Jump to content

Մասնակից:ՀակոբյանԱրմենակ11/ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմություն Մուշի ժողովրդական տարազը նման է Վասպուրականին, սակայն չունի հարուստ ասեղնագործություն։ Միայն արախչի գլխարկն է, որ ասեղնագործված է, մնացած մասերը պարզ են։ Կանայք և տղամարդիկ ամառ-ձմեռ նույն հագուստն էին հագնում։


Տղամարդու տարազ Հագնում էին կարճ՝ մինչև գոտկատեղը հասնող վերնազգեստ, իսկ վրայից՝ տաք վերնազգեստ-քազախիկ, մեջքին կապում էին շալ գոտի։ Հագնում էին ոտնաման-սոլեր։

Կանացի տարազ Մշեցի կինը նունյնպես շատ պարզ էր հագնվում, բայց կապում էր ձեռագործ գեղեցիկ գոգնոց, գլխին դնում էր գունավոր բրդյա թելերով գործված գլխարկ(արախչի), վրան կապում՝ ասեղնագործ գլխաշոր (չոմբար)։ Ոտնամանները՝ սոլեր էին։ Վասպուրականում, Սասունում, Մուշում տղաները և աղջիկները կրում էին արախչի-գդակ՝ հիասքանչ ու բազմազան ասեղնագործություններով։

Կարնո տարազ Հայ ժողովրդի տարազարվեստում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում Կարնո տարազախումբը։ Կարին քաղաքի բնակչության մեծ մասը արհեստավորներ էին։ Այնտեղ զարգացած էր ոսկերչությունը, կոշկակարությունը, զինագործությունը, պղնձագործությունն ու ոսկեթել ասեղնագործությունը։ Կարնո տարազը, մյուս վայրերի հետ համեմատված, ամենաշքեղն էր։ Այն տարածված էր Ալեքսանդրապոլում, Կարսում, Ախալցխայում, Ախալքալաքում։ Դրա տարբերակը հագնում էին Խոտրջրում։ Տարազը համապատասխանում էր տվյալ վայրի բնակլիմայական պայմաններին․ ցուրտ տեղերում գերակշռում էին մահուդը, բուրդը և թավշյա կտորները, իսկ տաք վայրերում՝ չիթը, բարակ շալը, սատինը, կերպասը և մետաքսը։ Կարնո տարազը կարվում էր մահուդից, թավշից, ծաղկավոր կերպասից։ Նախընտրում էին մուգ կարմիրը, մուգ կապույտը և մանուշակագույնը, ամռանը հագնում էին նաև ծաղկավոր կերպասից կարված զգեստներ։ Գլխին դնում էին կապույտ երկար փնջավոր թելերով, կարմիր թաղիքե ֆես, կապում էին մարգարտե քունքազարդեր(զիլֆներ), ինչպես նաև ոսկեդրամներով ճակտնոց (զույգ-շերիտ) ու վարդ-թանթանա։ Դրանց վրայից գցում էին թափանցիկ, եզրերը ժանյակով նուրբ քող, որն իջնում էր մինչև կրունկները։ Հագնում էին մուգ կապույտ թավշից կարված զգեստ։ Կապում էին մուգ կարմիր թավշյա գոգնոցը՝ կապ-գոտիով։ Հագուստը երկար էր՝ երիզված ոսկե տրեզով։ Ինչպես հագուստը, այնպես էլ գոգնոցը ասեղնագործվում էր ոսկե թելով։ Գոգնոցի որկու անկյուններում ասեղնագործվում էին ոճավորված բուսանախշեր, որի վրա երբեմն լինում էին կապողի անվան և ազգանվան առաջին տառերը, իսկ գոտու վրա կամ <<բարի վայելում>>, կամ <<ի վայելումն կապողին>> ընծայական մակագրությունը։ Կարնո խմբի գոգնոցներից զգալիորեն տարբերվում էր Խոտրջինը (դրա նախշերը կենաց ծառի պատկերներ էին, որոնք առնչվում էին պտղաբերության գաղափարի հետ)։ Կարնո տարազի անբաժանելի մասն էին կազմում զարդերը․ ոսկյա շղթա՝ ժամանակացույցով, ոսկյա զույգ ապարանջաններ(խալիխալներ) և այլն։ Ոտքերին հագնում էին մաս-բաբուջ։ Իսկ երբ տուն էին մտնում, բաբուջը հանում էին և մնում էին մասով։ Կարնո տարազը նախշազարդուվ էր բուսական հարուստ զարդամոտիվներով (ոսկեթել-մետաքսաթելով)։ Այն ուներ եզակի գեղեցկություն, ճոխ էր ու շքեղ։