Jump to content

Մասնակից:ՀՄԱ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԲՈԼՈՐ ԴՌՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ

«Բոլոր դռների բանալին » ( անգլ․ The Skeleton Key)–ամերիկական միստիկ թրիլլեր, 2005 թվականի արտադրություն։

Սցենար

Քսանհինգամյա Քերոլայնը անցնում է աշխատանքի՝ որպես Բեն անունով կաթվածահար եղած մի ծերունու դայակ։ Բենը ո՛չ խոսում էր, ո՛չ էլ շարժվում։ Նրա կինը՝ Վայոլեթը, Քերոլայնին տալիս է մի բանալի, որը կարող էր տան բոլոր դռները բացել։ Բայց շուտով Քերոլայնը նկատում է, որ բանալին վերնահարկում գտնվող մի դուռ չի բացում։

Վայոլեթը ի վերջո պատմում է տան պատմությունը․ իննսուն տարի առաջ այդ տանը բնակվում էր մի բանկիր։ Տան այդ փակ սենյակում ապրում էին սևամորթ մի զույգ՝ Մայր Սեսիլն ու Հայր Ջեսթիֆայը։ Նրանք տան ծառաներն էին և հուդուի հետևորդներ էին ( հուդուն կախարդանք է՝ հիմնված սնահավատության և մահվանից վախի հիման վրա)։ Մի օր՝ խնջույքի ժամանակ, հյուրերը ականատես են լինում, թե ինչպես են բանկիրի երեխաները ինչ–որ ծիսական արարողություն կատարում ծառաների հետ այդ փակ սենյակում։Հյուրերը որոշում են սպանել ծառաներին՝ նրանց ծառից կախելով։

Այդ դեպքից հետո բանկիրն ու իր կինը անհայտ պայմաններում մահանում են, իսկ նրանց երեխաները՝ քույր և եղբայր, շարունակում են ապրել այդ տանը ։ Նրանք 1960–ական թվականներին տունը վաճառում են Բենին և Քերոլայնին։

Ավելի ուշ Քերոլայնը կարողանում է բացել դուռը և պարզում է , որ Հայր Ջեսթիֆայը մի կախարդանք է մշակել, որը կարող է երկարացնել մարդու կյանքը ՝ մեկ ուրիշ մարդու կյանքի հաշվին։ Նա սկսում է հավատալ հուդուի կախարդանքին, որի առանձնահատկությունը հենց դրանում էր․ ով չի հավատում հուդուի կախարդանքին՝ անխոցելի է նրա կողմից։

Քերոլայնը նկատում է, որ Բենը ամեն կերպ փորձում է փախչել տնից և հատկապես իր կնոջից։ Նա գալիս է եզրակացության, որ Վայոլեթը օգտագործում է իր ամուսնուն՝ իր կյանքը երկարացնելու համար։ Աղջիկը օգնություն է փնտրում Լյուկի մոտ, ով համարվում էր տարեց ամուսինների փաստաբանը, բայց պարզվում է , որ Լյուկը Վայոլեթի հանցակիցն է։

Բանը հասնում է նրան, որ փակ սենյակում Վայոլեթից և Լյուկից թաքնված աղջիկը իր շուրջը կախարդական շրջան է գծում, որը ըստ ֆիլմի պաշտպանողական դեր ունի։

Բայց Վայոլեթը տեղեկացնում է, որ իրնց ուզածն էլ հենց այդ էր․ ստիպել, որ Քերոլայնը հավատա հուդուի կախարդանքին։ Իսկ այդ շրջանը ամենևին էլ չի պաշտպանում, այլ համարվում է ծիսական արարողության մի մասը։

Վայոլեթը սկսում է արարողությունը․ նա կարդում է կախարդական խոսքերը, շրջում է հայելին Քերոլայնի վրա և տեղի է ունենում մարմինների փոխանակություն։

Պարզվում է , որ այսքա ժամանակ Վայոլեթի մարմնում ապրում էր Մայր Սեսիլը , իսկ Լյուկի մարմնում՝ Հայր Ջեսթիֆայը։ Խնջույքի օրը ծառաները հասցրել էին մարմիններով փոխվել բանկիրի երեխաներ հետ։ Տարիներ անց , երբ նրանք ծերացել են, ստիպված տեղափոխվել են երիտասարդ Վայոլեթի և Բենի մարմինների մեջ, իսկ այժմ՝ Քերոլայնի և Լյուկի մարմինների մեջ։

Այսպես՝ մի մարմնից մյուսը տեղափոխվելով, Հայր Ջեսթիֆայը և Մայր Սեսիլը ապրում էին այդ տանը 1920– ական թվականներց ։