Jump to content

Մասնակից:Հասմիկ Բախտամյան/5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

X Ambassadors[խմբագրել | խմբագրել կոդը]

X Ambassadors (հայտնի է նաև XA անվանմամբ) ամերիկյան ռոք խումբ է Իթակայից (Նյու Յորք): Ներկայիս անդամներն են՝ վոկալիստ Սամ Հարրիսը, ստեղնաշարահար Քասի Հարրիսը և հարվածային գործիքներ՝ Ադամ Լեվին: Նրանց ամենահայտնի երգերից են «Jungle», «Renegades» և «Unsteady»: Խմբի դեբյուտային լիամետրաժ ալբոմը՝ VHS-ն թողարկվեց 2015 թվականի հունիսի 30-ին: Նրանց երկրորդ ալբոմը՝ Orion-ը թողարկվել է 2019 թվականի հունիսի 14-ին:

2009-2012: Ambassadors և Litost[խմբագրել | խմբագրել կոդը]

X Ambassadors-ը սկզբում գործում էր «Ambassadors» անվան տակ, շրջագայում էր մի շարք արտիստների հետ ինչպիսին էր LIGHTS-ը: Այս ժամանակաշրջանում, նրանք ինքնաթողարկեցին իրենց առաջին մինի-ալբոմը՝ Ambassadors EP, նկարահանելով տեսահոլովակ իրենց լիդ սինգլի՝ «Tropisms»-ի համար, որը նկարահանել ու ղեկավարել է Ռոդրիգո Զեդիլոն: Կարճ անց խումբը ինքնաթողարկեց իր առաջին LP-ին՝ Litost, այն ընդգրկում էր «Litost» երգը, որը հետագայում օգտագործվեց որպես «The Host» ֆիլմի սաունդթրեք: 2012 թվականին խումբը ստորագրեց երաժշտական գործարք SONGS Music Publishing-ի հետ: Խումբը սկսեց Kickstarter-ում էջ վարել, որ նկարահանեն իրենց լիդ սինգլի՝ «Unconsolable»-ի համար տեսահոլովակ, որը հետագայում կվերաարձանագրվեր: Խմբին նկատեց Imagine Dragons-ի վոկալիստ Դեն Ռեյնոլդսը, երբ նա Նորֆոլկի (Վիրջինիա) հիվանդանոցում էր: Ռեյնոլդսը 96X WROX-FM-ով լսեց «Litost» երգի ձայնային տարբերակը և խնդրեց Interscope-ին հնարավորինս շուտ գործարք ստորագրել խմբի հետ:

2013-2014:Love Songs Drug Songs և The Reason[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվակնին X Ambassadors-ը թողարկեցին իրենց առաջին {{գլխավոր պիտակված}} մինի-ալբոմ՝ Love Songs Drug Songs-ը: Մինի-ալբոմը պարունակում է «Stranger» երգը, որի համահեղինակ է Դեն Ռեյնոլդսը: Իրենց մինի-ալբոմն առաջ քաշելու նպատակով նրանք շրջագայեցին աջակցելով Imagine Dragons-ին, Jimmy Eat World-ին և The Mowglis-ին: 2014 թվականին խումբը թողարկեց իր երկրորդ {{գլխավոր պիտակված}} մինի-ալբոմը՝ The Reason: Նոր մինի-ալբոմն առաջ քաշելու նպատակով X Ambassadors-ը աջակցում էր Panic! at the Disco-ին և Imagine Dragons-ին իրենց շրջագայությունների ժամանակ: Նրանք նաև մասնակցել են The Knocks-ի «Comfortable» երգի գրմանը, նույնանուն մինի-ալբոմից:

2015-2016: VHS[խմբագրել | խմբագրել կոդը]

VHS-ն X Ambassadors-ի առաջին LP-ն է: Ալբոմը թողարկվել է 2015 թվականի հունիսի 30-ին, թվային ներբեռնման, ձայնապնակի և CD-ի տեսքով: Ալբոմում կա 20 երգ՝ 7 անտրակտ և մինչ այդ թողարկված 3 երգ, այսպիսով կային 10 բոլորովին նոր երգեր: Ալբոմում կան Jamie N Commons-ի և Imagine Dragons-ի հետ համագործակցություններ: Հատուկ հրատարակություն VHS 2.0 վերնագրով ոթղարկվել է 2016 թվականի հունիսի 10ին, հանվելով 5 երգ և անտրակտները:

X Ambassadors-ը հայտնվելեն, որպես The Knocks-ի «Comfortable» երգի համագործակիցներ, որը սկզբնապես թողարկվել էր դեռ 2013 թվականին 55 վերնագրով, որպես դեբյուտային դուոյի ալբոմի մաս, որը այս անգամ թողարկվեց 2016 թվականի մարտ ամսին: Ինչևէ նույն տարում X Ambassadors-ի վոկալիստ Սամ Հարրիսը վերամիավորվեց դուոյի հետ իրենց նոր համագործակցության համար, որը ստացավ «Heat» վերնագրը, որը թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերին:

2016 թվականի հունիսի 20-ին խումբը հայտարարեց, որ Feldshuh-ը անձնական հանգամանքներով անորոշ ժամանակով կհեռանա խմբից:

2017-18: Joyful (չեղարկված ալբոմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին X Ambassadors-ը թողարկել է 4 սինգլ. մարտում՝ «Hoping», ապրիլում՝ «Torches», հունիսում՝ «The Devil You Know», հունիս՝ «Ahead of Myself»: 2017 թվականին նրանք նույնպես ելույթ են ունեցել National Scout Jamboree-ում: Խումբը Էմինեմի հետ երգել է «Bad Husband» երգը, իր Revival ալբոմից: Նրանք, նաև կատարեցին Netflix-ի Bright ֆիլմի սաունդթրեք՝ «Home»-ը: Այն երգում են փոփ երգչուհի Բիբի Ռեքսան և ռեպեր Machine Gun Kelly-ն: 2018 թվականի հունվարի 26-ին X Ambassadors -ը թողարկել է իր հաջորդ սինգլը՝ «Joyful»-ը: Ավել ուշ, այդ օրը, իրենց Ինստագրամի էջում հայտարարեցին իրենց երկրորդ լիամետրաժ ալբոմի՝ Joyful-ի մասին և նախնական պատվերները հասանելի դարձան իրենց վեբկայքում: Ալբոմը մտավ 2018 թվականի ապրիլին թողարկվողների ցուցակ: 2018 թվականի փետրվարի 2-ին խումբը ալբոմից մի այլ երգ է թողարկել «Don't Stay» վերնագրով:

Ինչևէ, ալբոմի մասին հայտարարելուց մոտ մի տարի անց՝ 2019 թվականի ապրիլի 19-ին, հայտարարվեց, որ խումբը չեղարկեց այն ի նպաստ իրեց նոր գործի՝ առաջիկա Orion ալբոմի: Առաջատար երգիչ Sam Harris-ը նշեց, որ Joyful-ը իրենց երկրորդ ալբոմի իտերացիան է, և նրանք կարծում էին, որ երգերը չէին ներկայացնում թե նրանք ուրեն: Ալբոմի չեղարկումից առաջ թողարկված երգերը կշարունակեն հասանելի մնալ հոսքային ծառայություններում: