Jump to content

Մասնակից:Կիրակոսյան Հասմիկ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոթորկից առաջ

<<Փոթորկից առաջ>> վիպակը Անուշավան Պողոսյանի առաջին գիրքն է։ Վիպակում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում հին ժամանակներում՝ Հունաստանում,Կոստանդնուպոլսում և Լիբիայում։

Սյուժե

Վիպակի հերոսները՝ հայ և հույն պատանիներ են։ Առաջին պատանին՝ Աթանեսը ծնվել էր Աթենքում, սակայն ազգությամբ հայ էր։ Կորցնելով ծնողներին, Աթենքում զբաղվում էր մուրացկանությամբ։Նրա ընկերները՝ Մարկոսը և Բիլը նույնպես զբաղվում էին մուրացկանությամբ։

Մի անգամ,Աթանեսը ծովում մարգարիտներ որոնելիս գտնում է սնդուկով լի գանձեր։Ընկերները շատ են ուրախանում։ Սնդուկից գտնում են մի գրություն,որտեղ նամակագիրը թախանձագին խնդրում է, որ Կոստանդնուպոլսում գտնեն կնոջը և աղջկան՝ Ծովինարին և իրենց էլ բաժին հանեն։

Ընկերները գնում են մի առագաստանավ և մեկնում են հեռավոր ճանապարհորդության՝այդ դժբախտ ընտանիքին օգնելու նպատակով։ Նրանք ընկնում են զանազան արկածների մեջ և ի վերջո փրկում են ոչ միայն այդ ընտանիքը, այլև լիբիական հողում ստրկության դատապարտված հանքափորներին։