Jump to content

Մասնակից:ՀռիփսիմեՀ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ապրելու երկիր» կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապրելու երկիր»՝ քաղաքական կուսակցություն Հայաստանում, որը հիմնադրվել է 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ նախաձեռնող խմբի գումարած համաժողովի ժամանակ։ Հիմնադրել են Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախկին նախարար Մանե Թանդիլյանը և Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Կուսակցության հիմնադրման շարժառիթը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական խնդիրները սեփական փորձով, քաղաքական ճշգրիտ քայլերի համախմբմամբ լուծելն է։

Հիմնադրման պատճառները և կուսակցության տեսլականը լավագույնս ներկայացված է կուսակցության մանիֆեստում։

Մանիֆեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է հանձնառություն՝ ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին՝ հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ  առաջնահերթությունները՝


Ամուր և երկարաժամկետ անվտանգություն։ Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության ամրագրումը պետք է հանդիսանա երկրի զարգացման կարևորագույն նպատակը։ Հայաստանի Հանրապետության հանդեպ ռազմական ոտընձգության հավանակությունը պետք է հասցվի զրոյական մակարդակի։ Այդ նպատակին հասնելու առաջնային գործիքը հանդիսանում է հզոր և մարտունակ բանակը։ Բանակաշինությունը պետք է հանդիսանա տնտեսության, գիտության առաջնային ճյուղերից մեկը։

Ունենալով արտաքին մատակարարումների հնարավոր խնդիր` անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական գործունեության ծավալումը` շեշտադրում անելով առաջնային նշանակության սպառազինության արտադրությանը, ժամանակակից տեխնիկական միջոցների ու փոխարինող լուծումների ստեղծմանը` այդ նպատակով ապահովելով գիտական և պաշտպանական համակարգերի ներդաշնակեցում:


Որակյալ և պատասխանատու կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական բացառիկ անբարենպաստ պայմանները և բնական ռեսուրսների սահմանափակությունը՝ մարդկային կապիտալի զարգացումը ոչ թե պարզապես առաջնահերթություն է, այլ բարեկեցիկ ապագայով ապրելու միակ հնարավորությունն է: Իսկ մարդկային կապիտալի զարգացումը հնարավոր է միայն կրթության և գիտության համակարգի արմատական բարեփոխման դեպքում: Տարիներ շարունակ իրականացվող իմիտացիոն քաղաքականությունը պետք է վերափոխվի իրական և վճռական քայլերի՝ քաղաքականության կենտրոնում պահելով ոչ թե քանակի, այլ որակի ցուցանիշները: Կրթության որակի բարձրացմանն ուղղված գործողություններն առաջնային են, գերակա են, և այդ նպատակին հասնելու գործընթացում առաջացող անխուսափելի խնդիրները պետք է ստորադասվեն՝ հանուն բոլորի երկարաժամկետ բարեկեցության: Հակառակ դեպքում, մասնագիտական կարողությունների փոխարեն հասարակության մեջ վերարտադրվելու և հավերժանալու են սոցիալական խնդիրները, իսկ գիտությունը նույնիսկ համապատասխան ֆինանսավորման պարագայում զարգացման հնարավորություն ֆիզիկապես չի ունենալու: Ամենաառաջնահերթ ռեֆորմները պետք է իրականացվեն հենց կրթության ոլորտում, որովհետև նույնիսկ համակարգի արմատական փոփոխությունների դեպքում փաստացի արդյունքները հասանելի են լինելու տարիներ անց, իսկ այդ արդյունքներից կախված է մնացած բոլոր ոլորտների զարգացման հնարավորությունը: Կրթությունը պետք է հանդիսանա պատասխանատու քաղաքացու կերտման կարևորագույն գործոնը։


Կայուն և երկարաժամկետ տնտեսական զարգացում: Ներկա իրողությունները պահանջում են առանձնահատուկ լուծումներ Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Այս նպատակով հարկավոր է վերագնահատել տնտեսական քաղաքականության ավանդական մոտեցումները, դիտարկել տեխնոլոգիական նոր լուծումների կիրառումը՝ միավորվելով բոլորի ջանքերը առկա հնարավորությունների, դրանց ընդլայնման միջոցով մարդկանց բարեկեցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Հայաստանի տնտեսության զարգացման հիմքում պետք է դրվի մի էական գաղափար. բոլոր քայլերը նպատակաուղղել վերջնարդյունքում այն խնդրի լուծմանը, որ Հայաստանում առավելագույնս շատ մարդիկ հնարավորություն ունենան  աշխատանքով հավելյալ արժեք ստեղծել: Տնտեսությունը պետք է հանդիսանա յուրաքանչյուրի և բոլորի զարգացման միջավայր, որտեղ կարևորագույն գործիք է  պետություն-մասնավոր կայուն և արդյունավետ համագործակցությունը։


