Մասնակից:Հայկազյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՔԵՖԱՁՈՐ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի գեղահրաշ հովիտ է,որ գտնվում է Իքակ գետակի ափին, Կռափ քարաբլրի հայացքի առաջ:Այնտեղ կա հանքային բուժիչ աղբյուր: Ինչպես անունն է հուշում, հովիտը բնակիչների ուրախության վայրն էր, հիվանդների հույսն ու ապավենը:
Կույր աղբույր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանք երեք հսկա ճյուղատարած ընկուզենիներ են, որ երկինք են մտել Խաչմաչ գյուղի դիմաց: Ծառերն աճել են ու զորացել են Վերին աղբյուրի ջրերով: Հիմա աղբյուրը չկա, մնացել է անունը՝ Կույր աղբյուր: Պատմում եմ, որ գյուղ կար աղբյուրի կողքին, որտեղ մի սիրուն աղջիկ էր ապրում:Մի անգամ աղջիկը կուժն առած ջրի է գնում, իսկ տղան սպասում դարձին: Ջուր-վիշապը կլանում է շտապող աղջկան:Սիրատոչոր տղան փնտրում է և միայն դիակն է գտնում խայտացող ջրերի վրա: Չորանաս, աղբյուր, կուրանաս, աղբյուր,-մղկտացել է երիտասարդը: Տղայի անեծքից չորացել-կուրացել է աղբյուրը: Ցամաքած աղբյուրից երեք ծառ է գոյացել