Jump to content

Մասնակից:Հայկազուն/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

‹‹Փոքր Մհեր›› կրթահամալիր››[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անմիջական օժանդակությամբ, ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 31-ի N 276 որոշմամբ հիմնադրվեց ‹‹Փոքր Մհեր›› հիմնադրամը, որի հիմնական նպատակն էր նպաստել անչափահաս քաղաքացիների, այդ թվում`մուրացիկ, թափառաշրջիկ և անապահով երեխաների ռազմահայրենասիրական պատրաստությանը`Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազորային կանոնադրություններին համապատասխան: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և հիմնադրամի խորհրդի անդամների ակտիվ գործունեության շնորհիվ հիմնադրամն ստացավ պետական ֆինանսավորում և գույք: Հիմնադրամում կրթական գործունեությունը սկսվեց 20-40 սովորողներով, որոնք բնակվում և կրթվում էին Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի տարածքում` Հրազդան գետի կիրճում` աղետի գոտուց բերված կիսաքանդ տնակներում:

     Նկատի ունենալով հիմնադրամի առջև դրված խնդիրների կարևորությունը` ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1602-Ն որոշմամբ ստեղծվեց ‹‹Փոքր Մհեր›› կրթահամալիր›› ՊՈԱԿ-ը, որը շարունակեց իրականացնել ‹‹Փոքր Մհեր›› հիմնադրամի կրթական ծրագրերը:
      ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1722-Ն որոշմամբ կրթահամալիրին մասնաճյուղի կարգավիճակով միացվեց Երևանի N 18 հատուկ դպրոցը: Նույն որոշմամբ կրթահամալիրը ստացավ ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության կարգավիճակ: Այդ որոշմամբ հաստատվեց նաև կրթահամալիրի նոր կանոնադրությունը: