Մասնակից:Ղուկասյան Էլեն/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեյ Ուեսթի դեմքը, որն օգտագործվել է որպես սյուրռեալիստական սենյակ, Սալվադոր Դալիի «հումորային» աշխատանքներից մեկը, որոնք նա ստեղծվել է ժամանակ առ ժամանակ:

ՏԵղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմոցը վարդագույն է, նկարվել է ամերիկացի դերասանուհի Մեյ Ուեսթի շուրթերի ձևով: Մազերը վարագույրի ձևով են, որոնք քողարկում են մուտքը դեպի սենյակ, աչքերը նկարների տեսքով են, իսկ քիթը՝ բուխարու, որի վրա ժամացույց է դրված:

Շուրթերի գույնը իր ժամանակներում շատ հայտնի դարձավ` ձեռք բերելով սկանդալային ճանաչում, և այս գույնը սկսեց իր աշխատանքներում օգտագործել դիզայներ Էլիզա Սկիապարելլին:

Սենյակ-պատրանքի գաղափարը Դալիի թատրոն-թանգարանում իրականացվել է Ֆիգերաս քաղաքում Օսկար Տուսկետսի կողմից հենց իր` Դալիի ղեկավարությամբ: Այն բացվել է 1974 թվականի սեպտեմբերի 28-ին:

Նկարը ներառված է Դալիի «Պարանոյա և պատերազմ» (անգլ.՝ Paranoia and War) նկարների շարքում: