Jump to content

Մասնակից:Ժիրայր Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս օրերին,Երևանում տիրող իրադարձությունները,հաշվի առնելով կցանկանայի,խնդրել երիտասարդությանը զգոն լինել 2 խորհուրդ տալ նրանց: Որպեսի խնդրանքս հիմնավորեմ, մի փոքր հետընթաց կատարենք:1988-90 թվականներին բախտորոշ իրավիճակ էր Երևանում:Ժողովուրդը մեծ խանդավառությամբ ոտքի էր ելել,իր հայրենիքի անկախության և երկրում ժողովրդական կարգեր հաստատելու մտադրությամբ:Այդ իրադարձությունները անվանվեցին ՝հեղափոխություն:Հավանաբար հաշվի առնելով ,որ անկախացած երկրներում փոխվեցին քաղաքական և տնտեսական կառավարման ձևերը:Հաստատվեցին կապիտալիստականին մոտ կարգեր:Բայց ժողովրդի հիմնական նպատակը, ունենալ ժողովրդավարական երկիր,այնպեսել չկայացավ: Պետության ձախողումները և ժողովրդի դժբախտությունները սկսվեցին այն պահից,երբ ժողովուրդը անվերադարձ դուրս մղվեց քաղաքական կըանքից:Նրանց պարոնայք Հ.հշականները տուն ուղարկեցին,խոստանալով նրանց անունից ղեկավարել և նրանց համար ստեղծել բարգավաճ երկիր: Այդ բախտախնդիրները չհանդիպելով ոչ մի լուրջ դիմադրության ստեղծեցին իրենց իշխանությունը,հասարակությանը թելադրելով իրենց իսկ ձեռնտու խաղի կանոնները:Լինելով հասարակության միակ կազմակերպված կառույցը,նրանց կողմից արագորեն թալավեց և յուրացվեց միլլիոնավոր մարդկանց կողմից երկար տարիներ տքնաջան աշխատանքով ստեղծված և կուտակված բարիքները:Ժողովուրդը հետագայում զգալով սեփական սխալը,ամեն գնով փորձեց վերականգնել կորցված իրավունքները և քաղաքական դաշտի կենսական տարածքները նորից վերանվաճել:Բայց այլ բան է ցանկանալը,այլ է նպատակին հասնելը:Հետագա բոլոր փորձերը հաջուղության հասնել այդ ուղղությամբ դատապարտված էին ձախողման,քանզի իշխանությունը ժամանակը իզուր չէր վատնել և քաղաքական դաշտում այդ բացը արդեն լրացված էր և ոչոքի և ոչինչ զիճելու ցանկություն չուներ: Հասարակությունը իր բնականոն ընթացքը կարգավորելու համար ստեղծում է կառույցներ ,որոնց գործունեությունը միտված է հասարակության ներքին և արտաքին հարաբերությունները դյուրացնելու և արդյունավետ դարձնելու համար: Առանց այդ կառույցների հասարակության կյանքը ,յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և գործունեությունը չի կարելի պատկերացնել:Ով տիրում և ղեկավարում է այդ պետական կառույցները,նա էլ իր կամքը թելադրում է,ողջ հասարակության վրա: Ժողովրդական լայն մասանները հասարակության մեծամասնությունը,որը ամենից շատ է շահագռգռված երկրի բարգավաճման և հզորացման համար,միակ ուժն է , որ զրկված է պետական կառույցների վրա ունեցած ազդեցությունից և իշխանության ձևավորման վրա ոչ մի դեր չի խաղում:Թող լավ հիշվի հասարակության մեջ,ով զրկված է քաղաքական իրավունքներից,նա զրկվելու է նաև տնտեսություն վարելու իրավունքից:Դրանք իրար ուղիղ համեմատական են:Եթե քո քաղաքական կշիռը զրո է,ուրեմն զրո է նաև տնտեսությունում քո ունեցած դերը:Եվ որպեսզի քո ապրելակերպը շտկվի,ընտանիքիտ բարեկեցությունը բարձրանա,դու չպետքե, ինչ որ մարդկանց ընտրես և վստահես նրանց,այլ պայքարես իշխանության ձևավորման գործունեության ոլորտում քո իրավունքները մեծացնելու և պաշտպանելու համար: Ժողովրդին մեր իշխանավորները հիշում են դեպքից դեպք,երբ հերթական ընտրություններն են թակում նրանց դռները:Չնայած խարդախության,արվեստի մակարդակի հասցված մեխանիզմների առկայության,նրանց հարկավոր է,որոշակի հիմք,որի վրա կառուցվի կեղծիքե վերնաշենքը,հնարավորություն տալով նրանց վերարտադրվել:Թեկուզ այդ թույլ կախվածության դեպքում,իշխանավորները ստիպված են,ժամանակավորապես փոխել վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ,դառնալ ավելի բարյացակամ,համբերատար և կարեկցող:Ասֆալտ են փռում,տանիքներ,տանիքներ վերանորոգում,գումարներ բաժանում,ամեն միջոցի դիմում ժողովրդի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար: Բայց սա ընդհամենը մի պահ:Ընտրության հաջորդ օրն իսկ,իշխանությունը ցույց է տալիս իր իրական դեմքը: Ինչպես անել ,որ այդ իշխանության կախվածությունը ժողովրդից չլինի ընդհամենը մի պահ,այլ հարատև լինի; Ընտրական օրը ,այն սահմանագիծն է,որից այն կողմ,որոշվում է ամենինչ:Ով հաղթում ,նա 5 տարի տիրապետում է քաղաքական և տնտեսական ողջ ռեսուրսին ով պարտվում է դառնում է ոչինչ: Որն է մեր դերը այս պրոցեսում,քաղաքացին ընտրելով դեպուտատ,նախագահ և այլ որևէ պաշտոնյա,այլևս չի կարող հետևել նրա աշխատանքին:Նազրկված է նրա գործունեությունը վերահսկելու հնարավորությունից:Իսկ ընտրյալը գրավելով համապատասխան աթոռը,չունենալով որևէ կախում ընտրողից մոռանում է տրված խոստումները և առաջնորդվում միայն իր սեփական շահով:Ընտրող ընտրվող միջև հետագա կապի բացակայությունը,ընտրական սիստեմը դարձնում է անիմաստ ,իսկ քաղաքացու իրավունքները թողնում է լոկ թղթի վրա գրված ավելորդություն: Երբ բանկը վարկ է տրամադրում,նա համոզված է,որ գումարները տոկոսներով հանդերձ ետ է ստանալու:Պետությունը ստեղծել է կառույցներ,որոնք երաշխավորում են բանկերի տված գումարների ետադարձ կապը:Պատկերացրեք որ այդ վարկերի,հետ վերադարձման մեխանիզմը չգործեր:Ինչ էր ստացվում բանկերը սննկանալու էին և փակվելու:Նույն է ընտրական համակարգում,մենք մեր քվեն,մեր ձայնը,մեր միակ կապիտալը հանձնում ենք որևէ անձի կամ կուսակցության,ակնկալելով ստեղծված կառավարության հոգատար վերաբերմունքը:Բայց քանի որ չի գործում ընտրող-ընտրվող հետագա կապը,հասարակության մեծամասնությունը դառնում է ավելորդ և հայտնվում աննպաստ վիճակում: Կան երևույթներ,որ այնքան տրամաբանական են,իրենց դրսեորման մեջ ,որ առաջին իսկ հայացքից էլ բավական է նրա օգնությամբ ուսումնասիրող պրոցեսի ողջ խորությունը հասկանալու համար:Օրինակ վերձնենք պետական բյուջեն:Պետական բյուջեն ստեղծվում է խոշոր բիզնեսի,մանր ու միջին բիզնեսի և ընդհանրապես բոլոր քաղաքացիների աշխատանքով ստեղծած եկամուտներից,հարկային