Jump to content

Մասնակից:Հասմիկ Սերմարիչա/Սևագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասմիկ Սերմարիչա .բանաստեղծ, գրող, միջազգային լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Սերմարիչա (Հասմիկ Ջանիբեկի Հակոբյան), հայտնի է նաև՝ Ժասինա Լանկա անունով. ծնվել է Ջավախքում (ՎԽՍՀ), ապրել ու կրթվել Երևանում (ՀԽՍՀ)։

Մասնագիտությամբ՝ բանասեր-լրագրող, հոգեբան (ԵՊՄՀ և ՄԼՀ)։

Միջազգային լրագրող է՝ Բելգիայի և Ռուսաստանի Լրագրողների Միությունների անդամ։

Աշխատել է Երևանի Պետական Գրապալատում, ապա՝ աղետի գոտում՝ Լենինականում, ուր ամուսնու հետ միասին՝ երեք տարի, մասնակցել է բոլոր փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին։

1994 թվականից ապրում է Մոսկվայում։ Գործել ու աշխատել է Մոսկվայի հեռուստատեսության ու մամուլի տարբեր ոլորտներում, ապա՝ անվտանգության ծառայությունում։

Ունի անկախ լրագրողի կարգավիճակ։

Մոսկվայի հայկական համայնքի ստեղծողներից մեկն է ու «Միացում» հայկական համայնքի հիմնադիրը։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձին նվիրված՝ «Ճանապարհ դեպի Արարատ», նախագծի հեղինակն է ու նախաձեռնողը։

ՀԿՄՄ գեներալական շտաբի անդամն է ու ներկայացուցիչն՝ աշխարհի մասշտապով։

Հայկական «Բարեկամ» հիմնադրամի կողմից, նշանակված է երեխաների Դեսպանն՝ ողջ աշխարհում լիազորության իրավունքով։


Հասմիկ Սերմարիչան՝ 2012 թ. դեկտեմբերի 11, ՀԿՄՄ կողմից պարգևադրվել է «Կոմս Լորիս Մելիքով» - առաջին կարգի շքանշանով ու պատվոգրով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ներդրած իր մեծ ավանդի, ինչպես նաև՝ հայ ժողովրդի մշակույթային ժառանգության մեջ ունեցած իր գրական մեծ գործունեության համար։

1994 թվականից ապրում է և աշխատում է Մոսկվայում. ամուսնացած է. ունի մի տղա և մի աղջիկ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գիրքը՝ «Ստվերից այն կողմ» վերնագրով, տպագրվել է 1983 թվականին Երևանի «Սովետական գրող» հրատարակչությունում՝ №1 «Յոթ անուն» գրքում։

Եկրորդ գիրքը՝ «Արգելված պտուղ» ժողովածուն, տպագրվել է 1991 թվականին Երևանի «Նաիրի» հրատարակչությունում։

Հեղինակի երորրդ գիրքը (հայերենով) տպագրվել է 1999 թվականին Մոսկվայի «Հումանիտար» հրատարակչությունում՝ «Ղողանջ հայության» վերնագրով, որը Հայոց Մեծ Եղեռնին նվիրված՝ պատմա-էպիկական ծավալուն պոեմի (ընդգրկում է ողջ հայոց պատմությունը՝ նախապատմական ժամանակներից մինչ այսօր) միայն մի հատվածն է, «Մասն կոտորածի» խորագրով:

Հ.Սերմարիչայի "Չմարվող խարույկ" գիրքը լույս է տեսել 2018 թվականի մայիսին:

Հեղինակի ստեղծագործությունները հրապարակվել են նաև՝ Հայոց Մեծ Եղեռնին նվիրված, «Անցյալը չի լռում» գրքի երեք հատորներում (Երևան -  2015, 2016 թթ.), ապա՝«Ոգեզարթոնք» (Երևան- 2017 թ.) և «Գարունը սիրուց է ծնվել» (Երևան-2018 թ.) գրքերում: