Մասնակից:Հովհաննես Թաջիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԵԳՊԱ-ն կունենա լուրջ ներդրում «ՎԻԿԻ»-ում

Հոկտեմբերի 3-ին ԵԳՊԱ-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հովհաննես Թաջիրյանը հակիրճ զեկուցումով բուհի աշխատակազմին և դասախոսական կազմին ծանոթացրեց Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում առկա արդի մարտահրավերների հետ: Նա հիմնականում կարևորեց Google-ի որոնող համակարգերում տեղ գտած նորագույն գործիքների առկայությունը, որոնք ավելի ակտիվ սկսել են աշխատել «WIKIPEDIA» օնլայն հանրագիտարանի հետ, բնականաբար առաջնային դարձնելով նրան:

Արդյունքում Հ․ Թաջիրյանը առաջարկեց ստեղծել ԵԳՊԱ-ի բազմալեզու «WIKIPEDIA»-ն և լուրջ ձևով անդամակցել այսօրվա այդ «գիգանտ» օնլայն հանրագիտարանին՝ «WIKIPEDIA»-ին:

Սա անտարակույս է՛լ ավելի կբարձրացնի Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի հեղինակությունը համաշխարհային գիտական օնլայն համացանցում և կնպաստի հասարակայնության հետ կապերը զարգացմանը:

Հովհաննես Թաջիրյանի այս առաջարկը հովանավորվեց բուհի ռեկտորատի, աշխատակազմի և դասախոսական կազմի կողմից: