Jump to content

Մասնակից:Իննա Պետրոսյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 12-րդ դարում՝ որպես օտարերկրացիների դեմ պայքարի համար ամուր բնակավայր։ Ի սկզբանե կոչվում էր Ռիբաթ էլ Ֆաթխ, որտեղ «ռիբաթ» արաբերենից թարգմանաբար նշանակում է «ամուր զինվորական ճամբար» կամ «սահմանապահ զինվորական դիրք», իսկ ֆաթխ՝ «հաղթանակ», այսինքն՝ «հաղթանակի ճամբար»։ Այդ կոչումը քաղաքը ստացել է 1170 թվականին՝ ի պատիվ իր ռազմական նշանակության[1]։ Սակայն ժամանակակից օգտագործման մեջ անունը պահպանել է միայն օբյեկտի բնույթը սահմանող եզրույթը՝ Ռաբաթ, որը արաբերեն կարդացվում է Ռիբաթ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք-նավահանգիստը տեղակայված է Ատլանտյան ափին՝ Բու-Ռեգրեգ գետի գետաբերանի երկայնքով, Ատլանտյան սարերի ստորոտին։ 90 կմ հարավ-արևմուտք գտնվում է երկրի խոշորագույն քաղաքն ու նավահանգիստը՝ Կասաբլանկան։

  1. تاريخ رباط الفتح - عبد الله السويسي.
  2. Поспелов, 2002, էջ 348