Մասնակից:Լիլիթ Մանուկյան 010103/Ավազարկղ3
Կաղապար:Translation sidebar Մուլտիմեդիա թարգմանությունը, որը երբեմն կոչվում է նաև տեսաձայնային թարգմանություն, թարգմանության մասնագիտացված ոլորտ է, որը զբաղվում է մուլտիմոդալ և մուլտիմեդիա տեքստերի փոխակերպմամբ մեկ այլ լեզվից և մշակույթից[1] մյուսի, որն էլ ենթադրում է մուլտիմեդիա էլեկտրոնային համակարգի օգտագործում թարգմանության կամ փոխակերպման ժամանակ։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտիմեդիա թարգմանությունը կարող է կիրառվել տարբեր ոլորտներում, ներառյալ կինոն, հեռուստատեսությունը, թատրոնը, գովազդը, տեսալձայնային և բջջային սարքերը։
Տեսաձայնային տեքստը համարվում է մուլտիմոդալ, երբ արտադրվում և մեկնաբանվում է տարբեր նշանանների կամ «եղանակներ»-ի[2] կիրառմամբ: Երբ տարբեր եղանակները, ինչպիսիք են լեզուն, պատկերը, երաժշտությունը, գույնը և տեսարանը, համակցված են մեդիայի տարբեր ձևերում, որի հիմնական դեր է կատարում էկրանը,տեսաձայնային տեքստը բնութագրվում է որպես մուլտիմեդիա:[3]
Դրա օրինակը, որը կոչվում է մուլտիմոդալ փոխակերպում, օգտագործվում է կինոյում։ [4]Ֆիլմը բաժանվում է տեսարանների, կադրերի կամ փուլերի: [4]Յուրաքանչյուր կադր,տեսարան կամ փուլ վերլուծվում է՝ նպատակ ունենալով գտնել յուրաքանչյուրի ներսում գործող բոլոր նշանային եղանակները:[4]
Մուլտիմեդիա թարգմանության ակադեմիական ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտիմեդիայի տեղծագործական աշխատանքների թարգմանությունը ակադեմիական հետազոտության առարկա է, թարգմանչական ուսումնասիրությունների ենթաթեմա: [5]Այս միջհասարակական ոլորտը ներառում է գիտելիքներ մի շարք տեսություններից ինչպիսիք են գլոբալիզացիայի21 և հետգլոբալիզացիայի տեսությունները, ընկալման հետազոտությունները,համապատասխանության տեսությունը, սոցիալական գիտությունները եւ մշակութաբանությունը, սոցիալական հոգեբանությունն ու խուլության հետազոտությունները։[6]
Թարգմանության մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարգմանության գործընթացի վրա, հատկապես ձևի և բովանդակության առումով, էականորեն ազդում են ստեղծագործական գործընթացում օգտագործվող մեթոդներն ու սարքերը: Որոշ սահմանափակումներ են դրվում թվային գրաֆիկայի, ինչպես նաև ժամանակի և եղանակի վրա:
Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրկնօրինակումը, որը երբեմն կորվում է որպես «Լիպսինխրոնիզմ» , ներառում է ինչպես բուն թարգմանությունը, այնպես էլ դրա համաժամանակյա թարգմանությունը, ինչպես նաև դերասանների և դերասանուհիների խաղի կրկնօրինակումը:[7] Համարվելով թարգմանության ամենաընդգրկուն ձևը, կրկնօրինակումը հնարավորինս հետևում է բնօրինակ տեքստի երկխոսության ժամանակին, ձևակերպմանը և շուրթերի շարժմանը:[8] Չնայած այս ձևը սովորաբար միջլեզվական է,սակայն կան ներլեզվային կրկնօրինակման ձևեր, բայց դրանք այնքան էլ տարածված չեն։[7]
Սուբթայթլինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտիմեդիա թարգմանության առավել ուսումնասիրված եղանակը՝ սուբթայթլինգը, լեզվական հմտություններ են, որի ժամանակ էկրանին ցուցադրվում է տեքստ, որը փոխանցում է <<աղբյուր լեզվի տարբերակը թիրախային լեզվով>>: [8]Այն բաղկացած է բազմաթիվ ենթատեսակներից, որոնցից ամենից հաճախ օգտագործվողը միջլեզվական սուբթայթլինգն է, որը սովորաբար ցուցադրվում է բաց երանգի ենթագրերով։ Այն տեքստերում, որտեղ խոսվում է մի քանի լեզուներով, երկլեզու սուբթայթլինգն օգտագործվում է որպեսզի երկու տարբեր լեզուներով տեքստի տարբերակները միաժամանակ ցուցադրվեն ։[8]