Արտաքին քաղաքականություն: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության սուվերենությունն ու առավելագույնս ինքնուրույնությունն անբեկանելի է: Անմիջական հարևանների հետ բարիդրացիական ու արժանապատիվ փոխգործակցության հարաբերությունների հաստատումը պետք է հանդիսանա տարածաշրջանային խաղաղության երաշխիք: Հայաստանի Հանրապետությունը գլոբալ տերությունների հետ հարաբերություններում պետք է ներկայանա որպես արժանապատիվ ու վստահելի գործընկեր:

Արտաքին քաղաքականության նպատակների գործում կարևոր է Սփյուռքի կառույցների ներուժի արդյունավետ օգտագործումը։ Արտաքին քաղաքականության կարևորագույն քայլերից պետք է հանդիսանա միջազգային և տարածաշրջանային իրադարձությունների՝ Հայաստանի վրա ազդեցություն նվազեցմանը և հակառակը՝ այդ իրադարձությունների վրա մեր ազդեցության ավելացմանը։ Երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած ընդհանուր շահը պետք է նվազեցնի օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրների և հակասությունների ազդեցությունը։

Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն: Տարիներ շարունակ սփյուռքից օգնություն ստանալու պասիվ քաղաքականությունը պետք է վերափոխվի ակտիվ և նախաձեռնողական համագործակցության, որի արդյունքում Սփյուռքի ներկայացուցիչները հայրենասիրական շարժառիթներից բացի պետք է օժտված լինեն նաև Հայաստանի զարգացման գործընթացին մասնակցելու առավել շոշափելի և կայուն իրավունքներով: Այս առումով, հստակ և չափելի քաղաքականություն պետք է տարվի նաև հայրենադարձության ուղղությամբ, որը նպաստելու է թե՛ Հայաստանում մարդկային կապիտալի զարգացմանը, թե՛ Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը:

Ազատ Արցախ:  Հայաստանը պետք է հանդիսանա Արցախի ինքնորոշման և Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքի ամբողջական իրացման երաշխավորը, որի համար  հակամարտության բանակցային կարգավորումը պետք է շարունակվի որպես արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություն։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի համար պետք է լինեն Արցախի խնդրի կարգավորման ուղենիշ։

Արցախի ժողովրդի կյանքի և սեփական հողում ապրելու անբեկանելի իրավունքի իրացումը հնարավոր է բացառապես Արցախի ինքնորոշման իրավունքի ճանապարհով։ Արցախի տնտեսության զարգացումը, բնակչության թվաքանակի առաջանցիկ ավելացումը պետք է դառնա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորագույն գործոն։ Արցախի հիմնահարցը պետք է հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների թիվ մեկ օրակարգը՝ որպես մնացած խնդիրների կարգավորման հնարավորություն։  


Անհատի առողջութան և բարեկեցության ապահովում։ 21-րդ դարի տնտեսական համակարգրում մարդուն այլևս չի կարելի դիտարկել միայն որպես արտադրության գործոնի, որը տիրապետում է որակավորման որոշակի մակարդակի։ Ներկա  պայմաններում առաջնային նշանակություն են ստանում անհատի ստեղծագործական ներուժը, ձեռնարկատիրական ունակությունները, պատասխանատվությունը, որոշումներ ընդունելու կարողությունը և այլն։ Այս համատեքստում կենտրոնական տեղ պետք է զբաղեցնի անհատի առողջությունը, որն անմիջական ազդեցություն ունի երկրի ժողովրդագրական վիճակի վրա, ինչպես նաև կարևորագույն նշանակություն ունի տնտեսական անվտանգության ապահովման գործում:

