Մասնակից:Կատրին/Ավազարկղ
Արտաքին տեսք
Գրականության մեջ հաճախ նկարագրվում են բնությունը, տեղանքը:Այդ նկարագրությունը կոչվում է բնանկար:Եթե գեղանկարչության մեջ բնությունը պատկերվում է գույներով և նրբերանգներով, ապա գրական ստեղծագործություններում՝ բառերով, բառակապակցություններով և նախադասություններով: Բնանկարն առավելաբեր օգտագործվում է ասելիքը տպավորիչ դարձնելու, հետագա պատմությունը հիմնավորելու նպատակով: Բնանկար ստեղծելու համար գործածվում են պատկերավորման տարբեր միջոցներ՝ մակդիր, համեմատություն և փոխաբերություն: Բնանկարը հեղինակների գաղափարներն արտահայտելու և գրական հերոսների բնութագիրն ամբողջացնելու լրացուցիչ մկիջոց է: Բանաստեղծությունների մեջ բնության պատկերներն ավելի ցայտուն, տեսանելի են դարձնում հերոսի տրամադրությունը, հոգեվիճակը: