Մասնակից:Լինա Մուսայելյան/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

⇔Գյուղը գտնվում է ԱՀ արևմտյան հատվածում ՝Քաշաթաղի շրջաբում ՝նախկինում ՝Արցախի Բերդաձոր գավառում ։Բնակավայրը տեղակայված է Շալուա գետի ստորին հոսանքի ձախափնյա բլրապատ լանջին ։ Վարդուտը Արցախի հնագույն բնակավայրերից է ։Մինչև 18-րդ դարի կեսերը այստեղ ապրում էին հայեր ։Չդիմանալով Ղարաբաղի Փանահ և Իբրահիմ խաների ճնշումներին ,նրանք հեռացան հարազատ բնակավայրից ։Այստեղ հայտնվեցին անասնապահ մի քանի թրքախոս քրդերի ընտանիքներ ։ Երբ Արցախը անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ ,քրիստոնյա հայերի համար ստեղծվեցին համեմատաբար ավելի բարենպաստ պայմաններ ,և Վարդուտի նախկին բնակիչները նորից վերադարձան իրենց օջախները ։Մինչև խորհրդային կարգերը գյուղը հայաբնակ էր ։ 1921թ՝․ Արցախը Ադրբեջանին բռնակցվելուց հետո ,Վաւդուտի հայությունը Բաքվի բռնաճնշումների տակ վերջնականապես լքեց հայերի եզերքը։Ստեղծված պարապը նորից լցվեց եկվորներով ։Քրդերը ր Թուրքերը ,հայերի ունեցվածքին տեր դառնալով, գյոևղը անվանակոչեցին Դարաքյանդ ։ Մի քանի տասնամյակի ընթացքում եկվոր խաշնարածները ոչնչացրին հայկական գերեզմանոցները,եկեղեցիներն ու խաչքարերը։Այսօր դրանցից միայն հետքեր են պահպանվում ։Թուրքերի և Քրդերի տների,գոմերի պատերի մեջ կարելի է տեսնել ,անտառներում հանդիպել երեսնիվայր շուռ տված ,ջարդված արձանագիր տապանաքարեր ,խաչքարեր։ 1993թ․ ԱՀ պաշտպանության բանակի հարվածների տակ ազատագրվեց Վարդուտը ։ 2007թ․ գյուղում սկսեցին հաստատվել Ադրբեջանից բռնագաղթված մի քանի հայ ընտանիքներ և ՀՀ բնակավայրերից քաղաքացիներ ։ 2007թ ․«Հայ կրթական հիմնարկություն » կազմակերպության կողմից դպրոցական շենք է կառուցվել և նույն թվականին էլ Վարդուտի միջնակարգ դպրոցն է հիմնվել։ 2017-2018 ուսումնական տարում Վարդուտի դպրոցում 17 աշակերտ էր սովորում,դասավանդում էր 7 ուսուցիչ ։2007-2017թթ․ դպրոցը 15 շրջանավարտ է տվել ։Նրանցից Տիգրանուհի Խաչատրյանը 2015-2017թթ․ սովորել է Դիլիջանի միջազգային դպրոցում ,իսկ2017 թվականից ՝ուսումը շարունակել է ԱՄՆ Մինիսոտա նահանգի Սենտ Օլաֆ համալսարանում։ Ռ․ Բաղիկյանը դպրոցի տնօրենն է ՝հիմնադրման օրվանից։Վարդուտի չափահաս տղամարդիկ 2016թ․ ապրիլյան պատերազմի օրերին նվիրվածությամբ պաշտպանեցին ԱՀ սահմանները ։ Գյուղը էլեկտրաֆիկացված է ։Խմելու ջրի հարցը լուծվել է անհատական կարգով ։ Ռադիոն ,անլար և բջջային հեռախոսակապը ,հեռուստատեսությունը ,ինտերնետ ծառայությունները բնակչությանը հասանելի են ։ Գյուղում գործում են բուժկետ,դպրոց,խանութ,կաթի ընդունման կետ ։ Վարդուտում 2010թ․ կար 16 տուն,56բնակիչ,2018թ․՝ 13 տուն,54 բնակիչ։ Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է ։