Մասնակից:ԼՈՒՍԻՆԵ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շոգ ամռանից հետո եկավ տխուր սակայն չարաճճի աշունը։Սիրում եմ այս օրերին գնալայգի,նստել նստարանին ու նկարել... Մի օրկողքիս նստեց մի ծերունի։Չեմ հիշում ինչպես սկսվեց մեր խոսակցությունը։Պատմում էր իր կյանքի մասին ու անընդհատ կրկնում «նա» բառը։Չեի հասկանում ով էր այդ «նա»-ն սակայն չեի էլ հարցնում։Համարյա ամեն օր ես իմ ծեր բարեկամին տեսնում էի։Նա պատմում էր այնպես ինչպես աշունն էր երգում։Հանկարծ նա մի նախադասություն ասաց. -Աշունը ամեն օր ինչ որմի բան է փոխում։ Մանկական խելքովս ուզեցա մեծի պատասխան տալ. -Բայց ես այդ փոփոխությունը չեմ տեսնում։Աշունը նույնն է,ամեն օր երգում է իր նույն մեղեդին։ Նա պատասխանեց ծիծաղելով. -Փոխում է,փոխում... Ու հեռացավ։ Էլ երբեք չտեսա իմ ծեր բարեկամին։Հասկացա,որ աշունը ամեն օր երգում է տարբեր մեղեդիներ,յուրաքանչյուրն էլ մի տխուր պատմությամբ... Բարեկամս հեռացել էր...