Մասնակից:Հրանուշ Ղևոնդյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽԱՉԻԿ ՄԱՆՈւԿՅԱՆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչիկ Մանուկյան
Ծնվել էմարտի 3, 1964
ԾննդավայրՀայաստանի Հանրապետություն, քաղաք Էջմիածին
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիությունհայաստանցի
Ժանրերբանաստեղծություն
Զավակներ2

Խաչիկ Մանուկյան (ծնված՝ 1964թվականի, մարտի 3-ին) հայ բանաստեղծ, 1991 թվականից Հայաստանի գրողների միության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի մարտի 3-ին Էջմիածին քաղաքում: Սովորել է Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1982 ֊ 1984 թթ ծառայել է սովետական բանակում։ 1989 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:Աշխատել է«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում՝ որպես ավագ գիտաշխատող։ Եղել է «Աղբյուր» մանկապատանեկական հանդեսի պոեզիայի բաժնի խմբագիր։ Այնուհետև՝ Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության գլախավոր տնօրեն։1991 թվականից ՀԳՄ անդամ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն [1], ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, սերբերեն, լեհերեն, վրացերեն:

Ստացած պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ պետական «Ոսկե եղեգ»
  • ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գրական մրցանակ
  • ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան մրցանակ (կրկնակի)
  • Դ. Վարուժանի ամենամյա մրցանակ
  • Մ. Սարգսյանի անվան լավագույն գրքի (2009) մրցանակ»
  • «Մայրական երախտագիտություն» մեդալ
  • Մայր Աթոռ Ս.Էջմիածնի « Սուրբ Գրիգոր Նարեկացի» մեդալ,
  • ՀՀ մշակույթի նախարարության «Գրիրգոր Նարեկացի» մեդալ
  • ԵԿՄ մեդալ
  • ՀՀ պաշտպանության նախարարության 1 ֊ ին մրցանակ [2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հրատարակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ այգին» (1987)
  • «Վիրավոր խաչ» (1992)
  • «Զարմանալի ժամանակը» (1992)
  • «Գոյահանդես» (1996)
  • «Շերտ» (1998)
  • «Բիբլիական ընդմիջումներ» (2001)
  • «Արա և Շամիրամ» (2002)
  • «Մինուսը, պլյուսը և մյուսները» (2003)
  • «Անցումներ» (2004)
  • «Վավերացումներ» (2008)
  • «Ոսկեփետուր ուժ» (2009)
  • «Էն աշխարհը չի» (2010)
  • «Թռչնապար» մանկական (2013)
  • «Եթերային ապարանք» (2016)
  • 2015-2016 թվականներին լույս է տեսել նրա ստեղծագործությունների 4 հատորյակը

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հայ բանաստեղծներ Կատեգորիա:1964 ծնունդներ Կատեգորիա:Մարտի 3 ծնունդներ