Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոն Բլյում
Léon Blum
Դիմանկար
Ծնվել է9 ապրիլի 1872
ԾննդավայրՓարիզ
Մահացել է30 մարտի 1950
Մահվան վայրԺուի-ան-Ժոզա
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացի

Լեոն Բլյում (9 ապրիլի, 1872, Փարիզ30 մարտի 1950 Ժուի-ան-Ժոզա ), ֆրանսիական քաղաքական և պետական գործիչ, ֆրանսիական սոցիալիստական կուսակցության (ՍՖԻՕ) պարագլուխ 1920։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է թատերական և գրական քննադատ։ XIX դար 90-ական թվականներից վերջերին հարել է սոցիալիստական շարժմանը, 1902 թվականին մտել Ժ․ Ժորեսի գլխավորած ֆրանսիական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1919 թվականին առաջին անգամ ընտրվել է դեպուտատների պալատում։ Բլյումը հանդես եկավ ՍՖԻՕ–ի Կոմինտերնին միանալու դեմ և նրա պառակտման (1920) գլխավոր կազմակերպիչներից էր։ 1928 թվականից ՍՖԻՕ–ի կենտրոնական օրգան «Պոպյուլեր դե Փարի» թերթի քաղաքական դիրեկտորն էր։ 1936 թվականի հունիսից մինչև 1937 թվականի հունիսը և 1938 թվականի մարտ–ապրիլին Բլյումը գլխավորել է ժողովրդական ճակատի կառավարությունը, որն իսպանական գործին «չմիջամտելու» իր քաղաքականությամբ նպաստեց ֆաշիզմի կողմից հանրապետական Իսպանիայի տապալմանը (19391946 թվականի դեկտեմբերից մինչև 1947 թվականի հունվարը դարձյալ գլխավորում էր կառավարությունը, որը գաղութային պատերազմ սանձազերծեց Վիետնամում։ Արտաքին քաղաքականության մեջ Բլյումը պրոամերիկյան և հակասովետական դիրքորոշում ուներ, կոչ էր անում հրաժարվել մարքսիստական վփլիսոփայությունից՝ նրան հակադրելով «հումանիստական սոցիալիզմի» իր տեսությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]