Ապրելու երկրում պետությունը պարտավոր է առանցքային դեր խաղալ անհատի սոցիալական բարեկեցության ապահովման գործում։ Այն պետք է հիմնված լինի հավասար հնարավորությունների,  հարստության արդարացի բաշխման, ինչպես նաև առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ  հանրային պատասխանատվության կրելու սկզբունքների վրա։ Սոցիալական խնդիրների լուծման և հատկապես՝ աղքատության վերացման նպատակով տնտեսական աճի ապահովման այնպիսի մոտեցումներ պետք է մշակել, որոնք հնարավորինս շատ մարդկանց հնարավորություն կտան  մասնակից դառնալ տնտեսական աճի կերտմանը՝ դրանից օգուտ ստանալու ակնկալիքով:

Նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, որը պետք է հիմնված լինի արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) մշակման և դրանց գործարկման արդյունքում հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի պատշաճ խթանման և վերահսկողության վրա: Պետական համակարգում աշխատանքի հիմքում պետք է ընկած լինի պրոֆեսիոնալիզմի ու կարողության գնահատականը։

Հանրային ծայառության հիմքում պետք է գերիշխի էլեկտրոնային կառավարումը՝ նվազագույնի հասցնելով քաղաքացու շփումը պետական համակարգի հետ։

Հանրային և մասնավոր հատվածների միջև արդյունավետ համագործակցությունը պետք է դրվի հանրային կառավարման համակարգի բարեփոխման հիմքում:


Տարածքային համաչափ զարգացում, որը պետք է հիմնված լինի յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական ներուժի համապարփակ գնահատման և տնտեսական քաղաքականության թիրախային գործիքակազմերի կիրառման վրա: Այս առումով էական դեր և նշանակություն է ունենալու տարածքային կառավարման համակարգի բարեփոխումը և տարածքային միավորների ինքնուրույնության ու նախաձեռնողականության աստիճանի բարձրացումը:

Արդարադատություն և անկախ դատական համակարգ: Դատական համակարգի անկախության ապահովման և արդյունավետության բարձրացման նպատակով համակարգային և կառուցվածքային բարեփոխումներ պետք է իրականացվեն, որի արդյունքում դատավորի աշխատանքը պետք է մի կողմից զերծ լինի որևէ տեսակի քաղաքական ազդեցությունից, մյուս կողմից լինի բավականաչափ գրավիչ՝ դատավորի մասնագիտական կարողությունները արդար և արդյունավետ կերպով իրացնելու համար: Այս առումով, դատավորների ընտրությունից մինչև պատասխանատվության մեխանիզմների կիրառման մոտեցումները պետք է վերանայվեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել համակարգի իրական անկախությունը:

Միևնույն ժամանակ, արդարադատության ապահովման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմները պետք է հանդիսանան տնտեսության և մնացած ոլորտների զարգացման կարևոր գրավական։


Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում: Հայաստանի երկարաժամկետ զարգացման անհրաժեշտ պայմանը մեր ազգային և մշակութային արժեքների պահպանումն է, որի ուղղությամբ պետության վարած քաղաքականությունը պետք է լինի տեսանելի և ընկալելի բոլորի համար: Մայրենի լեզուն և հայոց պատմությունը պետք է լինեն առանձնահատուկ հոգածության ներքո, իսկ դրանց պատշաճ իմացությունը` յուրաքանչյուր հայի հանձնառությունը:


Այս առաջնահերթություններին հասնելու և իրապես ապրելու երկիր կառուցելու հիմքում պետք է ընկած լինի հայրենիքին նվիրումը, պրոֆեսիոնալիզմը, գործունակությունը՝ հավաքական ջանքերի համադրմամբ, և որպես քաղաքական գործունեության սկզբունք հիմքում ունենալով ազնվությունը, վստահելիությունը, թափանցիկությունը։

Մասնակցությունը ընտրական գործընթացներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը հիմնադրումից ամիսներ անց մասնակցել է հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։

2021 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ-ի 6 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը գրանցել է բարձր ցուցանիշներ․ մասնակցության հայտ է ներկայացրել 5-ում և արդյունքում ներկայացվածություն ունի դրանցից յուրաքանչյուրում։ Մասնավորապես Սյունիքի մարզի Տաթև համայնքում ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը ստանձնել  է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իրականացնում է համայնքի համատեղ կառավարում։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում 36 համայնքից 10-ում  «Ապրելու երկիր» կուսացությունը առաջադրել է համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ։ 10-ից 8-ում ապահովել է ներկայացվածություն։ Դեկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում կուսակցությունը ստացել է 3856 ձայն (29.54%), ունի 6 մանդատ։ Համայնքը ղեկավարում է «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արսեն Աղաբաբյանը։