Մասնակից:Լիլիթ Հայրունի/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դավիդ Գայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայ Դավիդ Իոսիֆի (ռուս.՝ Гай, Давид Иосифович ) - ռուս-ամերիկյան գրող և լրագրող, 30-ից ավելի գրքերի հեղինակ։ 1993 թվականից ապրում է ԱՄՆ-ում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թ. հուլիսի 29-ին Մոսկվայի մարզի Ռամենսկոյե քաղաքում։ Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել է մերձմոսկովյան շրջանային թերթերից մեկում։ Այնուհետև շուրջ 30 տարի եղել է «Երեկոյան Մոսկվա» թերթի գլխավոր ձևավորողը։ ԱՄՆ-ում խմբագրել է «Հրեական աշխարհ», ռուսալեզու ամերիկյան ամենամեծ հրատարակություն՝ «Ռուսական գովազդ» և «Նոր աշխարհում» թերթերը։ Ներկայումս «Ժամանակներ» միջազգային գրական հանդեսի գլխավոր խմբագիրն է։ 20 տարուց ավելի է, ինչ ռուս-ամերիկյան RTN հեռուստաալիքի «Պրես կլուբ» հաղորդաշարի մշտական մասնակիցն է։ Հեղինակն է Ֆ. Մ. Դոստոևսկու և նրա սիրուհի Ապոլինարիա Սուսլովայի մասին պատմող «Ցտեսություն, հավերժական ընկեր» վեպի, «Ծննդյան օր» և «Թիկնապահ» պատմվածքների (վերջինս թողարկվել է նաև որպես աուդիոգիրք)։ Նրա գրչին է պատկանում նաև «Տասներորդ շրջան» գեղարվեստական գործը՝ նվիրված Մինսկի գետտոյի (առանձնաթաղի) կյանքին, պայքարին ու վախճանին։ Նրա՝ «Անմեղությունը դժոխքում» ("Innocence in Hell") վերնագրով գիրքը լույս է տեսել ԱՄՆ-ում, անգլերենով։ Գործուղումները Քաբուլ հիմք դարձան Վլ. Սնեգիրևի համահեղինակությամբ գրված «Ներխուժում» վավերագրական գրքի համար, որը պատմում է Աֆղանստանում Խորհրդային Միության սանձազերծած պատերազմի մասին և իրավամբ համարվում այդ պատերազմին նվիրված ամենաճշմարիտ վավերագրերից մեկը։

Գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Գայի ստեղծագործությունները հրատարակվել են թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում։ 2000-ականների սկզբին Ռուսաստանում լույս են տեսել «Ջեքփոթ» և «Սուբյունկտիվ տրամադրություն» երկու նոր վեպերը, ինչպես նաև «Երկնային գրավչություն» վավերագրական պատմվածքների ժողովածուն։ 2008-ին ԱՄՆ-ում ռուսերենով հրատարակվել է «Հրաշագործ» գիրքը։ 2009 թվականին Մոսկվայում լույս է տեսել «Երկրային ցիկլերի մեջ...» 750 էջանոց վեպը, որը նվիրված էր ընտանիքի երեք սերունդների՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում ապրած կյանքին։ Ընտանեկան այս սագան արժանացել է ընթերցողների և մամուլի բարձր գնահատականների։ 2012 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ Դավիդ Գայի աղմկահարույց «Տերարիում» վեպը, որն առանձնանում էր իր կտրուկ գրոտեսկային ոճով։ Այն թարգմանվել է անգլերեն և վաճառվում է «Amazon» կայքում։ Ստեղծագործության գլխավոր հերոսը Ռուսաստանի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինն է։ 2015-ին ԱՄՆ-ում և Ուկրաինայում հրատարակվել է Գայի «Անհետացում» վեպը, որի գլխավոր հերոսի նախատիպը կրկին Պուտինն է։ 2018 թվականին հրատարակվել է այսօրվա և վաղվա Ռուսաստանի մասին եռերգության վերջին մասը՝ «Կատարսիս» վեպը։ 2020 թվականի հունիսի վերջին Ռուսաստանում լույս տեսավ «Ստվերային գիծ» նոր վեպը («Ալետեյա» հրատ., Սանկտ Պետերբուրգ): 2021 թվականին նույն տեղում վերահրատարակվեց «Ջեքփոթ» վեպը, իսկ ԱՄՆ-ում՝ «Ինձնից դժգոհ եմ...» էսսե-հուշերը։ 2022-ին լույս տեսավ Դավիդ Գայի նոր՝ «Լեփ-լեցուն լուսինը» վեպը, որում պատկերված են ուկրաինական պատերազմի իրադարձությունները։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вертолёты зовутся МИ (Рассказ о генеральном конструкторе вертолётов Михаиле Леонтьевиче Миле), [Ուղղաթիռները կոչվում են MI (ուղղաթիռների գլխավոր կոնստրուկտոր Միխայիլ Լեոնտևիչ Միլի մասին)], 1976.
