Մասնակից:Հմայակ-Մանուկյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թելուկ սպիտակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույս
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բոշխազգիներ
Տեսակ Թելուկ սպիտակ
Լատիներեն անվանում
Stellaria media


Թելուկ սպիտակ (լատ.՝ Stellaria media), բոշխազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-100 սմ բարձրությամբ ճյուղավոր ցողուններով միամյա խոտաբույս է՝ հաստ առանցքային արմատով։ Թելուկը հաճախ ծածկված է ալրանման փառով։ Երկարավուն-դելտաձև կամ նշտարաձև փայլատ տերևները անհամաչափ ատամնաեզր են և սրածայր։ Մանր անգույն անութային կամ գագաթային ծաղիկները խմբված են հասկանման ծաղկաբույլերում, որոնք առաջացնում են ճյուղավոր հուրաններ։ Պտղապատը բաց դեղին է, մորկ կամ ծածկված ալրանման փառով։ Ունի փայլուն և սև մանր կլորավուն սերմեր։ Սերմերի ծլունակությունը պահպանվում է 10 տարի։ Աճում է ամենուրեք որպես մոլախոտ, հանդիպում է ցանքսերում, աղբավայրերում, ճանապարհնրեի եզրերին, լճերի և գետերի ափերին։

Տարածվածություն =[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանում և Արցախում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործվում են ամբողջ բույսը կամ միայն վերգետնյա մասը, որը պարունակում է կարոտին և ասկորբինաթթու, դաբաղանյութեր, սապոնիններ, ֆլավոնոիդներ, լիպիդներ, E վիտամին, կալիումի աղեր և այլն։ Բույսի թարմ վերգետնյա մասից պատրաստում են աղցաններ, իսկ եփած վիճակում՝ խառնախորտիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]




Աստղիկ սովորական
Muur.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույս
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բոշխազգիներ
Տեսակ Աստղիկ սովորական
Լատիներեն անվանում
Stellaria media


Աստղիկ սովորական (լատ.՝ Stellaria media), բոշխազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ թույլ արմատով միամյա խոտաբույս է։ 10-30 սմ բարձրությամբ թավոտ ցողունները արագ աճում են և հեշտությամբ արմատավորվում։ Սրածայր տերևները հակադիր են և ձվաձև։ Ստորին տերևները կոթունավոր են, վերինները՝ նստադիր։ Երկար ծաղկակոթերով ծաղիկները սպիտակ են։ Բազմաթիվ սերմերով պտուղը ձվաձև տուփիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտու դաշտերում, ստվերոտ վայրերում, աղբավայրերում։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, Երևանում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը կամ միայն կարոտին և ասկորբինաթթու պարունակող վերգետնյա մասը։ Տերևներն ու ցողուններն օգտագործում են որպես սնունդ և անասնակեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689