Մասնակից:Լիա Գրիգորյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունվել է 301 թվականին։Արտաշիր արքան դավադրություն է կազմակերպում Խոսրով 2-րդ թագավորի դեմ։Նա հայաստան է ուղարկում Անակ Պարթեվին։ Որսի ժամանակ Անակին հաջողվում է մահացու վիրավորել Խոսրով արքային։Երբ պահակները իմանում են դրա մասին, սպանում են Անակի ողջ ընտանիքին։Միայն ողջ է մնում Անակի որդին Սուրենը։ Դայակները Սուրենին տանում են Մաժակ-կեսարիա քաղաք և խնամակալության տալիս քրիստոնյաներին։ Քրիստոնյաները նրան մկրտում են և անվանում Գրիգոր։ Այդ ժամանակ Տրդատին նույնպես պաղցնում են Հռոմ։ Տրդատը մեծանում է Հռոմեական ավանդույթներով։ 298 թվականին Հռոմեական զորքի ուղեկցությամբ վերադառնում է Հայաստան և կառավարում է 298-330 թվականներին։Հայաստան վերադառնալիս Կեսարիա քաղաքում Տրդատը տեսնում է Գրիգորին, նրա գիտելիքներով զարմացած Գրիգորին նշանակում է քարտուղար։ Տրդատը իմանում է, որ Գրիգորը քրիստոնյա է ուզում է նրան հեթանոս դարձնել սակայն Գրիգորը չի համաձայնում։ Շուտով Տրդատը Գրիգորին նետում է Խոր Վիրապ բանտ իմանալով, որ իր հոր սպանողի որդին է։ Ըստ Ագաթանգեղոսի Գրիգորը այնտեղ մնում է 13 տարի։ Գրիգորին բանտ նետելուց հետո Հայաստան են գալիս Հռիփսիմյանց կույսերը Տրդատը ամուսնության առաջարկ է անում Հռիփսիմեին, սակայն մերժում ստանալով հրամայում է սպանել նրանց։ Այդ ժամանակ Տրդատը հիվանդանում է։ Գիշերը նրա քույրը Խոսրովինդուխտը երազ է տեսնում, որ նրա եղբորը կարող է բուժել Գրիգորը։ Առավոտյան մի քանի պահակների ուղեկցությամբ նա գնում է Խոր Վիրապ, և տեսնելով Գրիգորին զարմանում է, որ ողջ է։ Գրիգորը բուժում է Տրդատին և նրանք միասին ընդունում են քրիստոնեությունը։ 303թվականի հունվարի 6-ին Նպատ լեռան մոտ, Արածանի ջրերում նա մկրտում է Արքայական ընտանիքին և մի շարք մարդկանց։ Քրիստոնեության ընդունումը նոր գաղափարական հիմք հանդիսացավ Հայերի համար, և զերծ պահեց գաղափարաքաղաքական հարձակումներից։ 405 թվականին ստեղծվեցին հայոց գրերը և թարգմանվեց Աստվածաշունչը։ Թարգմանությունը այնքան կատարյալ էր,որ անվանվեց "Թարգմանությունների թագուհի"։ Այսպիսով Քրիստոնեությունը դարձավ հայերի նկարագրի անբաժանելի մասը։