Ետկադրային ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ետկադրային ձայնագրությունը ներառում է բնօրինակ սաունդթրեքը և թարգմանությունը միաժամանակ: [7]Սկզբում լսվում է միայն բնօրինակը, հետո ձայնն իջեցվում է և թարգմանված տարբերակը մինչև վերջ ավելի լսելի է դառնում։ [8]Մուլտիմեդիա թարգմանության այս եղանակը ավելի իրատեսական է, ուստի այն սովորաբար օգտագործվում է վավերագրական ֆիլմերում կամ հարցազրույցներում:[7] Ետկադրային ձայնագրությունը համարվում է «կրկնօրինակման մատչելի այլընտրանքային ձև», ուստի նախկին կոմունիստական ,Մերձավոր Արևելքի և Ասիայի որոշ երկրներում այն ֆիլմերի թարգմանության համար առաջին ընտրված ձևն է։[8]
Բանավոր թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանավոր թարգմանությունը «տեսալսողական արտադրանքի բանավոր թարգմանությունն է միայն մեկ մեկնաբանողի կողմից»:[7] Այն բաղկացած է բազմաթիվ տարբեր տեսակներից՝ միաժամանակյա, կենդանի, հաջորդական կամ նախապես ձայնագրված:[7] Այս եղանակը սովորաբար օգտագործվում է ուղիղ հեռարձակվող հարցազրույցների և նորությունների հեռարձակման ժամանակ:[7]
Սուրթայթլինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրթայթլինգը նման է ենթագրերին, սակայն այն բաղկացած է մեկ շարունակական տողից, որը ցուցադրվում է առանց ընդհատումների:[7] Թատրոններում և օպերայի տանը հաճախ թարգմանությունը ցուցադրում են կա՛մ բեմի վերևում, կա՛մ նստատեղերի հետևի մասում։[7] Չնայած ներկայացմանը զուգահեռ ցուցադրվելուն, թարգմանությունները նախապես պատրաստվում են։[7]
Ազատ մեկնաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատ մեկնաբանումը տեսաձայնային աղբյուրի տարբերակումն է բոլորովին նոր լսարանի և մշակութային գործոնների կամ նոր նպատակների համար:[7] Այն մեկնաբանվում է ինքնաբուխ , ուստի վերջնական տարբերակը լիովին տարբերվում է բնօրինակից:[8] Սովորաբար փորձ չի արվում հավատարիմ մնալ բնօրինակին, ինչը հանգեցնում է թարգմանության, որը կամ ավելացնում է նոր մանրամասներ, կամ պարունակում է բացթողումներ։[7] Մուլտիմեդիա թարգմանության այս եղանակը սովորաբար օգտագործվում է այն ժամանակ, երբ գրագիտությունը հիմնական նպատակը չէ, օրինակ՝ մանկական հեռուստատեսային շոուներում, վավերագրական ֆիլմերում, հումորային տեսանյութերում, ֆիլմերի ծաղրերգություննեում և հավաքական տեսանյութերում:[7]
Մասնակի կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է նաև որպես «կիսակրկնօրինակում» կամ «համառոտ համաժամանակյա թարգմանություն», սկզբնական սաունդթրեքի նախապես ձայնագրված խոսակցությունների ավելացումն է:[7] Չլինելով ամբողջությամբ թարգմանված, այն տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը թիրախային լեզվով:[7]
Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնչյունավորումը ներառում է տեքստի նախորոք պատրաստումը, թարգմանությունը և համառոտագրումը, որն այնուհետև ընթերցվում է կրկնօրինակող դերասանների և դերասանուհիների կողմից:[7] Նպատակն է ճշգրիտ ներկայացնել բնօրինակ տեքստի բովանդակությունը։[8] Այն կարելի է նախապես ձայնագրել կամ կենդանի կատարել: [8]Հնչյունավորման և կրկնօրինակման տարբերությունն այն է, որ տեքստը ընթերցվում է, այլ ոչ թե խաղացվում[7]: Հնչյունավորումը նման է ետկադրային ձայնագրությանը, բայց տարբերվում է նրանով, որ վերջնական արտադրանքն ավելի սեղմ է և միշտ չէ, որ լիովին համապատասխանում է բնօրինակին:[7]
Համաժամանակյա թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է նաև որպես «տեղում կատարվող թարգմանություն». համաժամանակյա թարգմանությունը կատարվում է զուգահեռ՝ թիրախային լեզվով պատրաստի սցենարից։[7] Այն տարբերվում է մեկնաբանությունից նրանով, որ այն երկրորդ օտար լեզուն ընդունում է որպես առանցքային լեզու:[7]Օգտագործվում է, երբ տեսաձայնային թարգմանության ավելի լավ մեթոդները հնարավոր չեն ժամանակի կամ ֆինանսական սահմանափակումների պատճառով: [8]Արդյունքում այն օգտագործվում է միայն կինոփառատոներում և կինոֆիլմերի րխիվներում։[7]
Կենդանի սուբթայթլինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաև հայտնի է որպես «իրական ժամանակի սուբթայթլինգ, այն տարբերվում է սովորական սուբթայթլինգից նրանով, որ ենթագրերը նախապես ձայնագրված չեն և փոխարենը տեղադրվում են տեղում:[7] Թարգմանության մուլտիմեդիա այս ձևը օգտագործվում է լսողության խնդիրներ ունեցողների համար ուղիղ հեռարձակումների ժամանակ:[7] Կրկնօրինակողը վերցնում է ուղիղ հեռարձակման բնօրինակ ձայնն ու տեքստը և կրկնօրինակում այն բովանդակության ճիշտ ընկալման համար:[8] Այս նոր տարբերակը այդ լսարանի համար է և ներառում է կետադրական նշաններ և հատուկ առանձնահատկություններ,որոնք հնարավորինս քիչ դադարներով վերածվում են ենթագրերի:[8]
Սուբթայթլինգը խուլ և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար (SDH)[խմբագրել | խմբագրել կոդը]
SDH-ը նախատեսված է օգնելու «տեսնել» ձայնը նրանց, ովքեր դժվարությամբ են լսում երկխոսությունը ֆիլմի կամ հեռուստահաղորդման ժամանակ։[7] Թեև նման է սուբթայթլինգին, SDH-ն ավելացնում է հավելյալ տեղեկատվություն՝ լրացնելու բանավոր խոսքը:[7] Ի սկզբանե այս ենթագրերը հասանելի էին միայն ֆիլմերի և նախապես ձայնագրված հեռարձակումների համար:[8] Այնուամենայնիվ, «օրենսդրական և կարգավորող դրույթների աճող թիվը սահմանել է նվազագույն քվոտաների պահանջներ» հեռարձակողների և սուբթայթլինգ տրամադրող ընկերությունների համար:[8]
Ձայնային նկարագրություն (AD)[խմբագրել | խմբագրել կոդը]
AD-ը նախատեսված է կույր, տեսողության խանգարում ունեղոց կամ մասամբ տեսողության խանգարում ունեցող մարդկանց համար, և օգնում է՝ ներկայացնելով պատմություն, որը վերաբերում է, օրինակ, ֆիլմի կամ հեռուստահաղորդման տեսողական հատվածներին:[7] AD շարանը չի խանգարում բնօրինակ երկխոսությանը, քանի որ այն տեղադրվում է անձայն տեսարանների ժամանակ:[7] Ընթերցողը, որը հայտնի է որպես «ձայնային նկարագրող»,հավասարակշռում է այն, ինչ անհրաժեշտ է սյուժեի համար՝ խուսափելով հանդիսատեսին ավելորդ տեղեկություն տալուց:[8] Այս կոնկրետ նկարագրությունները պետք է ձայնագրվեն, բայց դրանք կարող են կատարվել նաև ուղիղ եթերում, (թեև նախապես պատրաստված են), ինչպես օրինակ՝ թատրոններում:[7] Մուլտիմեդիա թարգմանության այս եղանակը կարևոր է դարձել տեսողության խնդիրներ ունեցողների համար տեսալսողական արտադրանքի հասանելիությունն ապահովելու համար:[8]
Անիմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիմացիան ներառում է թարգմանություն, ինչպես նաև սցենարի կազմում:[7] Թարգմանիչը վերցնում է մուլտֆիլմերի պատկերներ, և զրոյից սցենար է գրում։[7] Թեև նման է ազատ մեկնաբանությանը, այն տարբերվում է նրանով, որ անիմացիայի մեջ նախապես գրված սցենար չկա:[7]
Կրկնակի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրկնակի տարբերակները այն արտադրանքներն են, որոնք ներառում են երկու կամ ավելի լեզուներ և յուրաքանչյուր դերասան և դերասանուհի խաղում է իր դերը իր սեփական լեզվով։[7] Վերջնական արտադրանքն այնուհետև կրկնօրինակելն ու համաժամանակեցվում է այնպես, ասես միայն մեկ լեզու է առկա։[7]
Վերափոխել[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերափոխումները ֆիլմը հարմարեցնում են թիրախային լսարանին և նրա մշակույթին:[7] Այս թարգմանությունները կենտրոնանում են արժեքների և գաղափարախոսության վրա, ուստի արտադրանքի լեզվական կողմին ավելի քիչ առաջնահերթություն է տրվում:[7] Մուլտիմեդիա թարգմանության այս եղանակը հիմնականում օգտագործվում է եվրոպական ֆիլմերի դեպքում, որոնք վերափոխվել են ամերիկյան հանդիսատեսի համար ։[7]
Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտիմեդիա թարգմանությունը կրթության մեջ իր դերը գտել է 1990 թվականի վերջից: Այս մասին բակալավրիատի և մագիստրատուրայի դասընթացներ են ստեղծվել Եվրոպայի և Միացյալ Նահանգների մի շարք համալսարաններում (Բոստոն, Դալլաս, Ֆորլի, Ջենովա, Լիդս, Լոնդոն, Պիզա, Պիտսբուրգ, Թուրինո, Ուդինե, Բարսելոնա, Վիգո, Վինտերթուր):
References[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ González, Luis Pérez. "Audiovisual Translation", in Baker, Mona and Gabriela Saldanha (eds.), Routledge Encyclopedia of Translation Studies, London, 2009, p. 13.
- ↑ Baldry, Anthony and Paul J. Thibault. Multimodal Transcription and Text Analysis, London & Oakville: Equinox, 2006.
- ↑ Negroponte, Nicholas. Multimedia [Interview]. Hightech (August 1991): 68.
- ↑ 4,0 4,1 4,2 Taylor, Christopher J. (2003). «Multimodal Transcription in the Analysis, Translation and Subtitling of Italian Films». The Translator. 9 (2): 191–205. doi:10.1080/13556509.2003.10799153. S2CID 145071190.
- ↑ Diaz Cintas, Jorge. New Trends in Audiovisual Translation. Bristol/Buffalo/Toronto: Multilingual Matters. 2009. 978-1-84769-154-5.
- ↑ Pavlović, Nataša (2004). «Addressing Power and Solidarity in TV Subtitling». Across Languages and Cultures. 5 (2): 211–232. doi:10.1556/Acr.5.2004.2.4.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 7,33 7,34 7,35 Isabel, Ana; Bartolomé, Hernández; Cabrera, Gustavo Mendiluce (2005). «New Trends in Audiovisual Translation: The Latest Challenging Modes» (PDF). Miscelánea. 31: 89–104. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-12-20-ին.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 Pérez-Gonzalez, Luis (2014). Audiovisual Translation Theories, Methods And Issues. New York: Routledge.