պարտավորություններ կատարելու հաշվին:Իշխանությունը գլուխ է գովում,որ հարկային պարտավորությունների առյուծի բաճժինը կատարում է խոշոր բիզնեսը և բյուջեի գոյացման ծանր պարտավորությունները քիչ են ճնշում քաղաքացիներին:Նա պետք է հասկանա, որ բյուջեն ստեղծվեւմ է եկամուտների հաշվին և եթե հասարակ քաղաքացին քիչ է մուծում,ապա քիչ է նաև նրա եկամուտները:Եթե բյուջեում նշված է նրանց եկամուտներից ձևավորված մոտ 10%-ի արդյունք ,ուրեմն սա նշանակում է,որ նրանց փող աշխատելու,եկամուտ ունենալու հնարավորությունը նույնպես 10% է:Բնակչության 90%-ի մոտ այդ հնարավորությունը 10% է,իսկ բնակչության 5%-ի մոտ այդ հնարավորության դառնում է 90%:Հասարակության մեջ հնարավորությունների այց հանցավոր հարաբերակցության մեղավոր ով է,ով է պատասխանատու այս ամենի համար:Տնտեսությունը ինքը մեղավոր չէ,մեղավորը տնտեսական քաղաքականություն իրագործողներն են,օրենքներ ընդունող և այն կատարողները:Նրանք պատահական չեն ստեղծել այս պայմանները,այլ միտումնավոր,հասկանալով հասարակությանը հասցված վնասը և իրենց ունեցած օգուտը:Քաղաքականությունը և տնտեսությունը գործում են միատեղ և միահյուսված են այնպես սերտորեն,որ մեկի փոփոխությունը անմիջապես ազդում է մյուսի գործունեության վրա:Եթե հասարակության ճնշող մեծամասնության դերը տնտեսության մեջ գնահատվում է մոտ 100% -ի արդյունքով ուրեմն իշխանության ձևավորման մեջ նույնպես կազմում է 100%:Եվ եթե դու ուզում ես փոխել քո տնտեսական վիճակը,ապրել ավելի բարեկեցիկ,դու պետք է փոխես և մեծացնես,քո դերը իշխանության ձևավորման գործում:Օրինակ եթե քաղաքական դաշտում ազդեցությունտ դառնա 20%,ապա քո հնարավորությունը տնտեսական դաշտում կդառնա նույնքան:Ինչ է այստեղից հետևում,հասարակության բարօրությունը,քաղաքացիների բարեկեցությունը կախված է մեկ բանից,թե ինչպիսի դեր ես խաղում իշխանության ձևավորման գործում:Հասարակությունը ,հասարակության մեծամասնությունը պետք է որոշի թէ ով է ղեկավարելու պետական կառույցները և ինչպիսի ուղղությամբ պետք է զարգանա երկիրը:Սա է գլխավոր խնդիրը և հասարակությունը իր ողջ ներուժը պետք է ուղղի այդ խնդրի լուծմանը: Վերադառնանք մեր օրերին:Այս դեպքերը ինչքան անսպասելի էին այնքան էլ ցանկալի :Անսպասելի էին որովհետև հատկապես վերջին ընտրություններից հետո այնպիսի անմխիթար ու հուսահատ մտնոլորտ էր տիրում,որ համոզմունք կար,որ հանրապետականները ու հետևապես մեր դժբախտությունները հավերժ են:Ցանկալի է որովհետև դա մեսիջ է ,ոչ միայն կառավարությանը,այլև ողջ մարդկությանը:Մենք ասացինք վաղ է մեզ շարքից հանելը,մենք այնպիսի խիզախ երիտասարդություն,հետևաբար և լուսավոր ապագա ունենք: Նրանց կողմից առաջարկված ծրագիրը երեք կետերով,ճշմարտացի բնորոշում է երկրի քաղաքական դաշտի վիճակը,և այն շտկելու ուղղելու հստակ ծրագիր է:Այս շարժումը անվանվեց թավշյա հեղափոխություն:Առայժմ սա ընդվզում է,ապստամբություն որ զայրացած ժողովուրդը բարձրացել