  • Профиль крыла (Повесть о конструкторе самолётов В. М. Петлякове), [Թևի պրոֆիլը (ինքնաթիռի դիզայներ Վ.Մ. Պետլյակովի մասին)], 1984.
  •  Формула мудрости (О С. А. Чаплыгине), [Իմաստության բանաձև (Ս. Ա. Չապլիգինի մասին)], 1981.
  • Унесу боль твою…, Землетрясение в Армении: записки очевидца, [Ցավդ կհանեմ..., Երկրաշարժ Հայաստանում. ականատեսի գրառումներ], 1989.
  • До свидания, друг вечный (Роман-хроника: О Ф. М. Достоевском), [Ցտեսություն, հավերժ ընկեր (Վեպ-քրոնիկոն. Ֆ. Մ. Դոստոևսկու մասին)], 1990.
  • Вторжение. Неизвестные страницы необъявленной войны: (О войне в Афганистане, 1978-1989), [Ներխուժում. Չհայտարարված պատերազմի անհայտ էջեր. (Աֆղանստանի պատերազմի մասին, 1978-1989)], 1990.
  • Десятый круг. Повести, [Տասներորդ շրջան. Պատմվածքներ], 1991.
  • Небесное притяжение. Сборник повестей о выдающихся авиаконструкторах, [Երկնային գրավչություն (պատմվածքների ժողովածու հանրահայտ ինքնաթիռների դիզայներների մասին)], 2005.
  • Джекпот. Роман, [Ջեքփոթ։ Վեպ], 2005.
  • Сослагательное наклонение. Роман, [Սուբյունկտիվ տրամադրություն։ Վեպ], 2007.
  • Средь круговращенья земного. Роман-сага [Երկրի ցիկլի մեջ... (Հռոմեական սագա)], 2009.
  • Террариум. Роман, (Нью-Йорк, Изд-во «Mir Collection»), [Տերարիում։ Վեպ (Նյու Յորք, Mir Collection Publishing)], 2012.
  • Исчезновение. Роман, (Нью-Йорк, Киев: Изд. дом Дмитрия Бураго), [Անհետացում։ Վեպ (Նյու Յորք, Կիև: Դմիտրի Բուրագոյի հրատ.)], 2015.
  • Последний полёт (Документальная повесть, [«Амазон» (Переведена на англ. язык и продаётся там же)]), [Վերջին թռիչքը (Վավերագրական պատմություն, «Ամազոն», թարգմանվել է անգլերեն և վաճառվում է այնտեղ], 2017.
  • Катарсис, Роман, [Կատարսիս, Վեպ], 2018.
  • Линия тени, Роман, [Ստվերային գիծ, Վեպ], 2020.
  • Джекпот, Роман [переизд], [Ջեքփոթ, Վեպ (վերահրատ.), 2021.
  • Я сам собою недоволен (эссе-мемуар), [Ինքս ինձնից դժգոհ եմ (Էսսե-հուշագրություն)], 2021.
  • Упакованная луна, Роман, [Լեփ-լեցուն լուսին, Վեպ], 2022.