Մասնակից:Հրաչյա Չոբանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իմ ծննդավայրի բնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմ ծննդավայրը գեղեցիկ է հիանալի է տարվա բոլոր եղանակներին:Բայց գարնանը յուրահատուկ տեսք է ստանում իմ ծննդավայրը,քանի որ այն գտնվում է լեռների ու անտառների կենտրոնում:Լեռները նորահարսի նման սպիտակ են հագած,իսկ ստորոտում նրանց ոտքերի տակ կանաչ,փափուկ մարգագետիններն են զարդարված ձնծաղիկներով,մանուշակներով ու շուշաններով: Ծառերը օր օրի կանաչում են ու սկսում պճնվել գույնզգույն ծաղիկներով,այնքան շատ, որ տերևները չեն երևում: Թռչունները ուրախ դայլայլում են գարնան գալուստը: Անձրևը թակում է պատուհանները,իսկ քամին շաչում է,ասես տխուր մեղեդի է արտաբերում հրաժեշտ տալով ձմռանը:Մարդիկ գարնանը ուրախ տոնի են պատրաստվում,մարտի ութին,ապրիլի յոթին,Սուրբ Զատիկին և այլն:Գարունը ուրախություն է բերում:

Քարերի երկիր Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմ երկիրը քարերի ու լեռների երկիր է:Դարեր շարունակ հայը քարից հաց է քամել,կառուցել ու շենացրել է իմ հայրենիքը: Շատ է զարմացնում ու հիացնում Գեղարդավանքը,որը ժայռափոր է:Հրաշք է նաև մեր Մասիսն ու Սիսը,Արագած լեռը: Դարեր շարունակ հայ ժողովուչդը մշակել ու փխրացրել է այս քարքարոտ հողը ու լավ բերք է ստացել:Հայաստանը հայտնի է իր համեղ ծիրանով:Չնայած որ հողը քարքարոտ է մեր երկրում մրգերն ու բանջարեղենները շատ համեղ են,քան այլ երկրներում: Ես ուզում եմ,որ իմ հայրենիքը օրեցօր ավելի ծաղկի ու գեղեցկանա,կառուցվի,բայց չավիրվի:

Աղքատ հող[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղքատ հողատերը միշտ նախանձով էր նայում իր հարևանին,ով լավ բերք էր ստանում իր հողից:Աղքատը լավ չէր մշակում իր հողը,ուշ էր ջրում,դրա հետ մեկտեղ հողը սևահող չէր:Աղքատ հողի վրա աճած ծաղիկները լավ չէին բուրում,ծառերը սաղարթախիտ չէին և թռչուններն էլ չէին երգում ծառերի ճյուղերին նստած:

Վեճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները բակում լեզվին էին տալիս:
-Այս բակը դու պետք է մաքրես,որովհետև դու ավելի շատ ես խաղում բակում:
-Ո՛չ,դու պետք է մաքրես,որովհետև դու ես պատուհանից թղթե ինքնաթիռներ ցած նետում:
Բակով անցնում էր մի ծերուկ և լսելով երեխաների լեզվին տալը և ասաց.
-Երեխանե՛ր,մաքրեք և լավ պահեք ձեր բակը,այն բոլորինս է