Մասնակից:Հասմիկ Չոբանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհում կան միլիոնավոր մարդիկ՝ովքեր ունեն տարբեր աշխարհհայացք, մտածելակերպ, սիրտ, պատկերացումներ, այդ մարդկանցից մեկը՝ես եմ։ Որքա՞ն հետաքրքիր է այս նեղ աշխարհը, մարդիկ բաժանվել են մի քանի խավերի. առաջին խավի ներկայացուցիչները նրանք են՝ ովքեր չգիտես ինչու իրենց կարծիքով ունեն խոսքի իրավունք, իրենք իրենց բոլորից բարձր են կարծում։ Երկրորդ խավի մարդիկ նրանք են՝ ովքեր ուղղակի ապրում են ուրիշի աչքի լույսով, օրինակ՝ երբ մարդն սպանում է իր դիմացինին,երբեք էլ չի մտածում, որ դիմացինը կարող է լինել ուրիշի աչքի լույսը։ Երրորդ խավի մարդիկ՝ հասարակ աշխատավորներն են, որոնց քրտինքով և նույնիս արյան գնով կշտանում են առաջին խավի մարդկանց անկուշտ ստամոքսները։ Իսկ չորրորդ խավի մարդիկ ովքե՞ր են, մի՞գուգուցե նրանք՝ ովքեր խոսել կարող են բայց չունեն դրա թույլատրությունը։ Ուղղակի զարմանալի է։ Ամբողջ երկրագունդը կարծես լինի մի խաղալիք, որը գտնվում է փոքրիկ երեխայի ձեռքում, ով ոնց ուզում է այնպես էլ շարժվում է, չմտածելով ապագայի մասին։ Աշխարհս ռոբոտացվել է, հիմա ամեն ինչ ռոբոտացված է, ռոբոտացված է նաև մարդ արարածը։ Ի՞նչի համար են տարեց-տարի ստեղծվում նոր համակարգչային խաղեր, սմարթֆոններ, և այնպիսի առարկաներ որոնց շնորհիվ մարդիկ կորցնում են կյանքի իմաստը։ Օրինակ՝ ինչու՞ ընտրել կենդանի զրույցը եթե կարելի է գրել կամ զանգել որևիցե ռոբոտացված սարքով։ Հիմա ոչ ոքի չի հետաքրքրում ինչ կա էս կյանքի մեջ։ Աշխարհն այնքան է չարացել, որ նույնիսկ հարազատդ կարող է քեզ գիտակցաբար և շահի համար վնասել։ Մարդիկ դարձել են եսասեր, ոչ ոք չի մտածում դիմացինի մասին։ Հիմա՝ այս դարաշրջանում մարդիկ ուղղակի անխիղճ են ու ագահ։ Բոլորի մտքում հիմա միայն մի բան կա՝ունենալ ունեցածից ավելի շատ, խլել ուրիշինը՝ դարձնելով իրենը։ Մի՞թե Աստված այս ամենի համար ստեղծեց այսքան հրաշալի աշխարհը ու մարդկանց։

Ուշքի եկե՛ք, մարդի՛կ, խնդրում եմ։ Կյանքը վեյելե՛ք։

Հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան(16 տարեկան)

Տավուշի մարզ, գյուղ՝ Վերին Կարմիր աղբյուր։