Մասնակից:Հայդուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Անուշ Կարլենի Գասպարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշ Կարլենի Գասպարյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 12-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Գյումրու Ա․ Պետրոսյանի անվան թիվ 10՝ ֆրանսերենի խորացմամբ դպրոցում։ 2000 թվականին՝ որպես դպրոցի լավագույն սան մեկնել է Ֆրանսիայի Մարսել քաղաք և մասնակցել միջազգային օլիմպիադայի՝ ստանալով 2-րդ կարգի դիպլոմ։ Մասնակցել է մի շարք միջդպրոցական օլիմպիադաների և զբաղեցրել բարձր հորիզոնականներ։ Հաճախել է դաշնամուրի դասընթացների և մասնակցել մի շարք փառատոնների։

2005 թվականին՝ գերազանցությամբ ավարտել է դպրոցըը և ընդունվել Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Թղթակցել է բազմաթիվ լրատվամիջոցների։ 2009 թվականին մասնակցել է Լրագրության միջազգային ֆորումի և գրավել 3-րդ տեղը։

Նույն թվականից սկսել է աշխատել Շանթ հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող։

2012 թվականին հիմնել է սեփական կայքը։

Տիրապետում է 4 օտար լեզվի՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և թուրքերեն։ Ամուսնացած է, ունի մեկ որդի։