Jump to content

Մասնակից:Հայկ Դանիելյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեգնանքի ձևականության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեգնանքի ձևականության տեսությունը առաջարկվել է Սթենֆորդի համալսարանի գիտնականներ Հերբերտ Քլարկի և Ռիչարդ Գերրիգի կոմից 1984 թվականին Journal of Experimental Psychology գիտական ժողովածուի On the Pretense Theory of Irony[1] հոդվածում: Ըստ այս տեսության` հեգնելիս խոսողը մտադրություն ունի ձևանալ անխոհեմ անտեղյակ լսարանի դիմաց և ցանկանում է, որ հեգնանքի հասցեատերը բացահայտի ձևականությունը և, այդպիսով, տեսնի նրա վերաբերմունքը խոսողի, լսարանի կամ արտաբերված խոսքի նկատմամբ: Այս տեսությունը հակադրվում է գիտնականներ Սփերբերի և Ուիլսոնի կողմից առաջարկված հեգնանքի ակնարկի տեսությանը[2]: Հեգնանքի ձևականության տեսությունը տրամադրում է թափանցիկ բացատրություններ հեգնանքի մի շարք կարևոր հատկությունների վերաբերյալ.

  1. Ազդեցության անհամաչափություն: Հեգնողը ավելի հավանական է, որ վատ գաղափարի մասին խոսելիս ասի,- «Ինչպիսի՜ խելացի գաղափար», քան լավ գաղափարի մասին ասի,- «Ինչպիսի՜ հիմար գաղափար»: Ինչու՞: Ինչպես նշում է Յորգենսենը` մարդիկ մտադիր են տեսնել աշխարհը ըստ հաջողության և գերազանցության չափանիշների, ինչպես Պոլիաննաները, ովքեր աշխարհին նայում են վարդագույն ակնոցներով[3]: Հատկապես անիրազեկ մարդիկ պետք է ամուր կառչեն այս չափանիշներից: Ձևականության տեսությունում հեգնողը հենց այսպիսի անձ է ձևանում: Այսպիսով` նա ավելի հավանական է, որ կատարի դրական ձևականություններ,- «Ինչպիսի՜ խելացի գաղափար», քան բացասական ձևականություններ,- «Ինչպիսի՜ հիմար գաղափար»:
  2. Հեգնանքի զոհեր: Հեգնանքը գլխավորապես ունի զոհեր: Ըստ ձևականության տեսության` նրանք կարող են լինել երկու տեսակի: Առաջինը խոսողն է` անխոհեմ անձը, որ հեգնողը ձևանում է լինել: Երկրորդը հասցեատերն է` ոչ ներքին շրջանակի անտեղյակ լսարանը: Որոշ հեգնանքներ զոհ են դարձնում խոսողին` իր սխալ դատողությունների համար: Որոշ դեպքերում հասցեատերն է զոհը` խոսողի հետ անքննադատորեն համաձայնելու համար: Ակնարկի տեսությունը չի տարբերակում այս երկու տեսակի զոհերին:
  3. Ձայնի հեգնական երանգ: Ձևացնելիս մարդիկ հիմնականում իրենց սեփական ձայնը փոփոխում են: Օթելլո խաղացող դերասանը ընդունում է Օթելլոին համապատասխան ձայն: Խոսողը հեգնելիս ընդունում է հեգնողին համապատասխան ձայն: Իր վերաբերմունքը փոխանցելու համար, այնուամենայնիվ, հեգնողը հիմնականում չափազանցնում կամ ծաղրում է, ինչպես երբ նա ընդունում է ծանր դավադրական ձայնի երանգ ինչ-որ հայտնի բանբասանքի մասին խոսելիս: Ինչպես ասում է Գրայսը, - «Եթե հեգնական խոսելը պետք է լինի, կամ առնվազն թվում է, որոշակի զգացմունքի կամ վերբերմունքի արտահայտում, ապա այդպիսի զգացմունքին կամ վերաբերմունքին համապատասխան ձայնի երանգը պարտադիր է թվում ցանկացած պարագայում»[4]: Ձևականությունը ունի ձայնի բնական հեգնական երանգ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clark, Herbert H.; Gerrig, Richard J. (1984). «On the pretense theory of irony». էջեր 121–126. doi:10.1037/0096-3445.113.1.121.
  2. Wilson, Deirdre; Sperber, Dan. «Explaining irony». Cambridge University Press. էջեր 123–146.
  3. Boucher, Jerry; Osgood, Charles E. (1969-02). «The pollyanna hypothesis». Journal of Verbal Learning and Verbal Behavior. 8 (1): 1–8. doi:10.1016/s0022-5371(69)80002-2. ISSN 0022-5371.
  4. Grice, P. (1978). ‘Further Notes on Logic and Conversation’, in P. Cole (ed.),Syntax and Semantics, vol. 9: Pragmatics. New York: Academic Press. էջ 125.