է ներկա ապաշնորհ իշխանության դեմ:Հեղափոխություն կդառնա երբ բոլոր երեք կետերը իրագործվեն,հատկապես վերջինը:Երբ ժողովուրդը իր ազատ կամքով կընտրի իշխանությանը: Հեղափոխություն անելը անասանելի դժվար է,բայց ավելի դժվար է հեղափոխական նվաճումները պահպանելը:Մենք սա հենց այնպես չենք ասում,մեր թերհավատությունը ունի խոր իմաստ,պատմությունը մեզ մի անգամ դառը դաս է տվել:90թթ մենք մեծ խանդավառությամբ ընտրեցինք մեր ցանկացած կառավարությունը :Ընտրությունը արդար էր և թափանցիկ:Ավարտելով մեր գործը,մենք տուն գնացինք,հույսերով լեցուն դեպի վաղվա օրը,դեպի ապագան:Դե հետո ինչ եղավ չարժե խոսել:Պատմական այդ փորձը,մեզ պետք է հուշի ,որ պետք է աջալուրջ լինել և մարտավարությունը փոխել:Համարենք,որ ժողովուրդը հասել է իր նպատակին,որ բոլոր ծրագրային կետերը կատարվել են,կառավարությունը ընտրվել է բացառապես քաղաքացիների ցանկությամբ:Եթե մենք համարենք,որ դրանով ավարտվեց մեր միսիան և հեռանանք հրապարակից,ինչ երաշխիք որ մեր ակտիվ պայքարից զուրկ քաղաքական դաշտը չի փոխվի:Եվ նորից 1-2տարի հետո մեզ չի սպառնում նույն վտանգը,որը մեզ ստիպեց փողոցները լցնել:Ինչ երաշխիք ,որ այդ դեպքում մենք նորից կարող ենք ոտքի ելնել,նույնպիսի հաջողությամբ մարտնչել:Եթե մենք ուզում ենք ,մեր փողոցը փոքր ինչ կարգավորել,ծախսում ենք մի քանի հազար և կարկատանների միջոցով բավարարվում:Փողոցը կլինի ոչ որակյալ և կարճաժամկետ,եթե ուզում ենք ավելի որակյալ ճանապարհ ունենալ,ստիպված ենք ավելի մեծ ներդրում կատարել և ողջ փողոցը ասֆալտապատել:Ճանապարհը կլինի ավելի որակյալ և երկարաժամկետ:Կարող ենք ավելի մեծ ներդրում անել,ստեղծել բետոնե ճանապարհ,որով անգամ մեր թոռները կերթեվեկեն:Նույն սխեման կգործի նաև քաղաքական դաշտում,որը ես կանվանեմ քաղաքական ներդրում:Եթե մեր նպատակը լիներ իշխանությանը վախեցնելը,սթապեցնելը,կբավարարվեինք 1-ին կետով, Սերժ Սարգսյանի հեռացումով: 2-րդ կետի կատարման համար ստիպված ենք պայքարը շարունակել և ուժեղացնել: Հաջողության դեպքում ուժերի հավասարակշռությունը կթեքվի մեր օգտին: 3-րդ կետի կատարման համար, քաղաքական մեծ ներդրում է պետք ողջ ժողովուրդը անմնացորդ պետք է նետվի պայքարի: Հաղթանակի դեպքում կատարվում է ցանկությունը,ժողովուրդը ունենում է իր այդքան բաղձալի ժողովրդավարական երկիրը; Բայց, արդյոք սրանով պետք է բավարարվենք,մեր գործը ավարտված համարենք, 25 տարվա պատմական փորձը մեզ պարտադրում է փոխել մարտավարությունը: Մենք չենք կարող ամիսներով մնալ փողոցում, բայց չենք կարող անտարբեր վկա լինել քաղաքական դաշտում զարգացող իրադարձություներին : Մենք պետք է ստեղծենք մեր սեփական կառույցները,որոնց օգնությամբ կհսկենք քաղաքական պրոցեսները: Ընդ որում, այդ կառույցները չպոտք է լինեն հասարակական հիմունքներով այլ ունենան իրավաբանական անձի կարգավիճակ և պաշտպանվեն օրենքով: Նման կառույցների ձևավորման և գործունեության վերաբերյալ, բազմաթիվ առաջարկություններ կարող են լինել: Ես կարծում եմ համայնքային ժողովների կամ խորհուրդների ստեղծումը Համայնքային ժողովը,դա տվյալ համայնքի բնակիչների ուղղակի ընտրական կարգով ձևավորված կառույցն է: Գյուղում,այդ կառույցի դերը կատարում է գյուղի ողջ համայնքը: Իսկ քաղաքում ընտրվում է բնակչության քանակին համապատասխան թվով դեպուտատներ: Օրինակ յուրաքանչյուր շենքից, կամ թաղից մոտավորապեց 250-300 բնակիչ, ընտրում են 1-2 դեպուտատ ընտրական բջիջը ( շենք,թաղ ) իրենց դեպուտատներին կարող է փոխել յուրաքանչյուր պահ: Համայնքային ժողովի իրավունքները գործում են միայն իրենց վերաբերող ընտրական մասով:Այս ժողովը չի կարող ազդել տմտեսական ոլորտի խնդիրների վրա և ուղղակի ներգործել կառավարման այլ կառույցների աշխատանքի վրա: Նրա միակ նպատակը ու ցանկությունը , սահմանադրությամբ իրեն տրված իրավունքները սեփական ուժերով պաշտպանելն է: Քաղաքացին ոչինչ ավելորդ չի խնդրում իշխանությունից, նա չի ուզում ոչ փող, ոչ աշխատանք,ոչ մի արտոնություն: Նրա պահանջը, իշխանության իսկ կողմից իրեն տրված իրավունքները սեփական ուժերով պաշտպանվելն է: Ընտրական պրոցեսում, ընտրողի քվեն հետամտող անձը,կամ կուսակցությունը,հասարակության դատին է ներկայացնում իր ծրագրերը և դատողությունները երկրի զարգացման և բնակչության բարգավաճման վերաբերյալ: Քաղաքացին նրանց մեջ գտնելով իրեն հոգեհարազատ որևէ մեկին,հավատ ընծայելով նրա խոստումներին ,ձայն է տալիս և դրանով նրան հնարավորություն տալիս իշխանական բարձունքում համապատասխան կշիռ ունենալ: Հետագայում չնկատելով ընտրվածի կողմից բարեխիղճ աշխատանք,իրեն տրված խոստումնորի նկատմանբ հանդիպելով պասիվության կամ հանցագործ անտարբերության, քաղաքացին համայնքային ժողովի օգնությամբ իրավունք պետք է ունենա դատական պատասխանատվության ենթարկել իրեն խաբող անձին կամ կուսակցությանը: Կառույցի ստեղծման դեպքում,իշխանության կախվածությունը քաղաքացուց, ոչ միայն ընտրական օրերին է լինելու,այլ ընդմիշտ քաղաքական դաշտում այս կառույցը լինելու է մնայուն արժեք հստակ երաշխիք, որ իրեն խաբելու դեպքում կարող է կազմակերպել ժողովրդի պայքարը: Այս պայքարը ժողովրդի աստեղային պահն է: Այսպիսի պահ պատմության մեջ 100 տարի մեկ երկուսն է լինում: Հասարակությունը դա պետք է հասկանա և պահը լիարժեք օգտագործի: Դրա համար ծրագրի 3 կետին պետք է ավելացվի ևս մեկը: 4 կետով պետք է ստեղծվեն համապատասխան կառույցները: Այս կետերից ամենակարևորը 4-րդն է: Եթե այն կետերից օգտվում են ժողովուրդը,բայց նաև օգտվում են ուրիշները, 4-րդ ամբողջովին,մինչև ուղն ու ծուծը հասարակ քաղաքացուն է պատկանում և միայն նրա համար աշխատում: Եվ իմ խորհուրդն է պայքարող երիտասարդությանը,մնալ հրապարակում մինչև վերջ: Հասնել բոլոր ծրագրային կետերի կատարմանը: Նույնիսկ 3 կետերի կատարման դեպքում, չհեռանալ և պահանջել 4-րդ կետի ,սեփական կառույցների ստեղծման համար:

                          Խաչատրյան Ժիրայր
    098804003