընթացքում չի տուժել ոչ մի անմեղ քաղաքցի և այս ամենը չէր կարող որակվել որպես ահաբեկչություն, քանզի նրանք բոլորն էլ թուրքական կառավարության կողմից դատապարտվել էին մահապատժի: 1920թ.հունիսի 19 Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի վարչապետ Պաթալի խան Խոյակուն, Բաքվի 1918թ. սեպտեմբերի ջարդերի գլխավոր կազմակերպիչներից մեկին: 1921թ. մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբերգի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց 1915թ.ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին`Թալեաթին 2.5 ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Նիմայերը իր պաշտպանական ճառում ասաց. << Սողոմոն Թեհլերիան ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշան սպանելու իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Կարելի է ասել կտաներ դրոշակը իր ամբողջ ժողովրդի պատվի,դրոշակը խոշտանգվածների, դրոշակը իր լլկված ընտանիքի>>: Թեհլերյանը Երզնկայի մերձակա Բագառիճ գյուղից էր: 1914թ. 18-ամյա պատանին մեկնել է Թիֆլիս և կամավորական գունդ մտել զորավար Անդրանիկի գնդում Սեպուհի վաշտի կազմում 1914-1915թթ. մասնակցել է Արևմտահայության կռիվներին և հասել մինչև Վան, տեսել հայության սպանդի պատկերները: 1916թ. վերադառնում է Բագառիճ և իմանում զարհուրելի իրողությունը թուրքերը դաժանորեն սպանել էին բոլոր ազգականներին Երզնկային 20000 Բագառիճի բոլոր հայերին թուրքերը տեղահանել և սպանել էին: Թեհլերյանների ողջ գերդաստանից փրկվել էր միայն մեծ եղբոր 12-ամյա աղջիկը նրան գտել էին քրդերի մոտ: Սպանությունից անմիջապես հետո Սողոմոնին ձեռբակալում են: Բանտում նրան առաջին անգամ այցելում է մի հայ հոգևորական, ով Սողոմոնին տեսնելուն պես բացականչում է << Տերն մեր Հիսուս Քրիստոս անվամբ օրհնում եմ քեզ, որ գազանը սպանեցիր և բոլորիս վրեժը լուծեցիր>>: Բեռլինում պիտի թաղեին Թալեաթին, քանզի Պոլիսը մերժել էր նրա դին: 79 օր տևած հարցաքննությունից հետո 1921թ. հունիսի 2-ին սկսվեց դատավարությունը, որ տևեց 2 օր: Այս ընթացքում ոչ միայն հայության, այլև ողջ աշխարհի հայացքն էր ուղղված Բեռլին: Դատարանի վրա վճռորոշ ազդեցություն է ունենում ականատես, բժիշկ Յոհանես Լեփսիուսի խոսքը: Տպավորիչ էր փաստաբան Լեֆթաուերի խոսքը, ով ասաց, որ Թալեաթն եկավ հանուն 1 մլն. սպանվածների ընդդեմ մեկի, որ ուրիշների հետ միասին այդ ոճրի մեղքն ունի: Երդվյալները հայտնվեցին և նրանցից մեկը դողդոջուն ձայնով կարդաց աչքերին շատ մոտ բռնած թուղթը. '''<< Պատվով ու խղճով վկայում եմ , որպես երդվյալների որոշումը հանցավոր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921թ.-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ`Թալեաթ փաշային սպանած լինելու համար:''''''' -Ոչ>> Օտտո Ռայնիկե (երդվյալների գլխավոր) Թալեաթի սպանությանը և Սողոմոնի դատավարության մասին բավականին զգույշ են արտահայտվել ժամանակի թուրքական մամուլը, անգամ Թալեաթի հասցեին աննպաստ հրապարակումներ են եղել: 1921թ. հուլիսի 18-ին Միսաք Թոռլաքյանը <<Պերա Պալաս>> հյուրանոցի մուտքի մոտ գնդակահարեց Ադրբեջանի նախկին ներքին գործերի նախարար Բեյբութ խան Ջիվանշիհին , հայ վրիժառուն ձեռբակալվեց: Դատը սկսվեց Պոլսի Բրիտանական զինվորական դատարանում 1921թ.օգոստոսի 11-ին և տևեց 38 օր: Թոռլաքյանի դատապաշտպանները մասնավորապես Ստամբուլի համալսարանի քրեական իրավունքի նախկին պրոֆեսոր Հմայակ Խոստովյանը փայլուն կերպով կատարեցին իրենց աշխատանքը , հարցաքննվեցին բազմաթիվ վկաներ, բերվեցին բազմաթիվ փաստեր, որոնք վերաբերվում էին Բաքվի սեպտեմբերյան ջարդերի մանրամասներին 1915-ի Մեծ Եղեռնին, ոճրագործ Ջիվանշիհի գործունեությանը: Թոռլաքյանը Տրապիզոնից էր, ծնվել էր Քուշանա գյուղում, ուր մինչև 1915-ը 300 հայ ընտանիքներ էին ապրում, ամբողջ հայ բնակչությունը տեղահանվեց, նույնը պատահեց Տրապիզոնի մոտ 8000 հայությանը: Պատմությունը աստիճանաբար վերածվեց Հայկական Հարցի պատմությանը: 15-րդ վկան Երվանդ Օտյանն էր, ով տեսել և ապրել էր այդ ամենը Պոլսից ոտքով մի շարք աքսորյալների հետ հասնելով Դեր Զոր և Հալեպ: Չնայած նրան, որ մինչ այսօր Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը և վարում է ժխտողական քաղաքականություն մի շարք երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը

  1. Ֆրանսիա
  2. Գերմանիա
  3. Իտալիա
  4. Բելգիա
  5. Նիդերլանդներ
  6. Շվեյցարիա
  7. Շվեդիա
  8. Ռուսաստան
  9. Լեհաստան
  10. Լիտվա
  11. Հունաստան
  12. Սլովակիա
  13. Կիպրոսի Հանրապետություն
  14. Լիբանան
  15. Ուրուգվայ
  16. Արգենտին
  17. Վենեսուելա
  18. Չիլի
  19. Կանադա
  20. Վատիկան

2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը և սա առիթ է, որպեսզի միավորվենք և Թուրքիային ստիպենք ընդունել այն ոճիրը, որը կատարել են իրենց պապերը և լինեն ոչ միայն խոսքով ժողովրդավար, կիրթ և գիտակից, այլև գործով, իսկ մենք մեր հերթին պիտի շարունակենք մեր պայքարը այնքան ժամանակ քանի դեռ չեն ընդունել Հայոց Ցեղասպանությունը և ինչպես ամեն տարի պիտի գնանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մեր հարգանքի տուրքը մատուցենք անմեղ զոհերի հիշատակին: